2 декабря 2017 г.

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները թե՛ մեծահասակների և թե՛ փոքրերի համար:Մեր կլինիկան հագեցված է ժամանակակից նորագույն սարքավորումներով:Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ,որոնք մեծ սիրով և պատրաստակամությամբ կատարում են իրենց աշխատանքը:Մեր կլինիկայի բժիշկների համար գլխավորը մեր պացիենտների առողջ և գեղեցիկ ժպիտն է:Մեզ մոտ ստոմատոլոգիական ծառայությունները մատուցվում են բարձրակարգ՝օգտագործելով ժամանակակից և անվտանգ մեթոդներ:Եթե ձեզ անհրաժեշտ է այնպիսի ստոմատոլոգիական կլինիկա,որտեղ ձեզ կհասկանան և ձեր բոլոր հարցերի պատասխանները կտան,ապա դիմեք մեզ՝<<ՌՎ Դենտ>>ստոմատոլոգիական կլինիկա:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

30 ноября 2017 г.

Մեր օրերում գեղեցիկ ժպիտը՝ հաջողակ մարդու իմիջի և ինքնավստահության անհրաժեշտություն է: Ի վերջո, ժպիտի օգնությամբ մենք մարդկանց դեպի մեզ ենք տրամադրում, առողջ և հավասար ատամներով մարդկանց հանդեպ միշտ ենթագիտակցաբար ավելի մեծ է վստահությունն ու հարգանքը, քան ճնշված մարդու հանդեպ, ով ամաչելոով փակում է բերանը ձեռքով: Գեղեցիկ, վստահ ժպիտը Ձեր և Ձեր երեխաների համար կարող է դառնալ ինչպես բիզնեսում և կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում անցագիր և դեպի հաջողություն տանող ճանապարհներից մեկը: Շատ մարդիկ ամաչում են լայն ժպտալ, ինչի պատճառները կարող են լինել ամենատարբեր, սակայն շատ դեպքերում դա անհավասար ատամներ են և խիստ դուրս ցցված ժանիքներ: Անհավասար ատամներն ու սխալ կծվածքը կարող են տարբեր հոգեբանական խնդիրների և բազմազան կոմպլեքսների զարգացման պատճառ դառնալ:Կծվածքի ուղղումը չնչին անհարմարավետություն է պատճառում ադապտացիայի շրջանում՝ 7-14 օրվա ընթացքում: Բրեկետ-համակարգը չի վնասում ատամների էմալին, սակայն պահանջում է մանրազնին անհատական հիգիենա և խնամքով վերաբերմունք, ինչպես նաև օրթոդոնտի բոլոր հանձնարարումների կատարում: Օրթոդոնտիկ բուժումից առաջ անցկացվում է հիվանդի հոգեբանական նախապատրաստում և ատամների կարիեսի պրոֆիլակտիկա:https://www.facebook.com/profile.php?id=100009909223694
Կաթնատամների աճը եւ թափվելը բնական գործընթաց է: Սովորաբար երեք տարեկանում երեխան ունենում է 20 ատամ: Կաթնատամները թուլանում եւ ընկնում են, քանի որ սկսում են դուրս գալ նրանց տակ գտնվող հիմնական ատամները: Այն սովորաբար սկսում է տեղի ունենալ 5-6 տարեկանում: Իսկ եթե կաթնատամի փոխարեն հիմնական ատամը դուրս չի գալիս, ապա մարդու մոտ կաթնատամն այդպես էլ մնում է:https://www.facebook.com/profile.php?id=100009909223694

29 ноября 2017 г.

Գինգիվիտը լնդերի մակերեսային բորբոքումն է: Ամենատարածվածը կատառային գինգիվիտն է, այս դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը: Պացիենտը ինքը կարող է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:
Գինգիվիտի երկրորդ տեսակը` հիպերտրոֆիկ գինգիվիտը կատառայինից հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա:
Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների չափերի մեծացումն է: Այստեղից էլ անվանումը` հիպերտրոֆիկ գինգիվիտ:
Բացի դրանից, լնդերը կարող են լինել մուգ կարմրա- կապտավուն երանգի: Արձանագրվում է արյունահոսություն, թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում, ինչպես նաև` ատամնափառ և ատամնաքարեր:
Գինգիվիտի այս տեսակը զարգանում է, այսպես կոչված, <Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի> ֆոնի վրա և դրա կլինիկական դրսևորումն է հանդիսանում: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսություն, բերանի տհաճ հոտ: Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի, ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում և այլն:
Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումից մինչև վիրահատական միջամտություն:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

28 ноября 2017 г.

