25 сентября 2014 г.



Լնդերի մերսումը թույլ կտա ձեզ պահպանել դրանք առողջ վիճակում,և ձերբազատվել հնարավոր արյունահոսությունից:Բացի այդ,սա առավոտյան թարմանալու լավ միջոց է :Մերսումից հետո ակտիվանում է արյան հոսքը դեպի լնդեր,թքագեղձերն ավելի լավ են աշխատում,իսկ օրգանիզմն ավելի արագ է արթնանում:Մերսման համար ձեզ պետք կգա խոզանակ՝ փափուկ մազմզուկներով:Խոզանակները,որով մենք մաքրում ենք ատամները,միջին կոշտություն ունեն դրանքշատ չոր են լնդերի մերսման համար և կարող են վնասել:Ուստի ձեռք ենք բերում փափուկ մազմզուկներով խոզանակ,լվանում ենք այն տաք ջրով,իսկ հետո տրորում ենք մազմզուկները մատներով:Այժմ բերանի մեջ պահում ենք ատամնաբուժական նյութը և փափուկ խոզանակով մերսում ենք լնդերն արտաքին կողմից:Խոզանակը դանդաղ շարժեք` 2-3 վայրկյան յուրաքանչյուր կողմ:Լնդերը պետք է մերսել ուղղահայաց և հորիզոնական շարժումներով՝ 2-3 րոպե:Կարելի է մերսել քիմքը և լնդերի ներսային մակերեսը:Ցուցամատին քսելով մի փոքր բուժկանխարգելիչ քսուկ,մատը սահեցնում ենք լնդի վրայով՝առանց ուժեղ սեղմելու:Ավարտելով մերսումը,ողողեք բերանը տաք ջրով:

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...