26 декабря 2014 г.



    ԱՏԱՄՆԱՅԻՆ ԶԱՐԴԵՐ ԿԱՄ ՍԿԱՅՍՆԵՐ 
                
       Այժմ նորաձև են համարվում ատամնային զարդերը կամ սկայսները (SKYCE): Իսկ ի՞նչ են սկայսները, արժե՞ արդյոք դրանք կիրառել: Սկայսները շատ փոքր, թեթև և տափակ բյուրեղիկներ են, որոնք հատուկ պատրաստված են ատամները զարդարելու համար: Բյուրեղիկների ձևը կարող է տարբեր լինել` կաթիլների, օձերի, աստղիկների, կիսալուսինների, տառերի, սմայլիկների և այլնի տեսքով:Սա բացարձակապես անվնաս է, քանի որ զարդերը ամրացվում են ատամի արտաքին շերտին`առանց խախտելու էմալի ամբողջականությունը, այսինքն` առանց ատամը հղկելու: Սկայսի հեռացումից հետո ատամի էմալը մնում է առողջ և հարթ: Բացի այդ, սկայսը կարող է իրականացնել որոշակի լրացուցիչ ֆունկցիա, օրինակ, այն կարող է քողարկել էմալի վնասվածքները, ատամի վրա առկա սև կետերը կամ բծերը: Զարդի դիմացկունությունը կախված է նրանից, թե որքան հետևողական եք Ձեր բերանի խոռոչի նկատմամբ: Եթե Դուք պարբերաբար մաքրում եք ատամները, ապա սկայսի շուրջ նստվածք չի հավաքվի: Այդ դեպքում այն կարող է վստահ ծառայել Ձեզ կես կամ նույնիսկ մեկ տարի: Ի դեպ, սկայսներն ունեն ևս մեկ դրական կողմ. դրանք ստիպում են նորաձևության երկրպագուներին ավելի ուշադիր լինել իրենց բերանի խոռոչի հիգիենայի նկատմամբ: Այն չի խանգարում նաև համբուրվելիս:Սկայսներ շատ հաճախ կարելի է նկատել երիտասարդների և շոու-բիզնեսի աստղերի մոտ: Վերջիններս հաճախ գերադասում են թանկարժեք քարեր:

22 декабря 2014 г.

Ատամների խնամք հատուկ թելի միջոցով

                                  Ատամների խնամք հատուկ թելի միջոցով

Առողջ ատամներ ունենալու համար հարկավոր է Ձեր և ստոմատոլոգի միասնական աշխատանքը:
Հատուկ թելի միջոցով կարող եք հեռացնել ատամնափառը և մանրէները, որոնք անհնար չէ հեռացնել ատամի խոզանակի միջոցով: Եթե Դուք թելով չեք մաքրում ատամները, ապա չեք մաքրում Ձեր ատամների մակերեսի ավելի քան մեկ երրորդ մասը: Ատամնափառը լնդային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է: Այն անտեսանելի բակտերիաներով լի թաղանթ է, որն օրեցօր զարգանում է Ձեր ատամների վրա:
24-ից 36 ժամվա ընթացքում թաղանթը կոշտանալով վերածվում է ատամնաքարի (որը կոչվում է նաև calculus` քար), որը հնարավոր է հեռացնել միայն մասնագիտական մաքրման միջոցով: Օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ թելով մաքրեք ատամները, և ատամնափառը երբեք չի վերածվի ատամնաքարերի: Ամենօրյա ատամների թելով մաքրումը սովորություն կդառնա, եթե Դուք Ձեր ատամները մաքրեք, օրինակ, հեռուստացույց դիտելիս կամ երաժշտություն լսելիս:
Ինչպե՞ս մաքրել ատամները հատուկ թելի միջոցով


Քայլ 1-ին
Թելի երկարությունը պետք է հավասար լինի ձեռքի դաստակից մինչև ուս ընկած հեռավորությանը:Փաթաթեք այն Ձեր ցուցամատին և միջնամատին` ձեռքերի միջև հեռավորությունը թողնելով մոտավորապես 5-6 սմ:


Քայլ 2-րդ
Թելն անցկացրեք ատամների արանքը` նրան զգուշությամբ տալով "C"-ի ձև: Երկուսից երեք անգամ ատամները մաքրեք հիմքից մինչև ծայր:


Քայլ 3-րդ
Համոզվեք, որ ատամի երկու կողմերն էլ մաքրվել են: Չմոռանաք ծամիչ ատամների ետևի հատվածի մասին: Պարբերաբար փոխեք թելի աշխատող հատվածը, քանի որ նրա վրա են հավաքվում ատամների արանքում առկա մնացորդները:


Քայլ 4-րդ
Ատամները թելով մաքրելուց հետո դրանք մաքրեք խոզանակով: Սա ատամների փչացման կանխարգելման և լնդային հիվանդություններից խուսափելու արդյունավետ մեթոդ է:


Հատուկ թելով մաքրման հետևանքով առաջացած խնդիրները և դրանց լուծումները
Առաջին անգամ ատամները թելով մաքրելիս երբեմն լնդերն արնահոսում են: Սովորաբար արնահոսությունը դադարում է մի քանի օր անց: Եթե արնահոսությունը չի դադարում, դիմեք Ձեր ստոմատոլոգին: Թելը կարող է կտրվել, եթե այն դիպչի հին լիցքին կամ ատամի անհարթ ծայրին:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...