24 июня 2015 г.

Անանասը մեծ քանակով վիտամին C է պարունակում, որն ընդունակ է ամրացնել լնդերն ու ատամները: Այն խոչընդոտում է ատամնաքարերի առաջացմանը:
Ընկուզեղենը հարուստ է ճարպային թթուներով,ամինաթթուներով,սպիտակուցներով,վիտամին <<A>>,<<E >> և <<B>> խմբերով,հանքանյութերով (կալիում,կալցիում,մագնեզիում,ֆոսֆոր,երկաթ):Հնդկական ընկույզի մեջ պարունակվող նյութերը,ունեն հակաբորբոքային ազդեցություն կարիեսոգեն միկրոօրգանիզմների դեմ,որը կարող է հանդիսանալ էմալի քայքայման պատճառ:

21 июня 2015 г.

Կակաոյի մեջ պարունակվող պոլիֆենոլները շատ կարևոր դեր են խաղում կարիեսի կանխարգելման հարցում, քանի որ նրանք կարող են չեզոքացնել բերանի խոռոչում առկա բակտերիաները:

19 июня 2015 г.

Խաղողից ստացված հավելանյութերը ակտիվ նյութեր են, որոնք կարող են քայքայել բերանի խոռոչում առկա բակտերիաները: Խաղողի էքստրակտների ազդեցության տակ ատամի էմալի նստվածքը նվազում է 85%-ով: Սև խաղողն ավելի էֆեկտիվ է, իսկ չամիչն օգտակար է լնդերի համար:
Բերանի խոռոչի հիգիենան՝ ատամների բրեկետ–համակարգի առկայության ընթացքում:
Եթե բերանի խոռոչի ամենօրյա հիգիենան նախատեսում է ատամների մաքրում առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ, ապա բրեկետ-համակարգի առկայության դեպքում դուք ստիպված եք ամեն սնունդ ընդունելուց հետո լավ լվանալ ատամները: Ատամների մաքրման համար ձեզ պետք կգան ատամի հատուկ խոզանակներ : Քանի որ բրեկետների առկայության դեպքում ատամների մաքրման ընթացքը մի փոքր այլ է, քան սովորաբար, ձեր ատամնաբույժը ձեզ անպայման խորհուրդներ կտա:
Ի՞նչ Է կարելի և ի՞նչ է արգելվում ուտել և խմել՝ ատամների բրեկետների առկայության ընթացքում:
Եթե դուք չիպսի, գազավորված ըմպելիքների, պաղպաղակի, ընդեղենի և խրթխրթան ուտելիքների սիրահար եք, ապա ձեզ հոգեպես դժվար կլինի: Սոսինձը, որ բրեկետները պահում է ատամի էմալի վրա, չի հանդուրժում նշված ուտելիքներն ու ըմպելիքները: Բայց, ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում: Ատամների բրեկետներ- համակարգերի պարագայում դրան գումարվում են նաև ծով համբերությունը և ժամանակը:
Որքա՞ն ժամանակ են կրում բրեկետ-համակարգը:
Ատամների բրեկետ-համակարգը, որպես կանոն, կրում են 1.5- 2 տարի սակայն արդյունքն արդարացնում է այդ երկար տևողությունը:
Ցավո՞տ Է արդյոք բրեկետ կրելը
Պետք է նշենք, որ այդ հարցի պատասխանը շատ հարաբերական ու անհատական է: Առաջին մի քանի ամիսներն ատամները կարող են ցավել, կամ կարող եք, պարզապես անհարմարություն զգալ: Բայց այն, որ ձեր ամենամսյա այցն ատամնաբույժի ցավոտ է լինելու, դա փաստ է: Աստիճանաբար ատամները կսկսեն ավելի ու ավելի քիչ ցավել:
Ատամների բրեկետ-համակարգի արդյունքը
Ատամների բրեկետներ- համակարգն արդյունավետ է այնքանով, որ դրա կիրառումից հետո գեղեցիկ ժպիտն ու ճիշտ, համաչափ կցվածքն այլևս իրական կլինեն:

18 июня 2015 г.

Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համարայն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը:Գազարը խթանում է թքի արտադրությունըորն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը:  Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:  

16 июня 2015 г.

Ծովամթերքը առողջարար է ատամների համար,քանի որ այն հարուստ է միկրոտարրերով, վիտամիններով,կալցիումով,ֆոսֆորով,ֆտորով,և վիտամին <<B1>> , <<D>> - ով: Ծովամթերքը  կանխում է ատամների և լնդերի հիվանդությունները,ինչպես նաև ոսկրային հյուսվածքի  փխրունությունը:Այս տարրերը  խթանում են լնդերի առողջացմանը,նպաստում ատամների ճիշտ ձևավորմանը:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...