16 декабря 2014 г.

Ամանորյա 100% զեղչ "RV Dent" ստոմատոլոգիական կլինիկայում ՝ մետաղակերամիկական պսակների և պրոթեզների համար:


Օգտվեք իմպլանտների տեղադրման ծառայությունից և  ստացեք 100% զեղչ մետաղակերամիկական պսակների և պրոթեզների համար

ԱԿՑԻԱՆ ԳՈՐԾՈՒՄ Է ԴԵԿՏ. 10-ԻՑ 30-Ը

11 декабря 2014 г.

Բարձրակարգ ծառայություններ է առաջարկում ոլորտի առաջատարներից մեկը ՝ ՝՝՝ RV Dent ՛՛՛ ստոմատոլոգիական կլինիկան :
------ԱԿՑԻԱ-------
Միայն սույն թվականի դեկտեմբերի 10-ից 30-ը ընկած ժամանակահատվածում օգտվելով իմպլանտացիայի ծառայությունից, օրթոպեդիկ բաժինը կլինի անվճար,որը իր մեջ ընդգրկում է մետաղ-կերամիկական պսակներ և շարժական պրոթեզներ:
Հերթագրվելու համար նախօրոք զանգահարել ՝ 060-643-066
098-306-666
Այստեղ կիրառվող վերջին սերնդի սարքավորումների, ինչպես նաև փորձառու, լուրջ պատրաստված, առաջնակարգ բուժանձնակազմի շնորհիվ յուրաքանչյուր այցելուի [առանց տարիքային սահմանափակման ] ցուցաբերվում է անհատական մոտեցում : Գեղեցիկ վերանորոգված բուժսենյակները և բարեհամբույր սպասարկումը անկասկած կգոհացնեն ձեզ:
Պարգևեք ձեզ գեղեցիկ և անկաշկանդ ժպիտ և հիշեք ,որ առողջությունը ամենակարևոր հարստությունն է:
ՀԻՇԵՑՈՒՄ՝ մեզ մոտ խորհրդատվությունը անվճար է:
ՇԱՐԺԱԿԱՆ ԱՏԱՄՆԱՊՐՈԹԵԶ
Շարժական ատամնապրոթեզները դասակարգվում են՝եզակի [մեկ ատամով],մասնակի [իրար հաջորդող բացակա ատամներին փոխարինող] և ամբողջական [վերին կամ ներքին ծնոտն ամբողջությամբ]:
Անկախ նրանից ձեզ անհրաժեշտ է վերականգնել բացակայող մի քանի ատամները,թե ամբողջական շարժական ատամնապրոթեզ,բժիշկ-ստոմատոլոգը ձեզ պետք է առաջարկի բուժման մի քանի տարբերակներ,որոնք առաջին հերթին պետք է տարբերվեն ատամների պրոթեզավորման տեխնոլոգիաների նյութերով՝ակռիլ,նեյլոն,սիլիկոն:Համապատասխանաբար դուք կարող եք ընտրել ակռիլային ատամնապրոթեզ,նեյլոնային և սիլիկոնային:
Շարժական ատամնապրոթեզի տեխնոլոգիան բավականին հեշտ է:Սկզբում մասնագետը կատարում է ռենտգեն ճառագայթում,այնուհետև պատրաստում կաղապարը [ծեփապատճեն],ուղարկում են լաբորատորիա,որից հետո կառուցվածքը պատրաստ է:Այս պրոցեսը տևում է մոտ երկու շաբաթ, կատարվում է չափափորձում:Ժամանակակից տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս ստանալ անատոմիապես ճշգրիտ տվյալներ,խուսափելով անհարմարավետություններից:
Երբեմն ակռիլային կառուցվածքը ավելի հաստատուն ամրացնելու համար դնում են փոքրիկ իմպլանտներ ,որոնց վրա ամրացնում են հիմնական պրոթեզները:
Ինչպես հարմարվել շարժական ատամնապրոթեզին?
Մի քանի խորհուրդներ՝որպեսզի խուսափեք խոսակցական թերություններից փորձեք կարդալ բարձրաձայն՝խոսքը արտաբերելով հնարվորինս հստակ:Փորձեք սկզբից ուտել փափուկ սնունդ,մեծ կտորները կտրատեք դանակով ,աշխատեք քիչ կծել,բայց դրա հետ մեկտեղ մեծացրեք ծամելու լարվածությունը:
Առաջնային է ճիշտ ընտրել ատամնապրոթեզը,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամին:Հաճախակի ժպտացեք,որպեսզի սովորեք նոր ժպիտին:

24 ноября 2014 г.


