Նորածինները
մոլորակի վրա ամենաանպաշտպան էակներն
են, որոնք միշտ հոգատարության
և ճիշտ խնամքի
կարիք ունեն:
Ներկայացնում
ենք հետաքրքիր փաստեր նորածիններ երեխաների
մասին.
1.Բոլոր
նորածինները սկզբնական շրջանում ունենում են տափակ քթեր,
քանի որ քթի հիմնական
ձևը ավելի ուշ է
ձևավորվում
2. ծնվում
են կապտամոխրագույն կամ կապույտ գույնի
աչքերով, քանի որ վերջիններիս
աչքերի հիմնական գույնը ձևավորվում է
հաջորդող ամիսների ընթացքում
3. կարող
են շատ հաճախ լաց
լինել, սակայն նրանց աչքերից
արցունքներ չեն հոսում, քանի
որ արցունք արտադրելու հատկությունը
զարգանում է փոքրիկի կյանքի
3-12 շաբաթների ընթացքում
4. լավ
զարգացած հոտառություն ունեն և իրենց
մայրիկներին հենց հոտի միջոցով
են ճանաչում
5. գենետիկորեն
հակված են արձագանքելու մարդկանց
ձայներին և շատ արագ
են սովորում տարանջատել կանանց և տղամարդկանց
ձայները
6. սկզբնական
շրջանում թույլ տեսողություն են
ունենում
7. Որոշ
նորածիններ ծնվում են ատամներով
Երկու հազար երեխաներից մեկը
ծնվում է ատամներով: Ատամները,
որոնցով ծնվում
է երեխան, սովորաբար
գտնվում են ստորին լնդերի
վրա եւ սովորաբար ունենում են թույլ արմատներ:
Շատ դեպքերում դրանք կարող են
հեռացվել կրծքով սնուցման ժամանակ
խնդիրներից խուսափելու համար:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Комментариев нет:
Отправить комментарий