Մեր
օրերում գեղեցիկ ժպիտը՝ հաջողակ մարդու իմիջի և ինքնավստահության անհրաժեշտություն է: Ի վերջո, ժպիտի օգնությամբ մենք մարդկանց դեպի մեզ ենք տրամադրում, առողջ և հավասար ատամներով մարդկանց հանդեպ միշտ ենթագիտակցաբար ավելի մեծ է վստահությունն ու հարգանքը, քան ճնշված մարդու հանդեպ, ով ամաչելոով փակում է բերանը ձեռքով: Գեղեցիկ, վստահ ժպիտը Ձեր և Ձեր երեխաների համար կարող է դառնալ ինչպես բիզնեսում և կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում անցագիր և դեպի հաջողություն տանող ճանապարհներից մեկը: Շատ մարդիկ ամաչում են լայն ժպտալ, ինչի պատճառները կարող են լինել ամենատարբեր, սակայն շատ դեպքերում դա անհավասար ատամներ են և խիստ դուրս ցցված ժանիքներ: Անհավասար ատամներն ու սխալ կծվածքը կարող են տարբեր հոգեբանական խնդիրների և բազմազան կոմպլեքսների զարգացման պատճառ դառնալ:Կծվածքի ուղղումը չնչին անհարմարավետություն է պատճառում ադապտացիայի շրջանում՝ 7-14 օրվա ընթացքում: Բրեկետ-համակարգը չի վնասում ատամների էմալին, սակայն պահանջում է մանրազնին անհատական հիգիենա և խնամքով վերաբերմունք, ինչպես նաև օրթոդոնտի բոլոր հանձնարարումների կատարում: Օրթոդոնտիկ բուժումից առաջ անցկացվում է հիվանդի հոգեբանական նախապատրաստում և ատամների կարիեսի պրոֆիլակտիկա:https://www.facebook.com/profile.php?id=100009909223694
Փորձառու մասնագետների կողմից որակյալ աշխատանք: Качественная работа,опытные специалисты. High-quality work, experienced professionals.
30 ноября 2017 г.
Կաթնատամների
աճը եւ թափվելը բնական
գործընթաց է: Սովորաբար երեք
տարեկանում երեխան ունենում է
20 ատամ: Կաթնատամները թուլանում եւ ընկնում են,
քանի որ սկսում են
դուրս գալ նրանց տակ
գտնվող հիմնական ատամները: Այն սովորաբար սկսում
է տեղի ունենալ
5-6 տարեկանում: Իսկ եթե կաթնատամի
փոխարեն հիմնական ատամը դուրս չի
գալիս, ապա մարդու մոտ
կաթնատամն այդպես էլ մնում
է:https://www.facebook.com/profile.php?id=100009909223694
29 ноября 2017 г.
Գինգիվիտը լնդերի մակերեսային բորբոքումն է: Ամենատարածվածը կատառային գինգիվիտն է, այս դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը: Պացիենտը ինքը կարող է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:
Գինգիվիտի երկրորդ տեսակը` հիպերտրոֆիկ գինգիվիտը կատառայինից հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա:
Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների չափերի մեծացումն է: Այստեղից էլ անվանումը` հիպերտրոֆիկ գինգիվիտ:
Բացի դրանից, լնդերը կարող են լինել մուգ կարմրա- կապտավուն երանգի: Արձանագրվում է արյունահոսություն, թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում, ինչպես նաև` ատամնափառ և ատամնաքարեր:
Գինգիվիտի այս տեսակը զարգանում է, այսպես կոչված, <Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի> ֆոնի վրա և դրա կլինիկական դրսևորումն է հանդիսանում: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսություն, բերանի տհաճ հոտ: Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի, ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում և այլն:
Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումից մինչև վիրահատական միջամտություն:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

28 ноября 2017 г.
Ճիշտ սնվելու շնորհիվ կարելի է ատամները միշտ առողջ և գեղեցիկ պահել։
1. Առողջ և սպիտակ ատամներ ունենալու համար արդյունավետ միջոց են հատապտուղները: Դրանք պարունակում են վիտամին B, C, A, երկաթ և մագնեզիում: 2. Կաթնամթերքը պարունակում են երկաթ, վիտամիններ, որոնք սպիտակեցնում և ամրացնում են ատամները: Բերանի տհաճ հոտն անցկացնելու համար օգտակար են հատկապես պանիրն ու յոգուրտը:
3. Մրգերը պարունակում են հանքանյութեր և վիտամիններ, ազդում են սպիտակեցմանն ու լնդերի արյան շրջանառության կարգավորմանը:
4. Արյան շրջանառության կարգավորմանը նպաստում է նաև բանջարեղենը, որը պարունակում է վիտամիններ, կալիում, կալցիում և յոդ, կանխարգելում է նաև ատամնափառի և ատամնաքարի առաջացումը:
5. Չամիչն արդյունավետ միջոց է բերանի խոռոչի բորբոքումները նվազեցնելու համար: Այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:
6. Սխտորը քայքայում է կարիեսը, կանխարգելում բորբոքային հիվանդությունները: Ատամնափառ չունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սխտոր հաճախ ուտել:
Պարզվել է, որ ատամների պրոֆեսիոնալ մաքրումն ու ատամնաքարի վերացումը 24 տոկոսով նվազեցնում է սրտայի հիվանդությունների վտանգը և 13 տոկոսով ինֆակտի հնարավորությունը:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

27 ноября 2017 г.
