16 июня 2015 г.

Ծովամթերքը առողջարար է ատամների համար,քանի որ այն հարուստ է միկրոտարրերով, վիտամիններով,կալցիումով,ֆոսֆորով,ֆտորով,և վիտամին <<B1>> , <<D>> - ով: Ծովամթերքը  կանխում է ատամների և լնդերի հիվանդությունները,ինչպես նաև ոսկրային հյուսվածքի  փխրունությունը:Այս տարրերը  խթանում են լնդերի առողջացմանը,նպաստում ատամների ճիշտ ձևավորմանը:

15 июня 2015 г.

Մեղրն իր մեջ պարունակում է վիտամին <<B>> և  <<C>>:  Այն  օժտված է  անտիբակտերիալ հատկություններով: Մեղրամոմը օգնում է մաքրել ատամները, ախտահանել բերանի խոռոչը,արդյունավետ բուժում է ստոմատիտը և լորձաթաղանթի բորբոքումները:Մեղրամոմով  բուժում են պարօդոնտոզը,ատամների կարիեսը,լնդերի բորբոքումները:Ըստ փորձագետների այն սակավեցնում է էնզիմների քանակը բերանի խոռոչում,որն էլ  նպաստում է բակտերիաների առաջացմանը:Բացի այդ,մեղրամոմում  հայնտաբերվել են հարյուրավոր  այնպիսի տարրեր որոնք ապահովում են ատամների առողջությունը:

14 июня 2015 г.



Հետազոտողները պարզել են, որ մաստակ ծամելու միջոցով բերանի խոռոչից կարելի է հեռացնել 100մլն վնասակար բակտերիա, այն էլ ընդամենը 10 րոպեի ընթացքում։Նշվում է, որ մաստակ ծամելը կարող է լինել նույնքան արդյունավետ, որքան ատամների համար նախատեսված հատուկ թելով ատամները մաքրելը։Հետազոտությունը կատարել են Նիդերլանդների Գրոնինգեն համալսարանի հետազոտողները, որը տպագրվել է Plos One ամսագրում։Ըստ հետազոտության, մաստակն արդյունավետորեն գործում է ծամելու առաջին 30 վայրկյանին, որից հետո արդեն նվազում է բակտերիաները «հավաքելու» կարողությունը։Սակայն, սա վերաբերում է միայն շաքար չպարունակող մաստակներին։ Եթե մաստակը պարունակում է շաքար, այն կարող է ունենալ հակառակ արդյունք և սնուցել բակտերիաներին։     

13 июня 2015 г.

Շոկոլադը, մասնավորապես դառը տեսակը, օգտակար է ատամների և լնդերի համար, նշում են կանադացի ատամնաբույժները: Ցանկացած տեսակի շոկոլադի մեջ պարունակվում են նյութեր, որոնք խոչընդոտում են բերանի խոռոչում մանրէների զարգացմանը և պաշտպանում ատամները կարիեսից: Այն փոքր քանակությամբ հակամանրէական նյութերը, որոնք ի վերջո հայտնվում են պատրաստի շոկոլադե սալիկի մեջ, բավարար են ատամի էմալի վրա շաքարի ունեցած վնասակար ազդեցությունը չեզոքացնելու համար: Սա ապացուցում են ամերիկյան փորձագետները: Նրանք էքսպերիմենտի ընթացքում կերակրել են կենդանիներին կարիես առաջացնող սննդով` պարբերաբար մեջն ավելացնելով կակաո: Պարզվել է, որ այն ատամի մածուկից ոչ պակաս օգնել է փորձարկվող կենդանիներին պահպանել ժանիքները:

12 июня 2015 г.

Ցերկոնե պսակներ
Դիօքսիդ ցերկոնե– Ատամնաշարի պրոթեզավորման համար նախատեսված ժամանակակից նյութերի մեջ լավագույններից մեկն է: Առանց մետաղի կերամիկական պսակ ցերկոնի հիմքի վրա – Սա պրոթեզավորման ամենաժամանակակից միջոցն է,որի առավելություններից մեկն է երկարակեցությունը և էսթետիկությունը:Իր ամրության և ապահովության շնորհիվ այն փոխաբերաբար անվանում են << սպիտակ ոսկի>>,դրա ապացույցն է հանդիսանում ցերկոնե ատամների պատրաստման հատուկ եղանակը,որը կատարվում է հատուկ սարքավորման միջոցով:Կերամիկական պսակը ցիրկոնի հիմքով – սա պրոթեզավորման անփոխարինելի մեթոդ է այն մարդկանց համար,ովքեր ունեն ալերգիկ բարձր ռեակցիա,ավանդական մետաղներից:
Տերևային բանջարեղենները` սնունդը ծամելուց հետո ատամների վրա մնում են միկրոտարրեր, սննդի մնացորդներ, որոնք ունակ են վերացնել բակտերիաները: Բացի այդ բանջարեղենների օգտագործման դեպքում ավելի լավ յուրացվում է կալցիումը, ինչը շատ օգտակար է: Կարելի է ասել, որ այս դեպքերում պարտադիր չէ կաթնամթերքի օգտագործումը հաճախակի դարձնել:

10 июня 2015 г.

Գիտնականները պարզել են,որ օրեկան 1 բաժակ կանաչ թեյը վերականգնում է մեր ատամների և լնդերի առողջությունը:Կատեխին նյութը որը պարունակվում է կանաչ թեյի մեջ նվազեցնում է լնդերի արյունահոսությունը:Կանաչ թեյը սպանում է բակտերիաները:Թեյի բաղադրության մեջ մտնող ֆլյուրոիդներն ամրացնում են ատամների էմալը:Կանաչ թեյը ունի հակաբակտերիալ հատկություններ,որն էլ կանխում է կարիեսի առաջացումը:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...