12 ноября 2017 г.

Ամենալավ ատամի մածուկը չպետք է միայն հիանալի կերպով սպիտակեցնի ատամները. այն պետք է նաև անվտանգ լինի:
Նայելով, թե մածուկի տուփի վրայի քառակուսիներն ինչ գույնի են, կարելի է պատկերացում կազմել դրանց բաղադրության մասին

Կանաչ քառակուսին խոսում է այն մասին, որ մածուկն ամբողջովին պարունակում է բնական բաղադրիչներ: Ի դեպ, այդպիսի քառակուսիներ կարող եք նկատել նաև դիմահարդարման բազմաթիվ միջոցների վրա:
Կապույտ քառակուսին վկայում է այն մասին, որ մածուկում պարունակվում են ինչպես բնական, այնպես էլ քիմիկան բաղադրիչներ:
Կարմիր քառակուսին վկայում է մեծ քանակությամբ քիմիական բաղադրիչների մասին. այդպիսի մածուկը ոչ մի դեպքում պետք չէ կուլ տալ:
Սև քառակուսին ամենավտանգավորն է համարվում: Սրանք չափից դուրս վտանգավոր են և ամբողջովին քիմիական բաղադրիչներից են կազմված:

Հատկապես կարևոր է ուշադիր լինել մանկական ատամի մածուկ ընտրելու ժամանակ, քանի որ փոքրերը սիրում են դրանք կուլ տալ:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

10 ноября 2017 г.

1.       Առողջ ատամներ և անզուգական ժպիտ ունենալու համար անհրաժեշտ 10 օգտակար մթերք:

1.       Կաթ, որը հարուստ է կալցիումով, ֆոսֆատով և վիտամին D-ով, որոնք ամրացնում են ոսկորները:
2.       Պանիրը ևս կալցիումի և ֆոսֆատի շնորհիվ ամրացնում է ատամները:
3.       Խնձորը նպաստում է թքարտադրությանը, ինչն էլ կանխում է ատամների էմալային ճաքերը:
4.       Նարինջը վիտամիններ C, D և կալցիում է պարունակում, իսկ նրա հյութը մաքրում է բերանի խոռոչը:
5.       Յոգուրտ՝ սպիտակուցի և կալցիումի աղբյուր:
6.       Ընկուզեղեն. նրանցից յուրաքանչյուրը տարբեր օգտակար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ լավանում է ատամների որակը:
7.       Թեյնրա մեջ առկա նյութերը պայքարում են բերանի խոռոչում առկա բակտերիաների դեմ:
8.       Դառը շոկոլադ. օգնում է լնդերի բորբոքումների ժամանակ:
9.       Ջուր. այն թքի գլխավոր բաղադրիչներից է, որից էլ կախված է բերանի խոռոչի առողջ վիճակը:
10.   Առանց շաքարի մաստակը լավացնում է ատամների որակը և մաքրում դրանք:
11.    
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Առողջ եւ սպիտակ ատամներ ունենալու համար դրանք քնելուց առաջ մաքրելը եւ սուրճից ու կարմիր գինուց հրաժարվելը բավական չէ::
Շատ կարեւոր է  սննդակարգում ընդգրկել կաթնամթերք եւ յոգուրտներ, քանի որ դրանց պարունակում են կալցիում՝ ատամների եւ ոսկրերի ամրության համար անհրաժեշտ նյութ:

Կարմիր գինին, սուրճը, կոլան եւ էներգետիկ ըմպելիքները ատամներին տգեղ հետքեր են թողնում, եւ դրանք արժե սննդակարգից հանել: Այս խմբում կարելի է ընդգրկել նաեւ նուռը, սոյայի սոուսը, մի շարք հատապտուղներ եւ բոլոր տեսակի «ներկված» քաղցրավենիքները:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Միայն պատկերացրեք, թե ինչքան են մեր ատամներն «աշխատում» ամբողջ կյանքի ընթացքում: Ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ, թթուներ: Օրգանիզմին առողջ սնունդ մատակարարելու համար անհրաժեշտ են առողջ ատամներ: Ածխաջրերով հարուստ են բոլոր մրգերը, բանջարեղենները, մեղրը, կաթը, հացը, կարտոֆիլը, բրինձը և բոլոր հացահատիկները: Իհարկե, անհնար է զրկել քեզ այս ամենից, ինչպես նաև գեղեցիկ և առողջ ատամներից: Պարզապես պետք է սնվեք կարգավորված: Կերեք ամեն ինչ, բայց քիչ քանակությամբ: Չէ որ օրգանիզմը և ատամները նույնպես ամբողջական սննդի կարիք ունեն:
Ամեն օր կերեք 1-2 հատ հում գազար կամ պինդ խնձոր: Դա մեխանիկորեն ատամների մաքրում կլինի, իսկ լնդերի համար' մերսում:

Եվ ամենակարևորը' մաքրեք ատամները օրվա ընթացքում ամենաքիչը 2 անգամ: Տարվա մեջ ամենաքիչը երկու անգամ էլ այցելեք ատամնաբույժին, անգամ եթե առողջ են ատամները եւ Ձեզ չեն անհանգստացնում:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Փոքրիկի առաջին կաթնատամները սկսում են աճել 6-7 ամսականում, իսկ 3 տարեկանում երեխան սովորաբար արդեն 20 կաթնատամ է ունենում: Ատամ հանելու գործընթացը երեխաների մեծ մասի դեպքում բավական ցավոտ ու տհաճ է լինում:
Մանկաբույժը խորհուրդ է տալիս հանգստացնող քսուկներ օգտագործել, որոնք անհրաժեշտ քանակությամբ հանսգտացնող եւ ցավազրկող նյութեր են պարունակում, որոնք չեն վնասի երեխային:

Ատամ հանող երեխան, ամեն դեպքում, փորձում է ծամել ամենը, ինչ ընկնում է ձեռքը, շատ մասնագետներ համարում են, որ ավելի լավ է՝ նրան դեղատնից գնված հատուկ «ծամելու» առարկա տալ: Այդպիսի իր կարող է լինել, օրինակ, ատամների ռետինե օղակը: Այս դեպքում ամենակարեւորն այդ իրը վարակազերծելն է, որպեսզի երեխային հեռու պահել մանրէներից:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...