24 ноября 2014 г.


Ինչ է ատամնապրոթեզը:
Ատամնապրոթեզը լինում է շարժական և անշարժ: Շարժական պրոթեզները իրենց հերթին լինում են լրիվ և մասնակի: Ատամնապրոթեզը կենսամեխանիկական միջոց է,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամի չափանիշներին:Պրոթեզավորմամբ զբաղվող բժիշկ-ստոմատոլոգի նպատակն է ոչ միայն փոխարինել բացակայող ատամները,այլև պահպանել մնացածները առավելագույնս երկար ժամանակ:Շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարել ատամների պրոթեզավորման տեխնոլոգիաների այսօրվա բազմազանության մեջ:

17 ноября 2014 г.


Ատամի իմպլանտ:
Ատամի իմպլանտը արհեստականորեն պատրաստված,բազմաֆունկցիոնալ միջոց է,որը օգտագործում են ներդնելով ծնոտոսկրի մեջ,պրոթեզավորման նպատակով:Ներոսկրային իմպլանտները իրենց տեսակով լինում են՝ արմատային,թիթեղային և համակցված:Ամենատարածվածը համարվում է արմատային իմպլանտը,որը կարող է լինել գլանաձև և կոնաձև:Ատամի իմպլանտացիայի ցուցումներն են մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը՝տրավմաների կամ մի շարք հիվանդությունների պատճառով:Հակացուցումներն են՝
1.Արյան հիվանդություններ
2.Սրտի իշեմիկ հիվանդություններ
3.Հիպերտոնիա
4.Շաքարային դիաբետ
5.Օնկոլոգիական հիվանդություններ
6.Բնածին կամ ձեռքբերովի կծվածքի արատներ
7.Մինչև 16 տարեկան
8.Տուբերկուլյոզ

7 ноября 2014 г.


Ինչպես է ազդում ատամների բացակայությունը օրգանիզմի վրա:
Ատամների բացակայությունը ազդում է ոչ միայն գեղեցկության այլ նաև ֆունկցիոնալության վրա:Ատամների կարևոր ֆունկցիաներից է սննդի լավ ծամելը:Սնունդը լավ չծամելու դեպքում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ կապված ստամոքս-աղիքային տրակտի հետ:Ոչ լիարժեք մարսողությունը կարող է հանգեցնել նրան,որ օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերը,վիտամինները և միկրոտարրերը դժվար են յուրացվում:Իհարկե այս ամենը ազդում է մեր դիմադրողականության վրա և առաջանում են մի շարք հիվանդություններ:

2 ноября 2014 г.




Ինչն է վնասում ատամները:
1.Շատ վտանգավոր է ատամների համար գազավորված ըմպելիքների չափից ավել կիրառելը:Գազավորված ըմպելիքներում մի քանի անգամ շատ է շաքարը՝նորմայից,որն էլ քայքայում է ատամի էմալը:
2.Ատամների թշնամին է համարվում շրթունքի և լեզվի փիրսինգը,քանի որ բերանի խոռոչում փիրսինգ հայտնվելուց հետո,մարդկանց մոտ առաջանում է բնական սովորություն կրծել մետաղական հատվածը,իսկ դա վնասում է ատամների էմալը,որն էլ կարող է պատճառ հանդիսանալ ատամների կորուստին:
3.Ատամները վնասում են նաև դոնդողանման կոնֆետները:Դոնդողը միանգամից պատում է ատամները:Իսկ շաքարն ու թթուն,որոնք պարունակվում են դոնդողի մեջ,պարբերաբար շփվում են ատամի էմալի հետ,որն էլ մեծ վնաս է հասցնում ատամներին:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...