Հետազոտողները պարզել են, որ մաստակ ծամելու միջոցով բերանի խոռոչից կարելի է հեռացնել 100մլն վնասակար բակտերիա, այն էլ ընդամենը 10 րոպեի ընթացքում։Նշվում է, որ մաստակ ծամելը
կարող է լինել նույնքան արդյունավետ, որքան ատամների համար նախատեսված հատուկ թելով
ատամները մաքրելը։Հետազոտությունը կատարել են Նիդերլանդների Գրոնինգեն համալսարանի
հետազոտողները, որը տպագրվել է Plos
One ամսագրում։Ըստ
հետազոտության, մաստակն արդյունավետորեն գործում է ծամելու առաջին 30 վայրկյանին, որից
հետո արդեն նվազում է բակտերիաները «հավաքելու» կարողությունը։Սակայն, սա վերաբերում
է միայն շաքար չպարունակող մաստակներին։ Եթե մաստակը պարունակում է շաքար, այն կարող
է ունենալ հակառակ արդյունք և սնուցել բակտերիաներին։

Комментариев нет:
Отправить комментарий