Տապակած ու շոգեխաշած բանջարեղենը վնասակար է ատամների համար: Շոտլանդացի գիտնականները երկարատև ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ շոգեխաշած բանջարեղեն օգտագործելը կարող է վնասակար լինել մարդու ատամների համար:Գիտափորձերը ցույց են տվել, որ բանջարեղենը տապակելու կամ շոգեխաշելու դեպքում դրանց մեջ առաջանում են մեծ քանակությամբ թթուներ, ինչը կարող է դառնալ կարիեսի առաջացման պատճառ:Պարզվել է, որ ատամների առողջության համար ամենավտանգավորը տապակած սմբուկն ու դդմիկը, ինչպես նաև շոգեխաշած կարմիր պղպեղն են:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Փորձառու մասնագետների կողմից որակյալ աշխատանք: Качественная работа,опытные специалисты. High-quality work, experienced professionals.
22 ноября 2017 г.
20 ноября 2017 г.
Բժիշկները պնդում են, որ ուղեղի աշխատանքն ուղղակիորեն կապված է ատամների առողջության հետ. ուզում եք պահպանել հիշողությունը և տրամաբանելու ունակությունը մինչև խոր ծերություն, ուրեմն ճիշտ խնամեք ատամները։ Ատամի և լնդերի հիվանդությունները բազմաթիվ են` կարիես, պարոդոնտոզ, գինգիվիտ, արյունահոսություն և այլն։ Ակնհայտ է, որ լիակատար, առողջ ատամնաշար ունենալու համար պետք է դիմել բարձրակարգ մասնագետների։ <<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները թե՛ մեծահասակների և թե՛ փոքրերի համար:Մեր կլինիկան հագեցված է ժամանակակից նորագույն սարքավորումներով:Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ,որոնք մեծ սիրով և պատրաստակամությամբ կատարում են իրենց աշխատանքը: Եթե ձեզ անհրաժեշտ է այնպիսի ստոմատոլոգիական կլինիկա,որտեղ ձեզ կհասկանան և ձեր բոլոր հարցերի պատասխանները կտան,ապա դիմեք մեզ՝<<ՌՎ Դենտ>>ստոմատոլոգիական կլինիկա:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Հայտնի է, որ ատամներ չլվանալը ու բերանի խոռոչի հիգիենային
չհետևելը առաջացնում է մի շարք հիվանդություններ, փչացած ատամներն ու ոչ հիգիենիկ բերանի խոռոչը կարող են մի շարք ինֆեկցիաների
ներթափանցման պատճառ դառնալ, ինչպես նաև բերանի տհաճ հոտի առաջացմանը: Ատամների խոզանակման
համար վերցրեք փափուկ մազիկներով խոզանակ, վրան դրեք ֆտորացված ատամնամածուկի փոքր
քանակ և խոզանակեք ատամները: Խոզանակելիս կատարեք պտտաձև շարժումներ` քիչ-քիչ տեղաշարժվելով առաջ,որպեսզի կարողանաք սննդի փոքր
մնացորդները դուրս բերել լնդի տակից: Պահեք խոզանակը անկյան տակ և խոզանակեք այնպես,
որ բոլոր ատամների մակերեսները, բոլոր միջատամնային տարածությունները և միջբրեկետային
տարածքները մաքրվեն: Պետք է մաքրել ոչ միայն ատամների արտաքին, այլ նաև ներքին և ծամողական
մակերեսները: Ատամների մաքրումը պետք է տևի
այնքան ժամանակ, մինչև բոլոր ատամների
բոլոր հատվածները մաքրվեն: Հարկավոր է մաքրել նաև լեզուն, քիմքը և այտերի ներքին մակերեսները:
https://web.facebook.com/profile.php?id=10000990922369417 ноября 2017 г.
Արդյո՞ք օգտակար է գազարը ատամների համար:
Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, այն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը:
Հում գազարը բնական ատամի խոզանակ է: Այն օգնում է ատամները մաքրել ատամնափառից ու կանխում է կարիեսի առաջացումը:
Գազարը խթանում է թքի արտադրությունը, որն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը: Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, այն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը:
Հում գազարը բնական ատամի խոզանակ է: Այն օգնում է ատամները մաքրել ատամնափառից ու կանխում է կարիեսի առաջացումը:
Գազարը խթանում է թքի արտադրությունը, որն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը: Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
16 ноября 2017 г.
