18 апреля 2017 г.

Ցուցումներ ատամների իմպլանտացիայի համար.
Մեկ և մի քանի ատամների կորուստի դեպքում,ժամանակի ընթացքում ոսկրային հյուսվածքը քայքայվում է,ինչը հանգեցնում է դիմածնոտային համակարգի դեֆորմացիայի:Իմպլանտանտները որպես բնական ատամի արմատ ծառայում են հուսալի հենարան ոսկրային հյուսվածքի համար:Յուրաքանչյուր մարդ,որը կորցրել է մեկ կամ մի քանի ատամ որոշակի վնասվածքի,հիվանդության կամ ատամի քայաքայման պատճառով,միանշանակ հանդիսանում է ատամի իմպլանտ կրելու թեկնածու:Տարեց մարդիկ ևս կարող են իմպլանտ կրել,քանի որ իմպլանտացիան կատարվում է հաշվի առնելով առողջական վիճակը,այլ ոչ թե տարիքը:
Իմպլանտվորումը իրականացվում է իմպլանտոլոգի մանրակրկիտ հետազոտությունից հետո:
Իմպլանտացիայի առավելությունները.
1.Գեղեցիկ կոսմետիկ արդյունք
2.Կարևոր ֆիզիոլոգիական հատկանիշների վերականգնում
3.Ատամների բացակայության նեգատիվ հետևանքների կանխարգելում
Իմպլանտանտի տեղադրումը թույլ է տալիս.
1.Վերականգնել բացակա ատամը առանց հարևան ատամները վնասելու
2.Ստեղծել հավելյալ հենարան և տեղադրել ոչ շարժական պրոթեզ
3.Ստեղծել հավելյալ հենարան պրոթեզի ֆիքսացիան ամրացնելու համարhttps://web.facebook.com/www.rvdent.am/
Ո՞ր տարիքում են դուրս գալիս երեխայի կաթնատամները, և ինչպե՞ս դրանք չշփոթել հիմնական ատամների հետ:
- Սովորաբար երեխաների կաթնատամները դուրս են գալիս 5-30 ամսականում, որից հետո՝ մինչև 3 տարեկանը, ձևավորվում է երեխայի ատամնաշարը: Ընդհանրապես մինչև 30 ամսականը երեխան պետք է ունենա 20 կաթնատամ, իսկ հետագայում՝ 6-ից մինչև 12 տարեկանը, կաթնատամներին փոխարինում են հիմնական ատամները: Շատ կարևոր է, որպեսզի ծնողները, այս տարիքից սկսած, ուշադրություն դարձնեն երեխաների ատամների ձևավորմանը, ինչպես նաև նկատեն առկա խնդիրները, քանի որ մանկական տարիքում կարելի է արագ լուծել դրանք և կանխել դրանց հետագա զարգացումը:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694&sk=photos&collection_token=100009909223694%3A2305272732%3A5
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694&sk=photos&collection_token=100009909223694%3A2305272732%3A5<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները թե՛ մեծահասակների և թե՛ փոքրերի համար:Մեր կլինիկան հագեցված է ժամանակակից նորագույն սարքավորումներով:Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ,որոնք մեծ սիրով և պատրաստակամությամբ կատարում են իրենց աշխատանքը:Մեր կլինիկայի բժիշկների համար գլխավորը մեր պացիենտների առողջ և գեղեցիկ ժպիտն է:Մեզ մոտ ստոմատոլոգիական ծառայությունները մատուցվում են բարձրակարգ՝օգտագործելով ժամանակակից և անվտանգ մեթոդներ:Եթե ձեզ անհրաժեշտ է այնպիսի ստոմատոլոգիական կլինիկա,որտեղ ձեզ կհասկանան և ձեր բոլոր հարցերի պատասխանները կտան,ապա դիմեք մեզ՝<<ՌՎ Դենտ>>ստոմատոլոգիական կլինիկա:
https://web.facebook.com/profile.php?id=100009909223694&sk=photos&collection_token=100009909223694%3A2305272732%3A5Ի՞նչ է իրենից ներկայացնում ատամնաքարը: Դա օրգանական և անօրգանական նյութերից կազմված կարծր նստվածք է՝ անօրգանական նյութերց՝ Ca , իսկ օրգանական նյութերից՝ միկրոօրգանիզմներ (մանրէներ, սնկեր): Ոչ լիարժեք հիգիենայի դեպքում ատամնաշարի վրա առաջանում է նստվածք՝ ատամնափառ, որը թքի մեջ եղած Ca-ի և մեր օգտագործած սննդամթերքի մեջ եղած հանքային աղերի հաշվին կարծրանում է՝ առաջացնելով ատամաթիթեղիկ, այնուհետև՝ ատամնաքար, որոնք ունեն բաց դեղնավուն երանգավորում, և որոնք սննդամթերքի մեջ եղած ներկանյութերի, նիկոտինի, սուրճի հաշվին մգանում, դառնում են մուգ շագանակագույն:
Ատամնաքարը հիմնականում առաջանում է, երբ մարդիկ չեն հետևում բերանի խոռոչի հիգիենային, եթե ատամները չեն մաքրում օրական 1-2 անգամ կամ դա արվում է ընդհատումներով, ատամների մաքրման տեխնիկան ճիշտ չի պահպանվում, մաքրում են միակողմանի, երբ մարդիկ հրաժարվում են կոշտ սննդից և մշտական փափուկ սնունդ են օգտագործում, ատամները ոչ լիարժեք են օգտագործվում (ծամում են միակողմանի), ձեռքի տակ ունենում են անորակ ատամնախոզանակ կամ մածուկ: Այս ամենը բերում է ատամնաքարերի առաջացման, որոնք կործանարար հետևանք են ունենում մեր պարադոնտի (շուրջատամնային հյուսվածքի) վրա:

