Շոկոլադը, մասնավորապես դառը տեսակը, օգտակար է ատամների
և լնդերի համար, նշում են կանադացի ատամնաբույժները: Ցանկացած տեսակի շոկոլադի
մեջ պարունակվում են նյութեր, որոնք խոչընդոտում են բերանի խոռոչում մանրէների զարգացմանը
և պաշտպանում ատամները կարիեսից: Այն փոքր քանակությամբ հակամանրէական նյութերը, որոնք
ի վերջո հայտնվում են պատրաստի շոկոլադե սալիկի մեջ, բավարար են ատամի էմալի վրա շաքարի
ունեցած վնասակար ազդեցությունը չեզոքացնելու համար: Սա ապացուցում են ամերիկյան
փորձագետները: Նրանք էքսպերիմենտի ընթացքում կերակրել են կենդանիներին կարիես առաջացնող
սննդով` պարբերաբար մեջն ավելացնելով կակաո: Պարզվել է, որ այն ատամի մածուկից ոչ պակաս
օգնել է փորձարկվող կենդանիներին պահպանել ժանիքները:

Комментариев нет:
Отправить комментарий