Միայն
<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկայում գործում է հետևյալ
ակցիան:
Յուրաքանչյուր կիրակի ատամնաքարերի մաքրումն ընդամենը 7000 դրամ`15.000
դրամի փոխարեն: Հերթագրվելու համար նախօրոք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`060-64-30-66,098-30-66-66,091-22-47-72:https://web.facebook.com/profile.php?id=10000990922369415 ноября 2017 г.
Իմաստության ատամը՝ սովորական ատամ է, որն ունի նույն կառուցվածքը, ինչ մնացած ատամները: Դրանց նաև անվանում են «ութերորդ ատամներ»:
Իմաստության ատամները դուրս են գալիս 18-ից 27 տարեկան հատվածում: Եվ եթե 27 տարեկանում ձեզ մոտ այդպես էլ ոչ մի իմաստության ատամ չի հայտնվել, ապա սպասել դրանց, ամենայն հավանականությամբ՝ իմաստ չունի:
27 տարեկանում ավարտվում է մարդու բոլոր համակարգերի և օրգանների աճն ու զարգացումը և սկսվում է օրգանիզմի ծերացումը: Իմաստության ատամների հայտնվելու ժամանակաշրջանը՝ դա օրգանիզմի հասունության ժամանակաշրջանն է: Այստեղից էլ առաջացել է անունը:
Իմաստության ատամների դուրս գալու ժամանակահատվածի տևողությունը կախված է մարդու ծնոտի չափսից և նրանից, թե բավարա՞ր է արդյոք նրա «տեղակայման վայրը»: Եթե ծնոտը չափազանց փոքր է, ապա իմաստության ատամների համար տեղ չկա՝ դրանք կարող են նույնիսկ դուրս չգալ կամ դուրս գալ շատ դանդաղ, հետզհետե դեպի կենտրոն հրելով 7-րդ ատամները: Դուրս գալու պրոցեսը կարող է տևել մի քանի ամսից մինչև 2-3 տարի:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
13 ноября 2017 г.
Ինչպե՞ս
պահպանել ատամների առողջությունը: Խորհուրդներ ատամնաբույժից:
1. Նյարդեր
Հետաքրքիր
է, որ առողջ ատամներ
ունենալու համար պետք է
առողջ նյարդեր ունենալ՝ քիչ
նյարդայնանալ, քիչ հուզվել, սթրեսներից
հեռու մնալ: Պարզվում է,
որ նայրդայնանալն ու չափից շատ
անհանգստանալը վնասակար են ոչ միայն
ընդհանուր առողջության համար, այլեւ ատամների
համար:
2. Սնունդ
Սննդակարգը
նույնպես դեր է խաղում
ատամների առողջության հարցում, սակայն խնդիրը նրանում
է, որ հնարավոր չէ
ասել, թե կոնկրետ որ
սնունդն է օգտակար, իսկ
որը՝ վնասակար: Կան կարծիքներ, որ
ծովամթերքները, օրինակ, դրական են
ազդում ատամների վրա, իսկ քաղցրավենիքները՝
բացասաբար: Ինչքանով է դա միանշանակ՝
դժվար է ասել:
Վահագն Վանյանը կարծում է,
որ ամեն սննդամթերք չափի մեջ է լավ եւ օգտակար, իսկ չափից ավելի շատ ուտելու դեպքում
կարող է վնասել ոչ միայն ատամներին, այլեւ ողջ օրգանիզմին:
3. Ապրելակերպ
Ծխելը միանշանակ
բացասաբար է ազդում ատամների առողջության վրա, պնդում է ատամնաբույժը: Բոլոր այլ օրգանների
համար այն նույնպես վնասակար է՝ սա այն մի քանի հարցերից մեկն է, որի շուրջ բոլոր մասնագետների
միակարծիք են:
Առողջ ատամներ ունենալու համար
բացի չծխելուց եւ առողջ ապրելակերպ վարելուց հարկավոր է նաեւ խստորեն հետեւել բերանի
հիգիենային: Ատամնաբույժը խորհուրդ է տալիս ատամները մաքրելու սովորությունը երեխաների
մեջ սերմանել դեռ շատ վաղ հասակից՝ երկու տարեկանից:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Подписаться на:
Сообщения (Atom)
<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...
-
Պսակներ Դրանք օգտագործվում են այն դեպքում , երբ ատամը պլոմբավորման միջոցով վերականգնման ենթակա չէ , բայց արմատը պահպանված...
-
Ատամնաբույժի խորհուրդները: ատամի մածուկ ենք ընտրում Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմա...
-
Դուք որքան շուտ ուշադրություն դարձնեք ձեր ատամնակծվածքին և ատամների վիճակին , այնքան ավելի դյուրին կլինի շտկել ատամնաշարի...