29 октября 2014 г.


Ատամների և լնդերի խնամք:
Հիվանդ ատամները ինֆեկցիայի աղբյուր են ամբողջ օրգանիզմի համար:Ամեն օր մերսեք լնդերը ցուցամատի բարձիկով:Ատամների և լնդերի ամրության համար առավոտյան ծամեք սխտորի հատիկ,և եթե այս գործողությունը կատարեք ամեն օր,ապա կմոռանաք ատամնաբույժին:Սխտորի և սոխի ծամելը օգնում է բուժել պարոդոնտոզը,իսկ հոտը կարելի է վերացնել,եթե ծամել հնդկական ընկույզ կամ մաղադանոս նաև մեկ բաժակ տաք կաթ:

23 октября 2014 г.



Մարդ,ով կհիշեցնի ատամների հիգիենայի մասին,կարող է լինել ոչ թե ատամնաբույժ այլ սրտաբան:Բժիշկները հայտնաբերել են հզոր կապ աթերոսկլերոզի և պերիոդոնտիտի միջև:Նրանք զգուշացնում են,որ լնդերի ինֆեկցիաներից կարող է տուժել սիրտը:Միևնույն ժամանակ բերանի խոռոչի հիգիենային հետևելը,թույլ կտա կրճատել աթերոսկլերոզի,ինսուլտի և այլ սրտային հիվանդությունների ռիսկը:Քանի որ աթերոսկլերոզը նույնպես համարվում է բորբոքային գործնթաց,հետևաբար մեր անոթների առողջությունը կախված է ատամների առողջությունից:

20 октября 2014 г.


Ինչպես ընտրել ճիշտ միջոց բերանի խոռոչի խնամքի համար:
Իհարկե կարևոր է ոչ միայն սովորեցնել ինքդ քեզ և ընտանիքի անդամներին ճիշտ խնամել ատամները և լնդերը,բացի դրանից այդ ամենի համար ընտրել միջոցներ,որոնք կնպաստեն առավելագույն արդյունքի:Ատամի խոզանակի ընտրության հարցում պետք է ուշադրություն դարձնել խոզանակի մազմզուկների տեսակին,այն պետք է հավասար լինի առավելագույն մաքրության համար: Ատամի մածուկի և ողողման հեղուկի հիմնական խնդիրը՝ դա պաշտպանելն է բերանի խոռոչը բակտերիաներից և նստվածքից:Ուշադրություն դարձրեք միջոցի հակաբակտերիալ արդյունավետությանը:Որակյալ ատամի մածուկները և ողողման հեղուկները խոչնդոտում են վնասակար բակտերիաների աճը ավելի քան 12 ժամ:
Խորհուրդ- գնեք ատամի մածուկ և ողողման հեղուկ կլինիկորեն ապացուցված տևողության պաշտպանմամբ (միջինում 12 ժամ տևողությամբ ):

15 октября 2014 г.



Երեխայի ատամների մաքրության մասին ըստ բժիշկների,պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիֆով (մառլիա):Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն:Երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ,խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ:Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, մինչև երեք տարեկան երեխաները չպետք է օգտագործեն ֆտոր պարունակող ատամի մածուկ,քանի որ մեծամասամբ կուլ են տալիս այն:

8 октября 2014 г.


Սնվեք կարգավորված:
Կերեք ամեն ինչ,բայց քիչ քանակությամբ:Չե որ օրգանիզմը և ատամները նույնպես ամբողջական սննդի կարիք ունեն:Ձեր սննդակարգում պետք է լինի ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սնունդ:Սնունդը պետք է երկար ծամել:Փքաբլիթներ,կեքսեր,տորթեր,այս ամենը կարիեսի հարուցիչներ են,նրանք քայքայում են էմալը:Օրգանիզմի համար օգտակար մրգերը,չրերը,հյութերը դառնում են վտանգավոր շաքարի հետ օգտագործելիս:

6 октября 2014 г.


Կիստան առաջացել է հունարեն <<Kystis>> ` պարկ բառից:Ատամի կիստան կամ ծնոտային կիստան դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է,երբ արմատի միջոցով մանրէներ և բակտերիաներ են ներթափանցում դեպի ծնոտ և առաջանում է բորբոքում:Վարակված հյուսվածքները մահանում են և ծնոտում առաջանում է խոռոչ:Այնուհետև այդ մահացած հյուսվածքի մոտ առաջանում է ամուր ծածկույթ,որը մեկուսացնում է վնասված հյուսվածքները առողջ հյուսվածքներից:

5 октября 2014 г.


Բժիշկների կարծիքով՝համբույրը նպաստում է լորձի արտադրությանը:Այն էլ օգնում է ատամների էմալը կարիեսից պաշտպանելուն:Մեկ րոպեի ընթացքում մարդը սովորաբար շնչում-արտաշնչում է 20 անգամ,համբուրվելիս՝3
անգամ ավելի,հետևաբար թոքերում ավելանում է թթվածնի ներհոսքը:Համբույրի ժամանակ օրգանիզմում գոյացող բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ՝արտադրվում է «երջանկության» հորմոնը,որը չեզոքացնում է սթրեսի հորմոնին:Այդ պատճառով էլ համբուրվել սիրող մարդիկ լավատես են և ինքնավստահ:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...