https://web.facebook.com/profile.php?id=100009909223694&sk=photos&collection_token=100009909223694%3A2305272732%3A5Գեղեցիկ ժպիտի գաղտնիքը
Կարող եք գտնել մեզ մոտ:











https://web.facebook.com/profile.php?id=100009909223694&sk=photos&collection_token=100009909223694%3A2305272732%3A5https://web.facebook.com/profile.php?id=100009909223694&sk=photos&collection_token=100009909223694%3A2305272732%3A5
Միայն <<ՌՎ Դենտ >> ստոմատոլոգիական կլինիկայում
թոշակառուների համար գործում է հետևյալ ակցիան՝
բոլոր տեսակի շարժական թիթեղային պրոթեզները
50% զեղչ (35000դր-ի փոխարեն,17500դր.)
Հերթագրվելու համար նախօրոք զանգահարել
հետևյալ հեռախոսահամարներով՝ (060) 643066  (098) 306666 (091) 224772


                                                       
                                                 
Ոչ ճիշտ տեղադրված ատամների շտկմամբ և ատամնակծվածքի ուղղմամբ զբաղվում է օրթոդոնտիան (հունարենից բառացի թարգմանությամբ` «հավասար ատամ»)։ Բրեկետները (բրեկետ-համակարգը) փոքրիկ փականի տեսքով հնարամիտ հարմարանքներ են, որոնք ունակ են աստիճանաբար շտկել ատամնաշարը, դրանով իսկ ուղղել ատամների կծվածքը: Բրեկետները ատամներին ֆիքսվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամի ներքին կամ արտաքին մակերեսին: Ատամնաշարի վիճակից կախված բրեկետները կրում են 1-3 տարի, բուժող բժշկի մշտական հսկողության ներքո: Բրեկետների կրումից հետո ստացված արդյունքի ամրապնդման համար անհրաժեշտ է երկար ժամանակ կրել հատուկ ռետեյներներ: Ընդամենը մեկուկես տարի, և հավասարեցված ատամները մինչև կյանքի վերջը ուրախություն կպատճառեն ձեզ և բարի նախանձի զգացում կառաջացնեն ձեր զրուցակիցների մոտ: Այսօրվա վիճակով գոյություն ունեն բրեկետների մի քանի տեսակներ.
• Մետաղական բրեկետներ
• Կերամիկական բրեկետներ
• Սապֆիրային բրեկետներ
• Լեզվային բրեկետներ

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...