11 декабря 2014 г.

ՇԱՐԺԱԿԱՆ ԱՏԱՄՆԱՊՐՈԹԵԶ
Շարժական ատամնապրոթեզները դասակարգվում են՝եզակի [մեկ ատամով],մասնակի [իրար հաջորդող բացակա ատամներին փոխարինող] և ամբողջական [վերին կամ ներքին ծնոտն ամբողջությամբ]:
Անկախ նրանից ձեզ անհրաժեշտ է վերականգնել բացակայող մի քանի ատամները,թե ամբողջական շարժական ատամնապրոթեզ,բժիշկ-ստոմատոլոգը ձեզ պետք է առաջարկի բուժման մի քանի տարբերակներ,որոնք առաջին հերթին պետք է տարբերվեն ատամների պրոթեզավորման տեխնոլոգիաների նյութերով՝ակռիլ,նեյլոն,սիլիկոն:Համապատասխանաբար դուք կարող եք ընտրել ակռիլային ատամնապրոթեզ,նեյլոնային և սիլիկոնային:
Շարժական ատամնապրոթեզի տեխնոլոգիան բավականին հեշտ է:Սկզբում մասնագետը կատարում է ռենտգեն ճառագայթում,այնուհետև պատրաստում կաղապարը [ծեփապատճեն],ուղարկում են լաբորատորիա,որից հետո կառուցվածքը պատրաստ է:Այս պրոցեսը տևում է մոտ երկու շաբաթ, կատարվում է չափափորձում:Ժամանակակից տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս ստանալ անատոմիապես ճշգրիտ տվյալներ,խուսափելով անհարմարավետություններից:
Երբեմն ակռիլային կառուցվածքը ավելի հաստատուն ամրացնելու համար դնում են փոքրիկ իմպլանտներ ,որոնց վրա ամրացնում են հիմնական պրոթեզները:
Ինչպես հարմարվել շարժական ատամնապրոթեզին?
Մի քանի խորհուրդներ՝որպեսզի խուսափեք խոսակցական թերություններից փորձեք կարդալ բարձրաձայն՝խոսքը արտաբերելով հնարվորինս հստակ:Փորձեք սկզբից ուտել փափուկ սնունդ,մեծ կտորները կտրատեք դանակով ,աշխատեք քիչ կծել,բայց դրա հետ մեկտեղ մեծացրեք ծամելու լարվածությունը:
Առաջնային է ճիշտ ընտրել ատամնապրոթեզը,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամին:Հաճախակի ժպտացեք,որպեսզի սովորեք նոր ժպիտին:

Комментариев нет:

Отправить комментарий

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...