Ինչպե՞ս
պահպանել ատամների առողջությունը: Խորհուրդներ ատամնաբույժից:
1. Նյարդեր
Հետաքրքիր
է, որ առողջ ատամներ
ունենալու համար պետք է
առողջ նյարդեր ունենալ՝ քիչ
նյարդայնանալ, քիչ հուզվել, սթրեսներից
հեռու մնալ: Պարզվում է,
որ նայրդայնանալն ու չափից շատ
անհանգստանալը վնասակար են ոչ միայն
ընդհանուր առողջության համար, այլեւ ատամների
համար:
2. Սնունդ
Սննդակարգը
նույնպես դեր է խաղում
ատամների առողջության հարցում, սակայն խնդիրը նրանում
է, որ հնարավոր չէ
ասել, թե կոնկրետ որ
սնունդն է օգտակար, իսկ
որը՝ վնասակար: Կան կարծիքներ, որ
ծովամթերքները, օրինակ, դրական են
ազդում ատամների վրա, իսկ քաղցրավենիքները՝
բացասաբար: Ինչքանով է դա միանշանակ՝
դժվար է ասել:
Վահագն Վանյանը կարծում է,
որ ամեն սննդամթերք չափի մեջ է լավ եւ օգտակար, իսկ չափից ավելի շատ ուտելու դեպքում
կարող է վնասել ոչ միայն ատամներին, այլեւ ողջ օրգանիզմին:
3. Ապրելակերպ
Ծխելը միանշանակ
բացասաբար է ազդում ատամների առողջության վրա, պնդում է ատամնաբույժը: Բոլոր այլ օրգանների
համար այն նույնպես վնասակար է՝ սա այն մի քանի հարցերից մեկն է, որի շուրջ բոլոր մասնագետների
միակարծիք են:
Առողջ ատամներ ունենալու համար
բացի չծխելուց եւ առողջ ապրելակերպ վարելուց հարկավոր է նաեւ խստորեն հետեւել բերանի
հիգիենային: Ատամնաբույժը խորհուրդ է տալիս ատամները մաքրելու սովորությունը երեխաների
մեջ սերմանել դեռ շատ վաղ հասակից՝ երկու տարեկանից:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Комментариев нет:
Отправить комментарий