Ժամանակակից ստոմատոլոգիայում տարբերակում ենք շապիկների հետևյալ տեսակները՝ պրեսս կերամիկական, սովորական կերամիկայից, երկօքսիդ ցիրկոնի հիման վրա պատրաստված կերամիկական շապիկներ, մետաղ-կերամիկական շապիկներ, և հազվադեպ կիրառվում են նաև ձուլովի շապիկներ:Բոլոր շապիկների տեղադրման համար գոյություն ունեն
ցուցումներ և հակացուցումներ: Առաջին
երկու տեսակները միմյանցից տարբերվում են միայն էսթետիկ
հատկանիշներով, մի տարբերակում շեշտադրվում
է շերտի հաստությունը,
մյուսում՝ արդյունքն ապահովվում է ներկանյութերի միջոցով:
Ցիրկոնի
երկօքսիդի հիմքով պատրաստված շապիկները
ևս արտաքինով չեն տարբերվում նախորդ
երկուսից, քանի որ հիմքը,
որի վրա հավաքվում է
շապիկն, արդեն իսկ ունի
գույն (մետաղի նման գորշ
չէ): Սրա առավելությունն այն
է, որ ատամի հյուսվածքը
հղկելու անհրաժեշտությունն ավելի քիչ է,
քան մետաղ-կերամիկական շապիկների
դեպքում: Մյուս կարևորագույն առավելությունն
այն է, որ այս
նյութն օրգանիզմը հեշտ է ընդունում,
այն ամբողջովին բիոիներտ նյութ է, լավ
է ընդունվում բոլոր
հյուսվածքների կողմից:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
24 ноября 2017 г.
Նորածինները
մոլորակի վրա ամենաանպաշտպան էակներն
են, որոնք միշտ հոգատարության
և ճիշտ խնամքի
կարիք ունեն:
Ներկայացնում
ենք հետաքրքիր փաստեր նորածիններ երեխաների
մասին.
1.Բոլոր
նորածինները սկզբնական շրջանում ունենում են տափակ քթեր,
քանի որ քթի հիմնական
ձևը ավելի ուշ է
ձևավորվում
2. ծնվում
են կապտամոխրագույն կամ կապույտ գույնի
աչքերով, քանի որ վերջիններիս
աչքերի հիմնական գույնը ձևավորվում է
հաջորդող ամիսների ընթացքում
3. կարող
են շատ հաճախ լաց
լինել, սակայն նրանց աչքերից
արցունքներ չեն հոսում, քանի
որ արցունք արտադրելու հատկությունը
զարգանում է փոքրիկի կյանքի
3-12 շաբաթների ընթացքում
4. լավ
զարգացած հոտառություն ունեն և իրենց
մայրիկներին հենց հոտի միջոցով
են ճանաչում
5. գենետիկորեն
հակված են արձագանքելու մարդկանց
ձայներին և շատ արագ
են սովորում տարանջատել կանանց և տղամարդկանց
ձայները
6. սկզբնական
շրջանում թույլ տեսողություն են
ունենում
7. Որոշ
նորածիններ ծնվում են ատամներով
Երկու հազար երեխաներից մեկը
ծնվում է ատամներով: Ատամները,
որոնցով ծնվում
է երեխան, սովորաբար
գտնվում են ստորին լնդերի
վրա եւ սովորաբար ունենում են թույլ արմատներ:
Շատ դեպքերում դրանք կարող են
հեռացվել կրծքով սնուցման ժամանակ
խնդիրներից խուսափելու համար:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Ծխող ու խմող մարդկանց մոտ ատամի խնդիրներն ավելի հաճախ են լինում:
Ծխելը ու ոգելից խմիչք օգտագործելու սովորությունը բացասաբար են ազդում ոչ միայն ատամների ու բերանի խոռոչի առողջության վրա, այլեւ զգալիորեն բարձրացնում են տեղադրված պլոմբաների ընկնելու հավանականությունը։ Դա պարզել են University of Pittsburgh համալսարանի գիտնականները։
Նրանք վերլուծել են 807 մարդու տվյալներ, որոնք բուժվել էին ստոմատոլոգների մոտ ու հայտնաբերել, որ ատամները բուժելուց հետո 2 տարվա ընթացքում լիցքերի հետ խնդիրներ հաճախ էին առաջանում այն մարդկանց մոտ, որոնք ոգելից խմիչք էին օգտագործում։ Իսկ նման խնդիրների առաջացման ընդհանուր հավանականությունն ավելի բարձր էր ծխող տղամարդկանց մոտ։https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Подписаться на:
Сообщения (Atom)
<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...
-
Պսակներ Դրանք օգտագործվում են այն դեպքում , երբ ատամը պլոմբավորման միջոցով վերականգնման ենթակա չէ , բայց արմատը պահպանված...
-
Ատամնաբույժի խորհուրդները: ատամի մածուկ ենք ընտրում Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմա...
-
Դուք որքան շուտ ուշադրություն դարձնեք ձեր ատամնակծվածքին և ատամների վիճակին , այնքան ավելի դյուրին կլինի շտկել ատամնաշարի...