Իմաստության ատամը՝ սովորական ատամ է, որն ունի նույն կառուցվածքը, ինչ մնացած ատամները: Դրանց նաև անվանում են «ութերորդ ատամներ»:
Իմաստության ատամները դուրս են գալիս 18-ից 27 տարեկան հատվածում: Եվ եթե 27 տարեկանում ձեզ մոտ այդպես էլ ոչ մի իմաստության ատամ չի հայտնվել, ապա սպասել դրանց, ամենայն հավանականությամբ՝ իմաստ չունի:
27 տարեկանում ավարտվում է մարդու բոլոր համակարգերի և օրգանների աճն ու զարգացումը և սկսվում է օրգանիզմի ծերացումը: Իմաստության ատամների հայտնվելու ժամանակաշրջանը՝ դա օրգանիզմի հասունության ժամանակաշրջանն է: Այստեղից էլ առաջացել է անունը:
Իմաստության ատամների դուրս գալու ժամանակահատվածի տևողությունը կախված է մարդու ծնոտի չափսից և նրանից, թե բավարա՞ր է արդյոք նրա «տեղակայման վայրը»: Եթե ծնոտը չափազանց փոքր է, ապա իմաստության ատամների համար տեղ չկա՝ դրանք կարող են նույնիսկ դուրս չգալ կամ դուրս գալ շատ դանդաղ, հետզհետե դեպի կենտրոն հրելով 7-րդ ատամները: Դուրս գալու պրոցեսը կարող է տևել մի քանի ամսից մինչև 2-3 տարի:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Комментариев нет:
Отправить комментарий