30 сентября 2014 г.


Ներկայացնում ենք առողջ ատամներ և անզուգական ժպիտ ունենալու օգտակար մթերքներ:
Կաթ,որը հարուստ է կալցիումով,ֆոսֆատով և վիտամին D-ով,որոնք ամրացնում են ոսկորները:
Խնձորը նպաստում է թքարտադրությանը,ինչն էլ կանխում է ատամների էմալային ճաքերը:
Նարինջը վիտամիններ C,D և կալցիում է պարունակում,իսկ նրա հյութը մաքրում է բերանի խոռոչը:
Թեյ,նրա մեջ առկա նյութերը պայքարում են բերանի խոռոչում առկա բակտերիաների դեմ:
Դառը շոկոլադ,օգնում է լնդերի բորբոքումների ժամանակ:
Ջուրը,այն թքի գլխավոր բաղադրիչներից է,որից էլ կախված է բերանի խոռոչի առողջ վիճակը:
Առանց շաքարի մաստակը լավացնում է ատամների որակը և մաքրում դրանք:

29 сентября 2014 г.



Ինչպես մաքրել ատամները:
Կա ատամների մաքրման հատուկ սխեմա,որին հետևելով,կարելի է արդյունավետ կերպով մաքրել ատամների ողջ մակերեսը:Առաջին հերթին մաքրում են ատամները դրսային կողմից,հետո անցնում ներսայինին:Ատամների ներսային մակերեսը ոչ պակաս ուշադրության է արժանի,քանի որ հենց այստեղ են հաճախ մնում սննդի մնացորդները,և հետո արդեն անցնում են ծամող մակերեսին:Ատամների մաքրումն անհրաժեշտ է սկսել առաջային ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի սեղանատամներն ու հակառակը:Խոզանակով կատարեք շրջանաձև շարժումներ,ընդ որում՝ յուրաքանչյուր ատամին պետք է հասնի խոզանակի ոչ պակաս քան 10 պտույտ:Լնդի տակ բակտերիաների կուտակումից խուսափելու համար,ատամի խոզանակով շարժումներն անպայման պետք է ուղղված լինեն լնդից դեպի պսակ:Ատամների մաքրման ողջ գործնթացը խորհուրդ է տրվում բաժանել երկու մասի՝ առանձին վերին և ստորին ծնոտի համար:

28 сентября 2014 г.


Մանկական ստոմատոլոգիան բժշկության մի ուղղություն է,որը միացնում է ստոմատոլոգիան և մանկաբուժությունը,ներառում է կանխարգելումը,դիագնոստիկան,ատամների բուժումը,դիմածնոտային ապարատը՝երեխաների և դեռահասների մոտ:Մանկական ստոմատոլոգիան համարվում է ավելի երիտասարդ և բարդ ուղղություններից մեկը բժշկության մեջ:Այս ոլորտի բժիշկները անցնում են երկարատև պրոֆեսիոնալ ուսուցում և նրանց համարում են էլիտար մասնագետներ:Բուժման օբյեկտը և պրոֆիլակտիկան համարվում է փոփոխվող և աճող կաթնային և հիմնական ատամները,ատամնաշարի կառուցումը,սպեցիֆիկ հիվանդություններ բերանի խոռոչում,հաճախակի ատամների տրավմաները և կաթնատամների բուժումը երեխաների մոտ,բացի այդ անատոմիական և ֆիզիոլոգիական հատկությունները ,անբավարար իմունային վիճակը և երեխաների մոտ հոգեբանական սպեցիֆիկությունը:

26 сентября 2014 г.



Կարտոֆիլի մեջ պարունակվող ֆոլաթթուները օգտակար են լնդերի ու ատամների համար:Պատճառն այն է,որ ֆոլաթթուն անհրաժեշտ է որոշակի բջիջների սինթեզման համար,որոնք պաշտպանում են լնդերը բորբոքուներից և հիվանդություններից:

25 сентября 2014 г.



Լնդերի մերսումը թույլ կտա ձեզ պահպանել դրանք առողջ վիճակում,և ձերբազատվել հնարավոր արյունահոսությունից:Բացի այդ,սա առավոտյան թարմանալու լավ միջոց է :Մերսումից հետո ակտիվանում է արյան հոսքը դեպի լնդեր,թքագեղձերն ավելի լավ են աշխատում,իսկ օրգանիզմն ավելի արագ է արթնանում:Մերսման համար ձեզ պետք կգա խոզանակ՝ փափուկ մազմզուկներով:Խոզանակները,որով մենք մաքրում ենք ատամները,միջին կոշտություն ունեն դրանքշատ չոր են լնդերի մերսման համար և կարող են վնասել:Ուստի ձեռք ենք բերում փափուկ մազմզուկներով խոզանակ,լվանում ենք այն տաք ջրով,իսկ հետո տրորում ենք մազմզուկները մատներով:Այժմ բերանի մեջ պահում ենք ատամնաբուժական նյութը և փափուկ խոզանակով մերսում ենք լնդերն արտաքին կողմից:Խոզանակը դանդաղ շարժեք` 2-3 վայրկյան յուրաքանչյուր կողմ:Լնդերը պետք է մերսել ուղղահայաց և հորիզոնական շարժումներով՝ 2-3 րոպե:Կարելի է մերսել քիմքը և լնդերի ներսային մակերեսը:Ցուցամատին քսելով մի փոքր բուժկանխարգելիչ քսուկ,մատը սահեցնում ենք լնդի վրայով՝առանց ուժեղ սեղմելու:Ավարտելով մերսումը,ողողեք բերանը տաք ջրով:


Կարիեսի առաջացման պատճառները:
Բերանի խոռոչի հիգիենային չհետևելը հանդիսանում է կարիեսի գլխավոր պատճառներից մեկը:Ատամների քայքայման պատճառը բակտերիաներն են,որոնք սովորաբար ապրում են բերանի խոռոչում,արդյունքում նստվածքը մնում է դժվար հասանելի տեղերում,որտեղից այն դուրս չի գալիս ատամների մաքրման ժամանակ:Բակտերիաների կեսը,որոնք մնում են այս մասերում, կազմում են ստրեպտոկոկերը,իսկ հանքային աղերը նստվածքում միայն ամրացնում են նրան:Նշանակություն ունի ատամի կարծր հյուսվածքի,նրա նյարդանոթային հյուսվածքի վիճակը,ատամների հյուսվածքի հասունացման և ձևավորման շրջանում օրգանիզմի ինքնքազգացողությունը:Սնուցման խանգարումը,ֆտորի և ֆոսֆորի անբավարար օգտագործումը,օրգանիզմում կալցիումի անբավարար քանակը,ինչպես նաև կարիեսի հանդեպ հակում ունեն ցածր իմունիտետով մարդիկ:

18 сентября 2014 г.

.....RV Dent stom clinic.....
Աննախադեպ ակցիա 50% զեղչ:

Սույն թվականի մինչև հոկտեմբերի 31-ը<<Ռվ Դենտ>>ստոմատոլոգիական կլինիկա այցելելու դեպքում կարող եք օգտվել հետևյալ ակցիայից:
Մետաղ-կերամիկական պսակ(ivoclare inline) 30000-15000
Մետաղ-կերամիկական պսակ(d.SIGN) 35000-17500
Ցերկոն կերամիկական պսակ 65000-32500
Շարժական թիթեղային պրոթեզ 35000-17500
Բյուգելային պրոթեզ 120000-60000
Մանկական ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու դեպքում՝30% զեղչ:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...