Օրերս բժիշկ-ստոմատոլոգներն անսպասելի նորություն են հայտնել: Նրանք զգուշացնում են,
որ այն թթվայնությունը, որը պարունակվում է ներկայիս տարածված մրգային ըմպելիքներում, այնքան բարձր է,
որքան և քացախի մեջ:
Դա խոսում է այն մասին,
որ մրգային հյութերը հեշտությամբ կարող են քայքայել մեծահասակների ատամների էմալը,
էլ չենք խոսում երեխաների մասին:
Ծնողները փորձում են իրենց երեխաների համար մշտապես հյութեր գնել,
որն արվում է լավագույն նկատառումներով:
Իսկ ահա,
բրիտանացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունը ապացուցել է,
որ մեծ քանակությամբ մրգային հյութերն իրենց մեջ մեծ թթվայնություն են պարունակում, որը կարող է քայքայել ատամների էմալը:
Բժիշկների հավաստմամբ՝ գնված մրգային ըմպելիքները երեխաներին կարելի է տալ շաբաթական մեկ անգամից ոչ ավել:https://web.facebook.com/profile.php?id=100009909223694
Комментариев нет:
Отправить комментарий