26 декабря 2014 г.



    ԱՏԱՄՆԱՅԻՆ ԶԱՐԴԵՐ ԿԱՄ ՍԿԱՅՍՆԵՐ 
                
       Այժմ նորաձև են համարվում ատամնային զարդերը կամ սկայսները (SKYCE): Իսկ ի՞նչ են սկայսները, արժե՞ արդյոք դրանք կիրառել: Սկայսները շատ փոքր, թեթև և տափակ բյուրեղիկներ են, որոնք հատուկ պատրաստված են ատամները զարդարելու համար: Բյուրեղիկների ձևը կարող է տարբեր լինել` կաթիլների, օձերի, աստղիկների, կիսալուսինների, տառերի, սմայլիկների և այլնի տեսքով:Սա բացարձակապես անվնաս է, քանի որ զարդերը ամրացվում են ատամի արտաքին շերտին`առանց խախտելու էմալի ամբողջականությունը, այսինքն` առանց ատամը հղկելու: Սկայսի հեռացումից հետո ատամի էմալը մնում է առողջ և հարթ: Բացի այդ, սկայսը կարող է իրականացնել որոշակի լրացուցիչ ֆունկցիա, օրինակ, այն կարող է քողարկել էմալի վնասվածքները, ատամի վրա առկա սև կետերը կամ բծերը: Զարդի դիմացկունությունը կախված է նրանից, թե որքան հետևողական եք Ձեր բերանի խոռոչի նկատմամբ: Եթե Դուք պարբերաբար մաքրում եք ատամները, ապա սկայսի շուրջ նստվածք չի հավաքվի: Այդ դեպքում այն կարող է վստահ ծառայել Ձեզ կես կամ նույնիսկ մեկ տարի: Ի դեպ, սկայսներն ունեն ևս մեկ դրական կողմ. դրանք ստիպում են նորաձևության երկրպագուներին ավելի ուշադիր լինել իրենց բերանի խոռոչի հիգիենայի նկատմամբ: Այն չի խանգարում նաև համբուրվելիս:Սկայսներ շատ հաճախ կարելի է նկատել երիտասարդների և շոու-բիզնեսի աստղերի մոտ: Վերջիններս հաճախ գերադասում են թանկարժեք քարեր:

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...