Փորձառու մասնագետների կողմից որակյալ աշխատանք: Качественная работа,опытные специалисты. High-quality work, experienced professionals.
19 июня 2015 г.
Բերանի խոռոչի հիգիենան՝ ատամների բրեկետ–համակարգի առկայության ընթացքում:
Եթե բերանի խոռոչի ամենօրյա հիգիենան նախատեսում է ատամների մաքրում առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ, ապա բրեկետ-համակարգի առկայության դեպքում դուք ստիպված եք ամեն սնունդ ընդունելուց հետո լավ լվանալ ատամները: Ատամների մաքրման համար ձեզ պետք կգան ատամի հատուկ խոզանակներ : Քանի որ բրեկետների առկայության դեպքում ատամների մաքրման ընթացքը մի փոքր այլ է, քան սովորաբար, ձեր ատամնաբույժը ձեզ անպայման խորհուրդներ կտա:
Ի՞նչ Է կարելի և ի՞նչ է արգելվում ուտել և խմել՝ ատամների բրեկետների առկայության ընթացքում:
Եթե դուք չիպսի, գազավորված ըմպելիքների, պաղպաղակի, ընդեղենի և խրթխրթան ուտելիքների սիրահար եք, ապա ձեզ հոգեպես դժվար կլինի: Սոսինձը, որ բրեկետները պահում է ատամի էմալի վրա, չի հանդուրժում նշված ուտելիքներն ու ըմպելիքները: Բայց, ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում: Ատամների բրեկետներ- համակարգերի պարագայում դրան գումարվում են նաև ծով համբերությունը և ժամանակը:
Որքա՞ն ժամանակ են կրում բրեկետ-համակարգը:
Ատամների բրեկետ-համակարգը, որպես կանոն, կրում են 1.5- 2 տարի սակայն արդյունքն արդարացնում է այդ երկար տևողությունը:
Ցավո՞տ Է արդյոք բրեկետ կրելը
Պետք է նշենք, որ այդ հարցի պատասխանը շատ հարաբերական ու անհատական է: Առաջին մի քանի ամիսներն ատամները կարող են ցավել, կամ կարող եք, պարզապես անհարմարություն զգալ: Բայց այն, որ ձեր ամենամսյա այցն ատամնաբույժի ցավոտ է լինելու, դա փաստ է: Աստիճանաբար ատամները կսկսեն ավելի ու ավելի քիչ ցավել:
Ատամների բրեկետ-համակարգի արդյունքը
Ատամների բրեկետներ- համակարգն արդյունավետ է այնքանով, որ դրա կիրառումից հետո գեղեցիկ ժպիտն ու ճիշտ, համաչափ կցվածքն այլևս իրական կլինեն:
18 июня 2015 г.
Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, այն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը:Գազարը խթանում է թքի արտադրությունը, որն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը: Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:
16 июня 2015 г.
Ծովամթերքը առողջարար է ատամների համար,քանի որ այն հարուստ
է միկրոտարրերով, վիտամիններով,կալցիումով,ֆոսֆորով,ֆտորով,և վիտամին
<<B1>> , <<D>> - ով: Ծովամթերքը կանխում է ատամների և լնդերի հիվանդությունները,ինչպես
նաև ոսկրային հյուսվածքի փխրունությունը:Այս
տարրերը խթանում են լնդերի առողջացմանը,նպաստում
ատամների ճիշտ ձևավորմանը:
15 июня 2015 г.
Մեղրն իր մեջ պարունակում է վիտամին <<B>> և
<<C>>: Այն օժտված
է անտիբակտերիալ հատկություններով: Մեղրամոմը
օգնում է մաքրել ատամները, ախտահանել բերանի խոռոչը,արդյունավետ բուժում է ստոմատիտը
և լորձաթաղանթի բորբոքումները:Մեղրամոմով բուժում
են պարօդոնտոզը,ատամների կարիեսը,լնդերի բորբոքումները:Ըստ փորձագետների այն սակավեցնում
է էնզիմների քանակը բերանի խոռոչում,որն էլ
նպաստում է բակտերիաների առաջացմանը:Բացի այդ,մեղրամոմում հայնտաբերվել են հարյուրավոր այնպիսի տարրեր որոնք ապահովում են ատամների առողջությունը:
14 июня 2015 г.
Հետազոտողները պարզել են, որ մաստակ ծամելու միջոցով բերանի խոռոչից կարելի է հեռացնել 100մլն վնասակար բակտերիա, այն էլ ընդամենը 10 րոպեի ընթացքում։Նշվում է, որ մաստակ ծամելը
կարող է լինել նույնքան արդյունավետ, որքան ատամների համար նախատեսված հատուկ թելով
ատամները մաքրելը։Հետազոտությունը կատարել են Նիդերլանդների Գրոնինգեն համալսարանի
հետազոտողները, որը տպագրվել է Plos
One ամսագրում։Ըստ
հետազոտության, մաստակն արդյունավետորեն գործում է ծամելու առաջին 30 վայրկյանին, որից
հետո արդեն նվազում է բակտերիաները «հավաքելու» կարողությունը։Սակայն, սա վերաբերում
է միայն շաքար չպարունակող մաստակներին։ Եթե մաստակը պարունակում է շաքար, այն կարող
է ունենալ հակառակ արդյունք և սնուցել բակտերիաներին։
13 июня 2015 г.
Շոկոլադը, մասնավորապես դառը տեսակը, օգտակար է ատամների
և լնդերի համար, նշում են կանադացի ատամնաբույժները: Ցանկացած տեսակի շոկոլադի
մեջ պարունակվում են նյութեր, որոնք խոչընդոտում են բերանի խոռոչում մանրէների զարգացմանը
և պաշտպանում ատամները կարիեսից: Այն փոքր քանակությամբ հակամանրէական նյութերը, որոնք
ի վերջո հայտնվում են պատրաստի շոկոլադե սալիկի մեջ, բավարար են ատամի էմալի վրա շաքարի
ունեցած վնասակար ազդեցությունը չեզոքացնելու համար: Սա ապացուցում են ամերիկյան
փորձագետները: Նրանք էքսպերիմենտի ընթացքում կերակրել են կենդանիներին կարիես առաջացնող
սննդով` պարբերաբար մեջն ավելացնելով կակաո: Պարզվել է, որ այն ատամի մածուկից ոչ պակաս
օգնել է փորձարկվող կենդանիներին պահպանել ժանիքները:
Подписаться на:
Сообщения (Atom)
<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...

-
Դուք որքան շուտ ուշադրություն դարձնեք ձեր ատամնակծվածքին և ատամների վիճակին , այնքան ավելի դյուրին կլինի շտկել ատամնաշարի...
-
Ատամնաբույժի խորհուրդները: ատամի մածուկ ենք ընտրում Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմա...
-
Միայն <<ՌՎ Դենտ >> ստոմատոլոգիական կլինիկայում թոշակառուների համար գործում է հետևյալ ակցիան՝ բոլոր տեսակի շարժական թիթեղային պր...