15 ноября 2017 г.

Իմաստության ատամը՝ սովորական ատամ է, որն ունի նույն կառուցվածքը, ինչ մնացած ատամները: Դրանց նաև անվանում են «ութերորդ ատամներ»:
Իմաստության ատամները դուրս են գալիս 18-ից 27 տարեկան հատվածում: Եվ եթե 27 տարեկանում ձեզ մոտ այդպես էլ ոչ մի իմաստության ատամ չի հայտնվել, ապա սպասել դրանց, ամենայն հավանականությամբ՝ իմաստ չունի:
27 տարեկանում ավարտվում է մարդու բոլոր համակարգերի և օրգանների աճն ու զարգացումը և սկսվում է օրգանիզմի ծերացումը: Իմաստության ատամների հայտնվելու ժամանակաշրջանը՝ դա օրգանիզմի հասունության ժամանակաշրջանն է: Այստեղից էլ առաջացել է անունը:

Իմաստության ատամների դուրս գալու ժամանակահատվածի տևողությունը կախված է մարդու ծնոտի չափսից և նրանից, թե բավարա՞ր է արդյոք նրա «տեղակայման վայրը»: Եթե ծնոտը չափազանց փոքր է, ապա իմաստության ատամների համար տեղ չկա՝ դրանք կարող են նույնիսկ դուրս չգալ կամ դուրս գալ շատ դանդաղ, հետզհետե դեպի կենտրոն հրելով 7-րդ ատամները: Դուրս գալու պրոցեսը կարող է տևել մի քանի ամսից մինչև 2-3 տարի:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

13 ноября 2017 г.

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը: Խորհուրդներ ատամնաբույժից:
1. Նյարդեր
Հետաքրքիր է, որ առողջ ատամներ ունենալու համար պետք է առողջ նյարդեր ունենալ՝ քիչ նյարդայնանալ, քիչ հուզվել, սթրեսներից հեռու մնալ: Պարզվում է, որ նայրդայնանալն ու չափից շատ անհանգստանալը վնասակար են ոչ միայն ընդհանուր առողջության համար, այլեւ ատամների համար:
2. Սնունդ
Սննդակարգը նույնպես դեր է խաղում ատամների առողջության հարցում, սակայն խնդիրը նրանում է, որ հնարավոր չէ ասել, թե կոնկրետ որ սնունդն է օգտակար, իսկ որը՝ վնասակար: Կան կարծիքներ, որ ծովամթերքները, օրինակ, դրական են ազդում ատամների վրա, իսկ քաղցրավենիքները՝ բացասաբար: Ինչքանով է դա միանշանակ՝ դժվար է ասել: Վահագն Վանյանը կարծում է, որ ամեն սննդամթերք չափի մեջ է լավ եւ օգտակար, իսկ չափից ավելի շատ ուտելու դեպքում կարող է վնասել ոչ միայն ատամներին, այլեւ ողջ օրգանիզմին:
3. Ապրելակերպ
Ծխելը միանշանակ բացասաբար է ազդում ատամների առողջության վրա, պնդում է ատամնաբույժը: Բոլոր այլ օրգանների համար այն նույնպես վնասակար է՝ սա այն մի քանի հարցերից մեկն է, որի շուրջ բոլոր մասնագետների միակարծիք են:
Առողջ ատամներ ունենալու համար բացի չծխելուց եւ առողջ ապրելակերպ վարելուց հարկավոր է նաեւ խստորեն հետեւել բերանի հիգիենային: Ատամնաբույժը խորհուրդ է տալիս ատամները մաքրելու սովորությունը երեխաների մեջ սերմանել դեռ շատ վաղ հասակից՝ երկու տարեկանից:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

12 ноября 2017 г.

Ամենալավ ատամի մածուկը չպետք է միայն հիանալի կերպով սպիտակեցնի ատամները. այն պետք է նաև անվտանգ լինի:
Նայելով, թե մածուկի տուփի վրայի քառակուսիներն ինչ գույնի են, կարելի է պատկերացում կազմել դրանց բաղադրության մասին

Կանաչ քառակուսին խոսում է այն մասին, որ մածուկն ամբողջովին պարունակում է բնական բաղադրիչներ: Ի դեպ, այդպիսի քառակուսիներ կարող եք նկատել նաև դիմահարդարման բազմաթիվ միջոցների վրա:
Կապույտ քառակուսին վկայում է այն մասին, որ մածուկում պարունակվում են ինչպես բնական, այնպես էլ քիմիկան բաղադրիչներ:
Կարմիր քառակուսին վկայում է մեծ քանակությամբ քիմիական բաղադրիչների մասին. այդպիսի մածուկը ոչ մի դեպքում պետք չէ կուլ տալ:
Սև քառակուսին ամենավտանգավորն է համարվում: Սրանք չափից դուրս վտանգավոր են և ամբողջովին քիմիական բաղադրիչներից են կազմված:

Հատկապես կարևոր է ուշադիր լինել մանկական ատամի մածուկ ընտրելու ժամանակ, քանի որ փոքրերը սիրում են դրանք կուլ տալ:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

10 ноября 2017 г.

1.       Առողջ ատամներ և անզուգական ժպիտ ունենալու համար անհրաժեշտ 10 օգտակար մթերք:

1.       Կաթ, որը հարուստ է կալցիումով, ֆոսֆատով և վիտամին D-ով, որոնք ամրացնում են ոսկորները:
2.       Պանիրը ևս կալցիումի և ֆոսֆատի շնորհիվ ամրացնում է ատամները:
3.       Խնձորը նպաստում է թքարտադրությանը, ինչն էլ կանխում է ատամների էմալային ճաքերը:
4.       Նարինջը վիտամիններ C, D և կալցիում է պարունակում, իսկ նրա հյութը մաքրում է բերանի խոռոչը:
5.       Յոգուրտ՝ սպիտակուցի և կալցիումի աղբյուր:
6.       Ընկուզեղեն. նրանցից յուրաքանչյուրը տարբեր օգտակար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ լավանում է ատամների որակը:
7.       Թեյնրա մեջ առկա նյութերը պայքարում են բերանի խոռոչում առկա բակտերիաների դեմ:
8.       Դառը շոկոլադ. օգնում է լնդերի բորբոքումների ժամանակ:
9.       Ջուր. այն թքի գլխավոր բաղադրիչներից է, որից էլ կախված է բերանի խոռոչի առողջ վիճակը:
10.   Առանց շաքարի մաստակը լավացնում է ատամների որակը և մաքրում դրանք:
11.    
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Առողջ եւ սպիտակ ատամներ ունենալու համար դրանք քնելուց առաջ մաքրելը եւ սուրճից ու կարմիր գինուց հրաժարվելը բավական չէ::
Շատ կարեւոր է  սննդակարգում ընդգրկել կաթնամթերք եւ յոգուրտներ, քանի որ դրանց պարունակում են կալցիում՝ ատամների եւ ոսկրերի ամրության համար անհրաժեշտ նյութ:

Կարմիր գինին, սուրճը, կոլան եւ էներգետիկ ըմպելիքները ատամներին տգեղ հետքեր են թողնում, եւ դրանք արժե սննդակարգից հանել: Այս խմբում կարելի է ընդգրկել նաեւ նուռը, սոյայի սոուսը, մի շարք հատապտուղներ եւ բոլոր տեսակի «ներկված» քաղցրավենիքները:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...