Միայն պատկերացրեք, թե ինչքան են մեր ատամներն «աշխատում» ամբողջ կյանքի ընթացքում: Ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ, թթուներ: Օրգանիզմին առողջ սնունդ մատակարարելու համար անհրաժեշտ են առողջ ատամներ: Ածխաջրերով հարուստ են բոլոր մրգերը, բանջարեղենները, մեղրը, կաթը, հացը, կարտոֆիլը, բրինձը և բոլոր հացահատիկները: Իհարկե, անհնար է զրկել քեզ այս ամենից, ինչպես նաև գեղեցիկ և առողջ ատամներից: Պարզապես պետք է սնվեք կարգավորված: Կերեք ամեն ինչ, բայց քիչ քանակությամբ: Չէ որ օրգանիզմը և ատամները նույնպես ամբողջական սննդի կարիք ունեն:
Ամեն օր կերեք 1-2 հատ հում գազար կամ պինդ խնձոր: Դա մեխանիկորեն ատամների մաքրում կլինի, իսկ լնդերի համար' մերսում:
Եվ
ամենակարևորը' մաքրեք ատամները օրվա ընթացքում ամենաքիչը 2 անգամ: Տարվա մեջ ամենաքիչը երկու անգամ էլ այցելեք ատամնաբույժին, անգամ եթե առողջ են ատամները եւ Ձեզ չեն անհանգստացնում:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Комментариев нет:
Отправить комментарий