19 сентября 2015 г.

Դուք որքան շուտ ուշադրություն դարձնեք ձեր ատամնակծվածքին և ատամների վիճակին, այնքան ավելի դյուրին կլինի շտկել ատամնաշարի զարգացման բազմաթիվ խախտումներ: Տարիքի հետ ատամների շարժականությունը դառնում է զգալիորեն պակաս, այդ պատճառով էլ շատ միջոցներ, որ օգտագործվում են օրթոդոնտիայում, դառնում են անարդյունավետ: Որպես ապարատներ, որոնք օրթոդոնտիայում օգտագործվում են կծվածքի շտկման և ատամների հավասարեցման համար, օրթոդոնտը Ձեզ կառաջարկի բրեկետներ կամ շարժական օրթոդոնտիկ ապարատներ` թիթեղներ: Ստեղծվում են իրավիճակներ, երբ այս կամ այն կառույցը արդյունավետ չի լինում իր յուրահատկության պատճառով: Որոշ դեպքերում լավագույն ընտրությունը ոչ շարժական բրեկետներն են, այլ դեպքերում` շարժական թիթեղները:
Շարժական օրթոդոնտիկ թիթեղներն իրենցից ներկայացնում են պլաստմասե հիմք և նրա մեջ եփված պտուտակներ, զսպանակներ, լարային տարրեր, որոնք իրականացնում են ատամների շարժը: Թիթեղները լինում են միածնոտային (դրանք կրում են գործնականում մշտական` օրվա մեջ 20-24 ժամ) և երկծնոտային (նախատեսված են տանը և գիշերային ժամերին կրելու համար):

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...