24 ноября 2017 г.

Նորածինները մոլորակի վրա ամենաանպաշտպան էակներն են, որոնք միշտ հոգատարության և ճիշտ խնամքի կարիք ունեն:
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր նորածիններ երեխաների մասին.
1.Բոլոր նորածինները սկզբնական շրջանում ունենում են տափակ քթեր, քանի որ քթի հիմնական ձևը ավելի ուշ է ձևավորվում
2. ծնվում են կապտամոխրագույն կամ կապույտ գույնի աչքերով, քանի որ վերջիններիս աչքերի հիմնական գույնը ձևավորվում է հաջորդող ամիսների ընթացքում
3. կարող են շատ հաճախ լաց լինել, սակայն նրանց աչքերից արցունքներ չեն հոսում, քանի որ արցունք արտադրելու հատկությունը զարգանում է փոքրիկի կյանքի 3-12 շաբաթների ընթացքում
4. լավ զարգացած հոտառություն ունեն և իրենց մայրիկներին հենց հոտի միջոցով են ճանաչում
5. գենետիկորեն հակված են արձագանքելու մարդկանց ձայներին և շատ արագ են սովորում տարանջատել կանանց և տղամարդկանց ձայները
6. սկզբնական շրջանում թույլ տեսողություն են ունենում
7. Որոշ նորածիններ ծնվում են ատամներով

Երկու հազար երեխաներից մեկը ծնվում է ատամներով: Ատամները, որոնցով  ծնվում է երեխան, սովորաբար գտնվում են ստորին լնդերի վրա եւ սովորաբար  ունենում են թույլ արմատներ: Շատ դեպքերում դրանք կարող են հեռացվել կրծքով սնուցման ժամանակ խնդիրներից խուսափելու համար:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694 
Ծխող ու խմող մարդկանց մոտ ատամի խնդիրներն ավելի հաճախ են լինում:
Ծխելը ու ոգելից խմիչք օգտագործելու սովորությունը բացասաբար են ազդում ոչ միայն ատամների ու բերանի խոռոչի առողջության վրա, այլեւ զգալիորեն բարձրացնում են տեղադրված պլոմբաների ընկնելու հավանականությունը։ Դա պարզել են University of Pittsburgh համալսարանի գիտնականները։
Նրանք վերլուծել են 807 մարդու տվյալներ, որոնք բուժվել էին ստոմատոլոգների մոտ ու հայտնաբերել, որ ատամները բուժելուց հետո 2 տարվա ընթացքում լիցքերի հետ խնդիրներ հաճախ էին առաջանում այն մարդկանց մոտ, որոնք ոգելից խմիչք էին օգտագործում։ Իսկ նման խնդիրների առաջացման ընդհանուր հավանականությունն ավելի բարձր էր ծխող տղամարդկանց մոտ։
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

22 ноября 2017 г.

Սիրելի մայրեր. գաղտնիք չէ, որ հղիությունը շատ կարևոր ժամանակահատված է կնոջ կյանքում:Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են նաև բերանի խոռոչի առողջական վիճակի վրա: Ապագա մայրիկից է կախված նաև որքան առողջ կլինեն իր բալիկի ատամները: Այդ պատճառով էլ հղիության ընթացքում շատ կարևոր է պահպանել որոշակի կանոնները:Եթե կինն արդեն հղի է, իսկ ատամները բուժման կարիք ունեն, ապա ժամանակը, երբ կարող է նա այցելել ստոմատոլոգին և ատամները բուժել, առանց վնասելու երեխայի առողջությանը, կարող է որոշել գինեկոլոգըՀղիության ժամանակահատվածում հատկապես շատ կարևոր է սննդակարգը:Չպետք է մոռանալ այն մասին, որ ապագա փոքրիկն իրեն անհրաժեշտ բոլոր միկրոտարրերը վերցնում է մայրիկից, իսկ դա կարող է այնքան էլ լավ չանդրադառնալ մայրիկի մազերի, եղունգների, ատամների վիճակի վրա: Այդ պատճառով էլ չի կարելի անտեսել բժշկի խորհուրդները  կալցիումի պատրաստուկներ և բազմավիտամինային համալիրներ ընդունելու վերաբերյալ:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694 

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...