30 ноября 2015 г.

Իմաստության ատամը ծկթում է 18-25 տարեկանում,երբ մշտական կծվածքն արդեն իսկ ձևավորված է, ուստի ծնոտի վրա տեղի բացակայության պատճառով այն կարող է թեք ծկթել՝ առաջացնելով կծվացքի շեղումներ։ Ատամը նաև լիարժեք չի ձևավորվում և այդ պատճառով առաջացնում է մի շարք խնդիրներ: Դժվար ծկթման արդյունքում կարող է առաջանալ ատամը շրջապատող լնդի բորբոքում՝ պերիկորոնորիտ,որն ուղեկցվում է լնդի հիպերեմիայով, ցավով, ջերմությամբ։ Դժվար ծկթման պատճառներից է նաև այն փաստը, որ հենց այդ անկյուններում գտնվում են ծնոտի ամենահաստ ոսկրերը:

23 ноября 2015 г.

Եթե դուք հղի եք կամ պլանավորում եք հղիանալ,ահա թե ինչ կարող եք դուք անել ատամների հետ խնդիրները կանխարգելելու համար՝
.Ատամները կանոնավոր մաքրեք խոզանակով եւ ատամի մածուկով: Յուրաքանչյուր սննդի ընդունումից հետո ատամները խոզանակով մաքրելը և օրը գոնե մեկ անգամ ատամի թելի օգտագործումը ատամները եւ լնդերը մաքուր պահելու լավագույն մեթոդն է:
.Կանոնավոր բժշկի այցելեք:
.Ճիշտ սնվեք: Բջջանքով հարուստ միրգ և բանջարեղեն,ընկույզ եւ պանիր: <<Եթե դուք խմում եք լիմոնադ կամ շաքարով սուրճ, ապա փորձեք սահմանափակվել օրվա ընթացքում մեկ բաժակով>>,-ասել է Նյու Ջերսիի Ուեստֆիլդի ստոմատոլոգիական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, բժիշկ` Ջոզեֆ Բենկերը:

16 ноября 2015 г.

Սան Պաուլո համալսարանի բրազիլացի գիտնականները եզրակացրել են, որ շրթներկը վնասում է օրգանիզմը: Շրթներկերից շատերը ատամի էմալի համար վնասակար նյութ են պարունակում՝ կարծր պարաֆին:
«Իհարկե, դեկորատիվ կոսմետիկ միջոցներում պարաֆինի պարունակությունը մեծ չէ, սակայն ամենօրյա օգտագործման դեպքում այն կարող է հանգեցնել կարիեսի առաջացման»,- ասել է փորձագետը:
Պարաֆինը նպաստավոր պայմաններ է ստեղծում պաթոգեն մանրէների բազմացման համար:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...