5 октября 2014 г.


Բժիշկների կարծիքով՝համբույրը նպաստում է լորձի արտադրությանը:Այն էլ օգնում է ատամների էմալը կարիեսից պաշտպանելուն:Մեկ րոպեի ընթացքում մարդը սովորաբար շնչում-արտաշնչում է 20 անգամ,համբուրվելիս՝3
անգամ ավելի,հետևաբար թոքերում ավելանում է թթվածնի ներհոսքը:Համբույրի ժամանակ օրգանիզմում գոյացող բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ՝արտադրվում է «երջանկության» հորմոնը,որը չեզոքացնում է սթրեսի հորմոնին:Այդ պատճառով էլ համբուրվել սիրող մարդիկ լավատես են և ինքնավստահ:

3 октября 2014 г.


Առավոտյան ատամները լվացեք ատամի մածուկով, իսկ երեկոյան` ատամի փոշիով: Ատամի մածուկը ատամներն ավելի վատ է մաքրում, քան փոշին, սակայն օրվա ընթացքում ատամները ինքնամաքրվում են թքի և կոշտ սննդի միջոցով: Իսկ գիշերը` քնած ժամանակ, ինքնամաքրում տեղի չի ունենում, ուստի և ատամները պետք է մաքրել ատամի փոշիով:

2 октября 2014 г.


Հարց- բերանիցս հաճախ տհաճ հոտ է գալիս: Ինչու՞է այդպես և ի՞ նչ կարելի է անել:Պատասխան- Տհաճ հոտի պատճառը մանրէներն են, որոնք բազմանում են ձեր բերանում: Հաճախ տհաճ հոտն առաջանում է կարիեսի պատճառով, որն ատամների արանքում մնացած սննդի մասնիկների հետևանք է: Կարող են նաև սինուսիտի, շաքարային դիաբետի և ստամոքս-աղիքային որոշ հիվանդությունների հետևանք լինել: Եթե ձեր ատամները ճիշտ են բուժված, իսկ վերը թվարկված հիվանդություններից որևէ մեկն առկա չէ, ուրեմն ուշադրություն դարձրեք հիգիենային: Ատամի խոզանակից բացի, հարկ է օգտագործել նաև ատամնաթելիկ և լեզուն մաքրելու հատուկ խոզանակ, չէ որ հատկապես հենց լեզվի վրա են մանրէները ՙբնակվում՚: Ատամնափառը կանխարգելող սնունդ օգտագործեք`գազար, նեխուր, ընկույզ և անյուղ պանիր: Ինչ վերաբերում է բերանի թարմությանը, ապա կարող եք թարմացնող սփրեյներ օգտագործել, բայց դրանցից ոչ բոլորն են արդյունավետ: Բանն այն է, որ դրանց մեջ պարունակվող սպիրտը չորացնում է բերանի խոռոչը և մանրէներն էլ կրկնակի անգամ ավելի արագ են զարգանում: Դրա համար, թարմացնող սփրեյներ ընտրելիս, հարկ է նախապատվությունը տալ այնպիսիններին, որոնց մեջ պարունակվում են հակամանրէային նյութեր, օրինակ քլորի դիօքսիդ:

1 октября 2014 г.


Ինչպես խնամել ատամները:
Գեղեցիկ ժպիտը շատ հարցերում կարող է հեշտացնել մեր կյանքը:Ժպտերես մարդիկ իրենց հանդեպ վստահություն և համակրանք են առաջացնում:Բայց ինչ անել,եթե ատամները դեղին են,իսկ լնդերն արյունահոսում են:Փաստ է,որ միայն առողջ լնդերը կարող են ապահովել առողջ ատամներ:Դրա համար ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն սպիտակ ատամներ ,այլև առողջ լնդեր և ամուր էմալ:Հեռու անցյալում մեր նախնիները ուտում էին հում բանջարեղեն և միս,ինչքան էլ տարօրինակ է,իրենց ատամները մաքրվում էին սնվելու ժամանակ:Կերեք հում խնձոր կամ գազար և դուք կնկատեք,որ ատամները դառնում են ավելի հարթ,իսկ լնդերն ասես <կենդանանում են>:Հում կոշտ բանջարեղենը կարող է մաքրել ատամները բակտերիալ նստվածքից և սննդի մնացորդներից:Մեր ժամանակներում մենք նախնտրում ենք ուտել ածխաջրերով հարուստ փափուկ սնունդ:Ատամները չեն մաքրվում,այլ հակառակը,պատվում են բակտերիալ նստվածքի հաստ շերտով և քայքայվում են՝ սննդում պարունակվող քիմիական նյութերի ազդեցության տակ:

30 сентября 2014 г.