Ինչ է ատամնապրոթեզը:
Ատամնապրոթեզը լինում է շարժական և անշարժ: Շարժական պրոթեզները իրենց հերթին լինում են լրիվ և մասնակի: Ատամնապրոթեզը կենսամեխանիկական միջոց է,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամի չափանիշներին:Պրոթեզավորմամբ զբաղվող բժիշկ-ստոմատոլոգի նպատակն է ոչ միայն փոխարինել բացակայող ատամները,այլև պահպանել մնացածները առավելագույնս երկար ժամանակ:Շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարել ատամների պրոթեզավորման տեխնոլոգիաների այսօրվա բազմազանության մեջ:

17 ноября 2014 г.


Ատամի իմպլանտ:
Ատամի իմպլանտը արհեստականորեն պատրաստված,բազմաֆունկցիոնալ միջոց է,որը օգտագործում են ներդնելով ծնոտոսկրի մեջ,պրոթեզավորման նպատակով:Ներոսկրային իմպլանտները իրենց տեսակով լինում են՝ արմատային,թիթեղային և համակցված:Ամենատարածվածը համարվում է արմատային իմպլանտը,որը կարող է լինել գլանաձև և կոնաձև:Ատամի իմպլանտացիայի ցուցումներն են մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը՝տրավմաների կամ մի շարք հիվանդությունների պատճառով:Հակացուցումներն են՝
1.Արյան հիվանդություններ
2.Սրտի իշեմիկ հիվանդություններ
3.Հիպերտոնիա
4.Շաքարային դիաբետ
5.Օնկոլոգիական հիվանդություններ
6.Բնածին կամ ձեռքբերովի կծվածքի արատներ
7.Մինչև 16 տարեկան
8.Տուբերկուլյոզ

7 ноября 2014 г.


Ինչպես է ազդում ատամների բացակայությունը օրգանիզմի վրա:
Ատամների բացակայությունը ազդում է ոչ միայն գեղեցկության այլ նաև ֆունկցիոնալության վրա:Ատամների կարևոր ֆունկցիաներից է սննդի լավ ծամելը:Սնունդը լավ չծամելու դեպքում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ կապված ստամոքս-աղիքային տրակտի հետ:Ոչ լիարժեք մարսողությունը կարող է հանգեցնել նրան,որ օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերը,վիտամինները և միկրոտարրերը դժվար են յուրացվում:Իհարկե այս ամենը ազդում է մեր դիմադրողականության վրա և առաջանում են մի շարք հիվանդություններ:

2 ноября 2014 г.




Ինչն է վնասում ատամները:
1.Շատ վտանգավոր է ատամների համար գազավորված ըմպելիքների չափից ավել կիրառելը:Գազավորված ըմպելիքներում մի քանի անգամ շատ է շաքարը՝նորմայից,որն էլ քայքայում է ատամի էմալը:
2.Ատամների թշնամին է համարվում շրթունքի և լեզվի փիրսինգը,քանի որ բերանի խոռոչում փիրսինգ հայտնվելուց հետո,մարդկանց մոտ առաջանում է բնական սովորություն կրծել մետաղական հատվածը,իսկ դա վնասում է ատամների էմալը,որն էլ կարող է պատճառ հանդիսանալ ատամների կորուստին:
3.Ատամները վնասում են նաև դոնդողանման կոնֆետները:Դոնդողը միանգամից պատում է ատամները:Իսկ շաքարն ու թթուն,որոնք պարունակվում են դոնդողի մեջ,պարբերաբար շփվում են ատամի էմալի հետ,որն էլ մեծ վնաս է հասցնում ատամներին:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...