4 июня 2015 г.


                                          Ատամների խնամք հատուկ թելի միջոցով
Առողջ ատամներ ունենալու համար հարկավոր է Ձեր և ստոմատոլոգի միասնական աշխատանքը:
Հատուկ թելի միջոցով կարող եք հեռացնել ատամնափառը և մանրէները, որոնք անհնար չէ հեռացնել ատամի խոզանակի միջոցով: Եթե Դուք թելով չեք մաքրում ատամները, ապա չեք մաքրում Ձեր ատամների մակերեսի ավելի քան մեկ երրորդ մասը: Ատամնափառը լնդային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է: Այ
ն անտեսանելի բակտերիաներով լի թաղանթ է, որն օրեցօր զարգանում է Ձեր ատամների վրա:
24-ից 36 ժամվա ընթացքում թաղանթը կոշտանալով վերածվում է ատամնաքարի (որը կոչվում է նաև calculus` քար), որը հնարավոր է հեռացնել միայն մասնագիտական մաքրման միջոցով: Օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ թելով մաքրեք ատամները, և ատամնափառը երբեք չի վերածվի ատամնաքարերի: Ամենօրյա ատամների թելով մաքրումը սովորություն կդառնա, եթե Դուք Ձեր ատամները մաքրեք, օրինակ, հեռուստացույց դիտելիս կամ երաժշտություն լսելիս: 


Ինչպե՞ս մաքրել ատամները հատուկ թելի միջոցով

Քայլ 1-ին
Թելի երկարությունը պետք է հավասար լինի
ձեռքի դաստակից մինչև ուս ընկած հեռավորությանը:Փաթաթեք այն Ձեր ցուցամատին և
միջնամատին` ձեռքերի միջև հեռավորությունը
թողնելով մոտավորապես 5-6 սմ:

Քայլ 2-րդ
Թելն անցկացրեք ատամների արանքը`
նրան զգուշությամբ տալով "C"-ի ձև:
Երկուսից երեք անգամ ատամները
մաքրեք հիմքից մինչև ծայր:

Քայլ 3-րդ
Համոզվեք, որ ատամի երկու կողմերն էլ մաքրվել են: Չմոռանաք ծամիչ ատամների ետևի հատվածի մասին: Պարբերաբար փոխեք թելի աշխատող հատվածը, քանի որ նրա վրա են հավաքվում ատամների արանքում առկա մնացորդները:
Քայլ 4-րդ
Ատամները թելով մաքրելուց հետո
դրանք մաքրեք խոզանակով: Սա ատամների
փչացման կանխարգելման և լնդային
հիվանդություններից խուսափելու
արդյունավետ մեթոդ է:

Հատուկ թելով մաքրման հետևանքով առաջացած խնդիրները և դրանց լուծումները
Առաջին անգամ ատամները թելով մաքրելիս երբեմն լնդերն արնահոսում են: Սովորաբար արնահոսությունը դադարում է մի քանի օր անց: Եթե արնահոսությունը չի դադարում, դիմեք Ձեր ստոմատոլոգին: Թելը կարող է կտրվել, եթե այն դիպչի հին լիցքին կամ ատամի անհարթ ծայրին:

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...