1 октября 2014 г.


Ինչպես խնամել ատամները:
Գեղեցիկ ժպիտը շատ հարցերում կարող է հեշտացնել մեր կյանքը:Ժպտերես մարդիկ իրենց հանդեպ վստահություն և համակրանք են առաջացնում:Բայց ինչ անել,եթե ատամները դեղին են,իսկ լնդերն արյունահոսում են:Փաստ է,որ միայն առողջ լնդերը կարող են ապահովել առողջ ատամներ:Դրա համար ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն սպիտակ ատամներ ,այլև առողջ լնդեր և ամուր էմալ:Հեռու անցյալում մեր նախնիները ուտում էին հում բանջարեղեն և միս,ինչքան էլ տարօրինակ է,իրենց ատամները մաքրվում էին սնվելու ժամանակ:Կերեք հում խնձոր կամ գազար և դուք կնկատեք,որ ատամները դառնում են ավելի հարթ,իսկ լնդերն ասես <կենդանանում են>:Հում կոշտ բանջարեղենը կարող է մաքրել ատամները բակտերիալ նստվածքից և սննդի մնացորդներից:Մեր ժամանակներում մենք նախնտրում ենք ուտել ածխաջրերով հարուստ փափուկ սնունդ:Ատամները չեն մաքրվում,այլ հակառակը,պատվում են բակտերիալ նստվածքի հաստ շերտով և քայքայվում են՝ սննդում պարունակվող քիմիական նյութերի ազդեցության տակ:

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...