19 июня 2015 г.

Բերանի խոռոչի հիգիենան՝ ատամների բրեկետ–համակարգի առկայության ընթացքում:
Եթե բերանի խոռոչի ամենօրյա հիգիենան նախատեսում է ատամների մաքրում առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ, ապա բրեկետ-համակարգի առկայության դեպքում դուք ստիպված եք ամեն սնունդ ընդունելուց հետո լավ լվանալ ատամները: Ատամների մաքրման համար ձեզ պետք կգան ատամի հատուկ խոզանակներ : Քանի որ բրեկետների առկայության դեպքում ատամների մաքրման ընթացքը մի փոքր այլ է, քան սովորաբար, ձեր ատամնաբույժը ձեզ անպայման խորհուրդներ կտա:
Ի՞նչ Է կարելի և ի՞նչ է արգելվում ուտել և խմել՝ ատամների բրեկետների առկայության ընթացքում:
Եթե դուք չիպսի, գազավորված ըմպելիքների, պաղպաղակի, ընդեղենի և խրթխրթան ուտելիքների սիրահար եք, ապա ձեզ հոգեպես դժվար կլինի: Սոսինձը, որ բրեկետները պահում է ատամի էմալի վրա, չի հանդուրժում նշված ուտելիքներն ու ըմպելիքները: Բայց, ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում: Ատամների բրեկետներ- համակարգերի պարագայում դրան գումարվում են նաև ծով համբերությունը և ժամանակը:
Որքա՞ն ժամանակ են կրում բրեկետ-համակարգը:
Ատամների բրեկետ-համակարգը, որպես կանոն, կրում են 1.5- 2 տարի սակայն արդյունքն արդարացնում է այդ երկար տևողությունը:
Ցավո՞տ Է արդյոք բրեկետ կրելը
Պետք է նշենք, որ այդ հարցի պատասխանը շատ հարաբերական ու անհատական է: Առաջին մի քանի ամիսներն ատամները կարող են ցավել, կամ կարող եք, պարզապես անհարմարություն զգալ: Բայց այն, որ ձեր ամենամսյա այցն ատամնաբույժի ցավոտ է լինելու, դա փաստ է: Աստիճանաբար ատամները կսկսեն ավելի ու ավելի քիչ ցավել:
Ատամների բրեկետ-համակարգի արդյունքը
Ատամների բրեկետներ- համակարգն արդյունավետ է այնքանով, որ դրա կիրառումից հետո գեղեցիկ ժպիտն ու ճիշտ, համաչափ կցվածքն այլևս իրական կլինեն:

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...