30 ноября 2017 г.

Մեր օրերում գեղեցիկ ժպիտը՝ հաջողակ մարդու իմիջի և ինքնավստահության անհրաժեշտություն է: Ի վերջո, ժպիտի օգնությամբ մենք մարդկանց դեպի մեզ ենք տրամադրում, առողջ և հավասար ատամներով մարդկանց հանդեպ միշտ ենթագիտակցաբար ավելի մեծ է վստահությունն ու հարգանքը, քան ճնշված մարդու հանդեպ, ով ամաչելոով փակում է բերանը ձեռքով: Գեղեցիկ, վստահ ժպիտը Ձեր և Ձեր երեխաների համար կարող է դառնալ ինչպես բիզնեսում և կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում անցագիր և դեպի հաջողություն տանող ճանապարհներից մեկը: Շատ մարդիկ ամաչում են լայն ժպտալ, ինչի պատճառները կարող են լինել ամենատարբեր, սակայն շատ դեպքերում դա անհավասար ատամներ են և խիստ դուրս ցցված ժանիքներ: Անհավասար ատամներն ու սխալ կծվածքը կարող են տարբեր հոգեբանական խնդիրների և բազմազան կոմպլեքսների զարգացման պատճառ դառնալ:Կծվածքի ուղղումը չնչին անհարմարավետություն է պատճառում ադապտացիայի շրջանում՝ 7-14 օրվա ընթացքում: Բրեկետ-համակարգը չի վնասում ատամների էմալին, սակայն պահանջում է մանրազնին անհատական հիգիենա և խնամքով վերաբերմունք, ինչպես նաև օրթոդոնտի բոլոր հանձնարարումների կատարում: Օրթոդոնտիկ բուժումից առաջ անցկացվում է հիվանդի հոգեբանական նախապատրաստում և ատամների կարիեսի պրոֆիլակտիկա:https://www.facebook.com/profile.php?id=100009909223694

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...