10 ноября 2017 г.

Միայն պատկերացրեք, թե ինչքան են մեր ատամներն «աշխատում» ամբողջ կյանքի ընթացքում: Ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ, թթուներ: Օրգանիզմին առողջ սնունդ մատակարարելու համար անհրաժեշտ են առողջ ատամներ: Ածխաջրերով հարուստ են բոլոր մրգերը, բանջարեղենները, մեղրը, կաթը, հացը, կարտոֆիլը, բրինձը և բոլոր հացահատիկները: Իհարկե, անհնար է զրկել քեզ այս ամենից, ինչպես նաև գեղեցիկ և առողջ ատամներից: Պարզապես պետք է սնվեք կարգավորված: Կերեք ամեն ինչ, բայց քիչ քանակությամբ: Չէ որ օրգանիզմը և ատամները նույնպես ամբողջական սննդի կարիք ունեն:
Ամեն օր կերեք 1-2 հատ հում գազար կամ պինդ խնձոր: Դա մեխանիկորեն ատամների մաքրում կլինի, իսկ լնդերի համար' մերսում:

Եվ ամենակարևորը' մաքրեք ատամները օրվա ընթացքում ամենաքիչը 2 անգամ: Տարվա մեջ ամենաքիչը երկու անգամ էլ այցելեք ատամնաբույժին, անգամ եթե առողջ են ատամները եւ Ձեզ չեն անհանգստացնում:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Փոքրիկի առաջին կաթնատամները սկսում են աճել 6-7 ամսականում, իսկ 3 տարեկանում երեխան սովորաբար արդեն 20 կաթնատամ է ունենում: Ատամ հանելու գործընթացը երեխաների մեծ մասի դեպքում բավական ցավոտ ու տհաճ է լինում:
Մանկաբույժը խորհուրդ է տալիս հանգստացնող քսուկներ օգտագործել, որոնք անհրաժեշտ քանակությամբ հանսգտացնող եւ ցավազրկող նյութեր են պարունակում, որոնք չեն վնասի երեխային:

Ատամ հանող երեխան, ամեն դեպքում, փորձում է ծամել ամենը, ինչ ընկնում է ձեռքը, շատ մասնագետներ համարում են, որ ավելի լավ է՝ նրան դեղատնից գնված հատուկ «ծամելու» առարկա տալ: Այդպիսի իր կարող է լինել, օրինակ, ատամների ռետինե օղակը: Այս դեպքում ամենակարեւորն այդ իրը վարակազերծելն է, որպեսզի երեխային հեռու պահել մանրէներից:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Շարժական թիթեղային պրոթեզների կառուցվածքը որոշում է ստոմատոլոգը։ Պրոթեզներին աստիճանաբար են հարմարվում։ Առաջնային է ճիշտ ընտրել ատամնապրոթեզը,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամներին: Սկզբում խոսելը պարզ չի լինում, սնունդը դժվար է ծամվում, թուլանում է համի զգացողությունը,երբեմն սրտխառնոց է լինում (հատկապես վերին ծնոտի լրիվ շարժական պրոթեզների դեպքում)։ Այդ երևույթները որոշ ժամանակ անց վերանում են։ Եթե պրոթեզը վնասում է լորձաթաղանթը, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Մի քանի խորհուրդներ՝որպեսզի խուսափեք խոսակցական թերություններից փորձեք կարդալ բարձրաձայն՝խոսքը արտաբերելով հնարվորինս հստակ:Փորձեք սկզբից ուտել փափուկ սնունդ,մեծ կտորները կտրատեք դանակով ,աշխատեք քիչ կծել,բայց դրա հետ մեկտեղ մեծացրեք ծամելու լարվածությունը: Ուտելուց հետո, ինչպես նաև գիշերը, շարժական պրոթեզը պետք է ջրով ողողել և ատամները մաքրել խոզանակով, օճառով կամ ատամի մածուկով։ Լորձաթաղանթին հարող մակերևույթը սննդի մնացորդից լավ է մաքրվում թաց բամբակով կամ թանզիֆով։ Որպեսզի ատամների պրոթեզները չձևափոխվեն, պետք է խուսափել դրանք տաք ջրով մաքրելուց։ 1-2 տարի օգտագործելուց հետո, ատամների ոչ ճիշտ կցման, ատամների պրոթեզների վատ ամրացման, թույլ ատամնակծվածքի դեպքերում պետք է նորից պրոթեզավորել։ ժպտացեք,որպեսզի սովորեք նոր ժպիտին:



https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Լնդերի բորբոքումն ու արյունահոսությունն ամենատարածված խնդիրներից են, որոնց հանդիպում են բերանային ապարատում: Սրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն կայքն առաջարկում է մի քանի տարբերակ՝ դրանց դեմ պայքարելու համար:
1.Բերանը ողողեք աղաջրով: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև լավացնում է լնդերում արյան շրջանառությունը: Աղաջրով ողողում կարելի է անել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:
2. Խանութներում հեշտությամբ  կարող եք ատամների խոզանակներ գտնել, որոնք նաև մերսում են լնդերը կամ ավելի փափուկ են, քան առավել տարածվածները: Ամեն անգամ ատամները լվանալուց հետո լնդերը կարելի է մերսել այդպիսի ֆունկցիա ունեցող խոզանակով:
3. Սոդան ևս շատ օգտակար է լնդերի արյունահոսության դեպքում: Քիչ քանակով սոդան պետք է խառնել ջրի հետ, խառնել և քսել լնդերին, ապա լվանալ:
4. Իր բուժիչ հատկություններով հայտնի է նաև ուրցը: Այն հատկապես օգտակար է լնդերի համար: Ուրցի թուրմով կարելի է ողողել լնդերը, ինչպես նաև կարելի է օգտագործել դրանից պատրաստված ատամի մածուկներ:

5. Ավոկադոն լնդերին կօգնի առավել ամուր և առողջ դառնալ: Այն նույնիսկ կարող է պայքարել կարիեսի դեմ:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...