22 ноября 2017 г.

Սիրելի մայրեր. գաղտնիք չէ, որ հղիությունը շատ կարևոր ժամանակահատված է կնոջ կյանքում:Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են նաև բերանի խոռոչի առողջական վիճակի վրա: Ապագա մայրիկից է կախված նաև որքան առողջ կլինեն իր բալիկի ատամները: Այդ պատճառով էլ հղիության ընթացքում շատ կարևոր է պահպանել որոշակի կանոնները:Եթե կինն արդեն հղի է, իսկ ատամները բուժման կարիք ունեն, ապա ժամանակը, երբ կարող է նա այցելել ստոմատոլոգին և ատամները բուժել, առանց վնասելու երեխայի առողջությանը, կարող է որոշել գինեկոլոգըՀղիության ժամանակահատվածում հատկապես շատ կարևոր է սննդակարգը:Չպետք է մոռանալ այն մասին, որ ապագա փոքրիկն իրեն անհրաժեշտ բոլոր միկրոտարրերը վերցնում է մայրիկից, իսկ դա կարող է այնքան էլ լավ չանդրադառնալ մայրիկի մազերի, եղունգների, ատամների վիճակի վրա: Այդ պատճառով էլ չի կարելի անտեսել բժշկի խորհուրդները  կալցիումի պատրաստուկներ և բազմավիտամինային համալիրներ ընդունելու վերաբերյալ:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694 
Տապակած ու շոգեխաշած բանջարեղենը վնասակար է ատամների համար: Շոտլանդացի գիտնականները երկարատև ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ շոգեխաշած բանջարեղեն օգտագործելը կարող է վնասակար լինել մարդու ատամների համար:Գիտափորձերը ցույց են տվել, որ բանջարեղենը տապակելու կամ շոգեխաշելու դեպքում դրանց մեջ առաջանում են մեծ քանակությամբ թթուներ, ինչը կարող է դառնալ կարիեսի առաջացման պատճառ:Պարզվել է, որ ատամների առողջության համար ամենավտանգավորը տապակած սմբուկն ու դդմիկը, ինչպես նաև շոգեխաշած կարմիր պղպեղն են:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

20 ноября 2017 г.

Բժիշկները պնդում են, որ ուղեղի աշխատանքն ուղղակիորեն կապված է ատամների առողջության հետ. ուզում եք պահպանել հիշողությունը և տրամաբանելու ունակությունը մինչև խոր ծերություն, ուրեմն ճիշտ խնամեք ատամները։ Ատամի և լնդերի հիվանդությունները բազմաթիվ են` կարիես, պարոդոնտոզ, գինգիվիտ, արյունահոսություն և այլն։ Ակնհայտ է, որ լիակատար, առողջ ատամնաշար ունենալու համար պետք է դիմել բարձրակարգ մասնագետների։ <<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները թե՛ մեծահասակների և թե՛ փոքրերի համար:Մեր կլինիկան հագեցված է ժամանակակից նորագույն սարքավորումներով:Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ,որոնք մեծ սիրով և պատրաստակամությամբ կատարում են իրենց աշխատանքը: Եթե ձեզ անհրաժեշտ է այնպիսի ստոմատոլոգիական կլինիկա,որտեղ ձեզ կհասկանան և ձեր բոլոր հարցերի պատասխանները կտան,ապա դիմեք մեզ՝<<ՌՎ Դենտ>>ստոմատոլոգիական կլինիկա:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Հայտնի է, որ ատամներ չլվանալը ու բերանի խոռոչի հիգիենային չհետևելը առաջացնում է մի շարք հիվանդություններ, փչացած ատամներն ու  ոչ հիգիենիկ բերանի խոռոչը կարող են մի շարք ինֆեկցիաների ներթափանցման պատճառ դառնալ, ինչպես նաև բերանի տհաճ հոտի առաջացմանը: Ատամների խոզանակման համար վերցրեք փափուկ մազիկներով խոզանակ, վրան դրեք ֆտորացված ատամնամածուկի փոքր քանակ և խոզանակեք ատամները: Խոզանակելիս կատարեք պտտաձև շարժումներ` քիչ-քիչ  տեղաշարժվելով առաջ,որպեսզի կարողանաք սննդի փոքր մնացորդները դուրս բերել լնդի տակից: Պահեք խոզանակը անկյան տակ և խոզանակեք այնպես, որ բոլոր ատամների մակերեսները, բոլոր միջատամնային տարածությունները և միջբրեկետային տարածքները մաքրվեն: Պետք է մաքրել ոչ միայն ատամների արտաքին, այլ նաև ներքին  և  ծամողական մակերեսները: Ատամների մաքրումը պետք է տևի  այնքան ժամանակ, մինչև բոլոր ատամների  բոլոր հատվածները մաքրվեն: Հարկավոր է մաքրել  նաև լեզուն, քիմքը և այտերի ներքին մակերեսները:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

17 ноября 2017 г.

Արդյո՞ք օգտակար է գազարը ատամների համար:
Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, այն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը: 
Հում գազարը բնական ատամի խոզանակ է: Այն օգնում է ատամները մաքրել ատամնափառից ու կանխում է կարիեսի առաջացումը:
Գազարը խթանում է թքի արտադրությունը, որն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը: Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

16 ноября 2017 г.

Միայն <<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկայում գործում է հետևյալ ակցիան:
Յուրաքանչյուր կիրակի ատամնաքարերի մաքրումն ընդամենը 7000 դրամ`15.000 դրամի փոխարեն: Հերթագրվելու համար նախօրոք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`060-64-30-66,098-30-66-66,091-22-47-72:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...