2 июня 2015 г.

                               Ատամնաբույժի խորհուրդները:ատամի մածուկ ենք ընտրում

Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմակ ատամներ, այլեւ առողջ լնդեր, ամուր էմալ: Բերանի խոռոչի խնամքի հարցում կարեւոր դեր ունի նաեւ ատամի մածուկը: Ինչպե՞ս ճիշտ մածուկ ընտրել:
«Ատամի մածուկն ընտրում են անհատականորեն՝ կախված դրա բուժական-կանխարգելիչ հատկություններից, ատամների եւ լնդերի վիճակից:
Ատամի ամուր հյուսվածքների բարձր զգայունության պարագայում հարկավոր է օգտագործել կալցիումի գլիցերոֆոսֆատ, ստրոնցիումի քլորիդ, ամոնիի լակտատ պարունակող, ինչպես նաեւ այնպիսի մածուկներ, որոնք ցածր հղկող հատկություն ունեն (OralB-sensitive, Սենսոդին, Սեկլոդին F՝ զգայուն ատամների համար):

Լնդերի պարոդոնտոզի եւ արյունահոսության դեպքում նախընտրելի են մածուկները, որոնք պարունակում են դեղաբույսեր, աղեր, հորմոններ, վիտամիններ, հակամանրէային միջոցներ, ֆերմենտներ (Colgate total,Лакалют,Эльгидиум, Лесной бальзам, Кедровый бальзам, Лесная, EL-cemed, խոտաբույսերի էքստրակտով Силка, Colgate Herbal):

Կարիեսի դեմ ազդում են կալցիում եւ ֆտոր պարունակող ատամի մածուկները: Շատերը տարբեր բաղադրիչների մի ամբողջ համալիր են պարունակում:

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...