29 ноября 2017 г.

Գինգիվիտը լնդերի մակերեսային բորբոքումն է: Ամենատարածվածը կատառային գինգիվիտն է, այս դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը: Պացիենտը ինքը կարող է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:
Գինգիվիտի երկրորդ տեսակը` հիպերտրոֆիկ գինգիվիտը կատառայինից հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա:
Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների չափերի մեծացումն է: Այստեղից էլ անվանումը` հիպերտրոֆիկ գինգիվիտ:
Բացի դրանից, լնդերը կարող են լինել մուգ կարմրա- կապտավուն երանգի: Արձանագրվում է արյունահոսություն, թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում, ինչպես նաև` ատամնափառ և ատամնաքարեր:
Գինգիվիտի այս տեսակը զարգանում է, այսպես կոչված, <Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի> ֆոնի վրա և դրա կլինիկական դրսևորումն է հանդիսանում: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսություն, բերանի տհաճ հոտ: Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի, ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում և այլն:
Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումից մինչև վիրահատական միջամտություն:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...