29 сентября 2014 г.



Ինչպես մաքրել ատամները:
Կա ատամների մաքրման հատուկ սխեմա,որին հետևելով,կարելի է արդյունավետ կերպով մաքրել ատամների ողջ մակերեսը:Առաջին հերթին մաքրում են ատամները դրսային կողմից,հետո անցնում ներսայինին:Ատամների ներսային մակերեսը ոչ պակաս ուշադրության է արժանի,քանի որ հենց այստեղ են հաճախ մնում սննդի մնացորդները,և հետո արդեն անցնում են ծամող մակերեսին:Ատամների մաքրումն անհրաժեշտ է սկսել առաջային ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի սեղանատամներն ու հակառակը:Խոզանակով կատարեք շրջանաձև շարժումներ,ընդ որում՝ յուրաքանչյուր ատամին պետք է հասնի խոզանակի ոչ պակաս քան 10 պտույտ:Լնդի տակ բակտերիաների կուտակումից խուսափելու համար,ատամի խոզանակով շարժումներն անպայման պետք է ուղղված լինեն լնդից դեպի պսակ:Ատամների մաքրման ողջ գործնթացը խորհուրդ է տրվում բաժանել երկու մասի՝ առանձին վերին և ստորին ծնոտի համար:

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...