Ճիշտ սնվելու շնորհիվ կարելի է ատամները միշտ առողջ և գեղեցիկ պահել։
1. Առողջ և սպիտակ ատամներ ունենալու համար արդյունավետ միջոց են հատապտուղները: Դրանք պարունակում են վիտամին B, C, A, երկաթ և մագնեզիում: 2. Կաթնամթերքը պարունակում են երկաթ, վիտամիններ, որոնք սպիտակեցնում և ամրացնում են ատամները: Բերանի տհաճ հոտն անցկացնելու համար օգտակար են հատկապես պանիրն ու յոգուրտը: 
3. Մրգերը պարունակում են հանքանյութեր և վիտամիններ, ազդում են սպիտակեցմանն ու լնդերի արյան շրջանառության կարգավորմանը:
4. Արյան շրջանառության կարգավորմանը նպաստում է նաև բանջարեղենը, որը պարունակում է վիտամիններ, կալիում, կալցիում և յոդ, կանխարգելում է նաև ատամնափառի և ատամնաքարի առաջացումը:
5. Չամիչն արդյունավետ միջոց է բերանի խոռոչի բորբոքումները նվազեցնելու համար: Այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:
6. Սխտորը քայքայում է կարիեսը, կանխարգելում բորբոքային հիվանդությունները: Ատամնափառ չունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սխտոր հաճախ ուտել:
Պարզվել է, որ ատամների պրոֆեսիոնալ մաքրումն ու ատամնաքարի վերացումը 24 տոկոսով նվազեցնում է սրտայի հիվանդությունների վտանգը և 13 տոկոսով ինֆակտի հնարավորությունը:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

27 ноября 2017 г.

Ժամանակակից ստոմատոլոգիայում տարբերակում ենք շապիկների հետևյալ տեսակները՝ պրեսս կերամիկական, սովորական կերամիկայից, երկօքսիդ ցիրկոնի հիման վրա պատրաստված կերամիկական շապիկներ, մետաղ-կերամիկական շապիկներ, և հազվադեպ կիրառվում են նաև ձուլովի շապիկներ:Բոլոր շապիկների տեղադրման համար գոյություն ունեն ցուցումներ և հակացուցումներ: Առաջին երկու տեսակները միմյանցից տարբերվում են միայն էսթետիկ հատկանիշներով, մի տարբերակում շեշտադրվում է շերտի հաստությունը, մյուսում՝ արդյունքն ապահովվում է ներկանյութերի միջոցով:
Ցիրկոնի երկօքսիդի հիմքով պատրաստված շապիկները ևս արտաքինով չեն տարբերվում նախորդ երկուսից, քանի որ հիմքը, որի վրա հավաքվում է շապիկն, արդեն իսկ ունի գույն (մետաղի նման գորշ չէ): Սրա առավելությունն այն է, որ ատամի հյուսվածքը հղկելու անհրաժեշտությունն ավելի քիչ է, քան մետաղ-կերամիկական շապիկների դեպքում: Մյուս կարևորագույն առավելությունն այն է, որ այս նյութն օրգանիզմը հեշտ է ընդունում, այն ամբողջովին բիոիներտ նյութ է, լավ է ընդունվում բոլոր հյուսվածքների կողմից:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

24 ноября 2017 г.

Նորածինները մոլորակի վրա ամենաանպաշտպան էակներն են, որոնք միշտ հոգատարության և ճիշտ խնամքի կարիք ունեն:
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր նորածիններ երեխաների մասին.
1.Բոլոր նորածինները սկզբնական շրջանում ունենում են տափակ քթեր, քանի որ քթի հիմնական ձևը ավելի ուշ է ձևավորվում
2. ծնվում են կապտամոխրագույն կամ կապույտ գույնի աչքերով, քանի որ վերջիններիս աչքերի հիմնական գույնը ձևավորվում է հաջորդող ամիսների ընթացքում
3. կարող են շատ հաճախ լաց լինել, սակայն նրանց աչքերից արցունքներ չեն հոսում, քանի որ արցունք արտադրելու հատկությունը զարգանում է փոքրիկի կյանքի 3-12 շաբաթների ընթացքում
4. լավ զարգացած հոտառություն ունեն և իրենց մայրիկներին հենց հոտի միջոցով են ճանաչում
5. գենետիկորեն հակված են արձագանքելու մարդկանց ձայներին և շատ արագ են սովորում տարանջատել կանանց և տղամարդկանց ձայները
6. սկզբնական շրջանում թույլ տեսողություն են ունենում
7. Որոշ նորածիններ ծնվում են ատամներով

Երկու հազար երեխաներից մեկը ծնվում է ատամներով: Ատամները, որոնցով  ծնվում է երեխան, սովորաբար գտնվում են ստորին լնդերի վրա եւ սովորաբար  ունենում են թույլ արմատներ: Շատ դեպքերում դրանք կարող են հեռացվել կրծքով սնուցման ժամանակ խնդիրներից խուսափելու համար:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694 

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...