22 апреля 2017 г.

Ինչպես հայտնի է` շատ գործոնների ազդեցության տակ ատամները կարող են փոխել իրենց գույնը։ Գունային երանգի փոփոխություն կարող են առաջացնել մուգ թեյի, սուրճի օգտագործումը, ծխելը, ատամի խոռոչի հիգիենայի բացակայությունը, ընդհանուր հիվանդությունները, ժառանգականությունը։Մարդը մշտապես ձգտում է ներդաշնակության ու գեղեցկության, և շատերը կուզենային վերադարձնել իրենց ձյունաճերմակ ժպիտը։
Մեր կլինիկայում կիրառվում է ատամների սպիտակեցման AIR FLOW համակարգը։Այս համակարգը իդեալական է բերանի խոռոչի հիգիենայի համար, այն իրենից ներկայացնում է օդի, հատուկ փոշու և ջրի խառնուրդ, որի միջոցով հնարավոր է մաքրել ատամնափառը, փափուկ ատամնանստվածքը և մակերեսային բծերը ատամների վրա առկա ակոսներից և միջատամնային տարածություններից , կիրառվում է նաև օրթոդոնտիայում` բրեկետների մաքրման համար: AIR FLOW–ն բացարձակ անվնաս է ատամի էմալի համար: Ցանկալի է այն կատարել կես տարին մեկ անգամ, իսկ ծխող և բերանի խոռոչի անբավարար անհատական հիգիենա ունեցող մարդկանց համար ցուցված է այն կատարել 3-4 ամիսը մեկ անգամ:

https://web.facebook.com/profile.php?id=100009909223694&sk=photos&collection_token=100009909223694%3A2305272732%3A5

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...