30 декабря 2015 г.

2016 թվականին ցանկանում ենք Ձեզ`12 ամիս ուրախություն, 33 շաբաթ երջանկություն, 365 օր առողջություն, 8760 ժամ հաղթանակ, 525600 րոպե քնքշություն,իսկ 31536000 վայրկյան սեր: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Լավագույն մաղթանքներով, Ձեզ շատ սիրող` ՌՎ Դենտ ստոմ կլինիկա:

20 декабря 2015 г.



Ամանորյա տոների կապակցությամբ, մինչ սույն թվականի դեկտեմբերի 30-ը, ՌՎ Դենտ ստոմ կլինիկայում բոլոր ծառայությունների դիմաց գործում են ճկուն զեղչեր: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060-64-30-66,091-22-47-72,098-30-66-66:

30 ноября 2015 г.

Իմաստության ատամը ծկթում է 18-25 տարեկանում,երբ մշտական կծվածքն արդեն իսկ ձևավորված է, ուստի ծնոտի վրա տեղի բացակայության պատճառով այն կարող է թեք ծկթել՝ առաջացնելով կծվացքի շեղումներ։ Ատամը նաև լիարժեք չի ձևավորվում և այդ պատճառով առաջացնում է մի շարք խնդիրներ: Դժվար ծկթման արդյունքում կարող է առաջանալ ատամը շրջապատող լնդի բորբոքում՝ պերիկորոնորիտ,որն ուղեկցվում է լնդի հիպերեմիայով, ցավով, ջերմությամբ։ Դժվար ծկթման պատճառներից է նաև այն փաստը, որ հենց այդ անկյուններում գտնվում են ծնոտի ամենահաստ ոսկրերը:

23 ноября 2015 г.

Եթե դուք հղի եք կամ պլանավորում եք հղիանալ,ահա թե ինչ կարող եք դուք անել ատամների հետ խնդիրները կանխարգելելու համար՝
.Ատամները կանոնավոր մաքրեք խոզանակով եւ ատամի մածուկով: Յուրաքանչյուր սննդի ընդունումից հետո ատամները խոզանակով մաքրելը և օրը գոնե մեկ անգամ ատամի թելի օգտագործումը ատամները եւ լնդերը մաքուր պահելու լավագույն մեթոդն է:
.Կանոնավոր բժշկի այցելեք:
.Ճիշտ սնվեք: Բջջանքով հարուստ միրգ և բանջարեղեն,ընկույզ եւ պանիր: <<Եթե դուք խմում եք լիմոնադ կամ շաքարով սուրճ, ապա փորձեք սահմանափակվել օրվա ընթացքում մեկ բաժակով>>,-ասել է Նյու Ջերսիի Ուեստֆիլդի ստոմատոլոգիական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, բժիշկ` Ջոզեֆ Բենկերը:

16 ноября 2015 г.

Սան Պաուլո համալսարանի բրազիլացի գիտնականները եզրակացրել են, որ շրթներկը վնասում է օրգանիզմը: Շրթներկերից շատերը ատամի էմալի համար վնասակար նյութ են պարունակում՝ կարծր պարաֆին:
«Իհարկե, դեկորատիվ կոսմետիկ միջոցներում պարաֆինի պարունակությունը մեծ չէ, սակայն ամենօրյա օգտագործման դեպքում այն կարող է հանգեցնել կարիեսի առաջացման»,- ասել է փորձագետը:
Պարաֆինը նպաստավոր պայմաններ է ստեղծում պաթոգեն մանրէների բազմացման համար:

31 октября 2015 г.

Ժամանակակից ատամնաբուժությունը բացակայող ատամների վերականգնման համար տարաբնույթ ծառայություններ է առաջարկում: Դրանցից ամենաարդյունավետ ու երկարաժամկետ տարբերակը իմպլանտի տեղադրումն է: Իմպլանտի տեղադրման վիրահատության առավելությունն առաջին հերթին առողջ ատամները չվնասելն է: Դրանք չեն հղկվում և մնում են նորմալ վիճակում: «ՌՎ Դենտ » ատամնաբուժական կլինիկան առաջարկում է ատամի իմպլանտի տեղադրման իր ծառայությունը: Իմպլանտները Alfa Gate Dental Implants (Իսրայել-Գերմանիա)ֆիրմայի արտադրության են:
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱ
Նոյեմբերի 1-30 վճարելով ընդամենը 125.000 դրամ` մենք կտեղադրենք իմպլանտ,3-4 ամիս հետո մետաղ-կերամիկական պսակը:Ցանկացողները նախօրոք հերթագրվեն:

28 октября 2015 г.

Հիպոպլազիան զարգացման արատ է, որն իրենից ներկայացնում է ատամի կամ նրա հյուսվածքների թերզարգացում: Հիպոպլազիայի ծայրահեղ դրսևորումը ապլազիան է, այսինքն՝ ատամի կամ նրա էմալի բնածին բացակայությունը: Հիպոպլազիայի ծագումը կապված է ատամի ձևավորման շրջանում օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումների հետ և արտահայտվում է ատամների էմալի քանակական և որակական փոփոխություններով:
Հիպոպլազիայի առաջացման պատճառներն են.
ա) ատամի սաղմում ընթացող մետաբոլիկ խանգարումները, պտղի կամ երեխայի օրգանիզմում տեղի ունեցող հանքային և սպիտակուցային խանգարումները դիսպեպսիաների ժամանակ, էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները:
բ) տեղային վնասակար գործոնների ազդեցությունը ատամի սաղմի վրա:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...