Ոչ ճիշտ տեղադրված ատամների շտկմամբ և ատամնակծվածքի ուղղմամբ զբաղվում է օրթոդոնտիան (հունարենից բառացի թարգմանությամբ` «հավասար ատամ»)։ Բրեկետները (բրեկետ-համակարգը) փոքրիկ փականի տեսքով հնարամիտ հարմարանքներ են, որոնք ունակ են աստիճանաբար շտկել ատամնաշարը, դրանով իսկ ուղղել ատամների կծվածքը: Բրեկետները ատամներին ֆիքսվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամի ներքին կամ արտաքին մակերեսին: Ատամնաշարի վիճակից կախված բրեկետները կրում են 1-3 տարի, բուժող բժշկի մշտական հսկողության ներքո: Բրեկետների կրումից հետո ստացված արդյունքի ամրապնդման համար անհրաժեշտ է երկար ժամանակ կրել հատուկ ռետեյներներ: Ընդամենը մեկուկես տարի, և հավասարեցված ատամները մինչև կյանքի վերջը ուրախություն կպատճառեն ձեզ և բարի նախանձի զգացում կառաջացնեն ձեր զրուցակիցների մոտ: Այսօրվա վիճակով գոյություն ունեն բրեկետների մի քանի տեսակներ.
• Մետաղական բրեկետներ
• Կերամիկական բրեկետներ
• Սապֆիրային բրեկետներ
• Լեզվային բրեկետներ
• Մետաղական բրեկետներ
• Կերամիկական բրեկետներ
• Սապֆիրային բրեկետներ
• Լեզվային բրեկետներ
Комментариев нет:
Отправить комментарий