Իմաստության ատամը ծկթում է 18-25 տարեկանում,երբ մշտական կծվածքն արդեն իսկ ձևավորված է, ուստի ծնոտի վրա տեղի բացակայության պատճառով այն կարող է թեք ծկթել՝ առաջացնելով կծվացքի շեղումներ։ Ատամը նաև լիարժեք չի ձևավորվում և այդ պատճառով առաջացնում է մի շարք խնդիրներ: Դժվար ծկթման արդյունքում կարող է առաջանալ ատամը շրջապատող լնդի բորբոքում՝ պերիկորոնորիտ,որն ուղեկցվում է լնդի հիպերեմիայով, ցավով, ջերմությամբ։ Դժվար ծկթման պատճառներից է նաև այն փաստը, որ հենց այդ անկյուններում գտնվում են ծնոտի ամենահաստ ոսկրերը:

Комментариев нет:
Отправить комментарий