Ներկայացնում ենք առողջ ատամներ և անզուգական ժպիտ ունենալու օգտակար մթերքներ:
Կաթ,որը հարուստ է կալցիումով,ֆոսֆատով և վիտամին D-ով,որոնք ամրացնում են ոսկորները:
Խնձորը նպաստում է թքարտադրությանը,ինչն էլ կանխում է ատամների էմալային ճաքերը:
Նարինջը վիտամիններ C,D և կալցիում է պարունակում,իսկ նրա հյութը մաքրում է բերանի խոռոչը:
Թեյ,նրա մեջ առկա նյութերը պայքարում են բերանի խոռոչում առկա բակտերիաների դեմ:
Դառը շոկոլադ,օգնում է լնդերի բորբոքումների ժամանակ:
Ջուրը,այն թքի գլխավոր բաղադրիչներից է,որից էլ կախված է բերանի խոռոչի առողջ վիճակը:
Առանց շաքարի մաստակը լավացնում է ատամների որակը և մաքրում դրանք:

29 сентября 2014 г.



Ինչպես մաքրել ատամները:
Կա ատամների մաքրման հատուկ սխեմա,որին հետևելով,կարելի է արդյունավետ կերպով մաքրել ատամների ողջ մակերեսը:Առաջին հերթին մաքրում են ատամները դրսային կողմից,հետո անցնում ներսայինին:Ատամների ներսային մակերեսը ոչ պակաս ուշադրության է արժանի,քանի որ հենց այստեղ են հաճախ մնում սննդի մնացորդները,և հետո արդեն անցնում են ծամող մակերեսին:Ատամների մաքրումն անհրաժեշտ է սկսել առաջային ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի սեղանատամներն ու հակառակը:Խոզանակով կատարեք շրջանաձև շարժումներ,ընդ որում՝ յուրաքանչյուր ատամին պետք է հասնի խոզանակի ոչ պակաս քան 10 պտույտ:Լնդի տակ բակտերիաների կուտակումից խուսափելու համար,ատամի խոզանակով շարժումներն անպայման պետք է ուղղված լինեն լնդից դեպի պսակ:Ատամների մաքրման ողջ գործնթացը խորհուրդ է տրվում բաժանել երկու մասի՝ առանձին վերին և ստորին ծնոտի համար:

28 сентября 2014 г.


Մանկական ստոմատոլոգիան բժշկության մի ուղղություն է,որը միացնում է ստոմատոլոգիան և մանկաբուժությունը,ներառում է կանխարգելումը,դիագնոստիկան,ատամների բուժումը,դիմածնոտային ապարատը՝երեխաների և դեռահասների մոտ:Մանկական ստոմատոլոգիան համարվում է ավելի երիտասարդ և բարդ ուղղություններից մեկը բժշկության մեջ:Այս ոլորտի բժիշկները անցնում են երկարատև պրոֆեսիոնալ ուսուցում և նրանց համարում են էլիտար մասնագետներ:Բուժման օբյեկտը և պրոֆիլակտիկան համարվում է փոփոխվող և աճող կաթնային և հիմնական ատամները,ատամնաշարի կառուցումը,սպեցիֆիկ հիվանդություններ բերանի խոռոչում,հաճախակի ատամների տրավմաները և կաթնատամների բուժումը երեխաների մոտ,բացի այդ անատոմիական և ֆիզիոլոգիական հատկությունները ,անբավարար իմունային վիճակը և երեխաների մոտ հոգեբանական սպեցիֆիկությունը:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...