Սիրելի մայրեր. գաղտնիք չէ, որ հղիությունը շատ կարևոր ժամանակահատված է կնոջ կյանքում:Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են նաև բերանի խոռոչի առողջական վիճակի վրա: Ապագա մայրիկից է կախված նաև որքան առողջ կլինեն իր բալիկի ատամները: Այդ պատճառով էլ հղիության ընթացքում շատ կարևոր է պահպանել որոշակի կանոնները:Եթե կինն արդեն հղի է, իսկ ատամները բուժման կարիք ունեն, ապա ժամանակը, երբ կարող է նա այցելել ստոմատոլոգին և ատամները բուժել, առանց վնասելու երեխայի առողջությանը, կարող է որոշել գինեկոլոգը: Հղիության ժամանակահատվածում հատկապես շատ կարևոր է սննդակարգը:Չպետք է մոռանալ այն մասին, որ ապագա փոքրիկն իրեն անհրաժեշտ բոլոր միկրոտարրերը վերցնում է մայրիկից, իսկ դա կարող է այնքան էլ լավ չանդրադառնալ մայրիկի մազերի, եղունգների, ատամների վիճակի վրա: Այդ պատճառով էլ չի կարելի անտեսել բժշկի խորհուրդները կալցիումի պատրաստուկներ և բազմավիտամինային համալիրներ ընդունելու վերաբերյալ:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Փորձառու մասնագետների կողմից որակյալ աշխատանք: Качественная работа,опытные специалисты. High-quality work, experienced professionals.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...
-
Պսակներ Դրանք օգտագործվում են այն դեպքում , երբ ատամը պլոմբավորման միջոցով վերականգնման ենթակա չէ , բայց արմատը պահպանված...
-
Ատամնաբույժի խորհուրդները: ատամի մածուկ ենք ընտրում Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմա...
-
Դուք որքան շուտ ուշադրություն դարձնեք ձեր ատամնակծվածքին և ատամների վիճակին , այնքան ավելի դյուրին կլինի շտկել ատամնաշարի...
Комментариев нет:
Отправить комментарий