27 ноября 2017 г.

Ժամանակակից ստոմատոլոգիայում տարբերակում ենք շապիկների հետևյալ տեսակները՝ պրեսս կերամիկական, սովորական կերամիկայից, երկօքսիդ ցիրկոնի հիման վրա պատրաստված կերամիկական շապիկներ, մետաղ-կերամիկական շապիկներ, և հազվադեպ կիրառվում են նաև ձուլովի շապիկներ:Բոլոր շապիկների տեղադրման համար գոյություն ունեն ցուցումներ և հակացուցումներ: Առաջին երկու տեսակները միմյանցից տարբերվում են միայն էսթետիկ հատկանիշներով, մի տարբերակում շեշտադրվում է շերտի հաստությունը, մյուսում՝ արդյունքն ապահովվում է ներկանյութերի միջոցով:
Ցիրկոնի երկօքսիդի հիմքով պատրաստված շապիկները ևս արտաքինով չեն տարբերվում նախորդ երկուսից, քանի որ հիմքը, որի վրա հավաքվում է շապիկն, արդեն իսկ ունի գույն (մետաղի նման գորշ չէ): Սրա առավելությունն այն է, որ ատամի հյուսվածքը հղկելու անհրաժեշտությունն ավելի քիչ է, քան մետաղ-կերամիկական շապիկների դեպքում: Մյուս կարևորագույն առավելությունն այն է, որ այս նյութն օրգանիզմը հեշտ է ընդունում, այն ամբողջովին բիոիներտ նյութ է, լավ է ընդունվում բոլոր հյուսվածքների կողմից:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...