31 октября 2015 г.

Ժամանակակից ատամնաբուժությունը բացակայող ատամների վերականգնման համար տարաբնույթ ծառայություններ է առաջարկում: Դրանցից ամենաարդյունավետ ու երկարաժամկետ տարբերակը իմպլանտի տեղադրումն է: Իմպլանտի տեղադրման վիրահատության առավելությունն առաջին հերթին առողջ ատամները չվնասելն է: Դրանք չեն հղկվում և մնում են նորմալ վիճակում: «ՌՎ Դենտ » ատամնաբուժական կլինիկան առաջարկում է ատամի իմպլանտի տեղադրման իր ծառայությունը: Իմպլանտները Alfa Gate Dental Implants (Իսրայել-Գերմանիա)ֆիրմայի արտադրության են:
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱ
Նոյեմբերի 1-30 վճարելով ընդամենը 125.000 դրամ` մենք կտեղադրենք իմպլանտ,3-4 ամիս հետո մետաղ-կերամիկական պսակը:Ցանկացողները նախօրոք հերթագրվեն:

28 октября 2015 г.

Հիպոպլազիան զարգացման արատ է, որն իրենից ներկայացնում է ատամի կամ նրա հյուսվածքների թերզարգացում: Հիպոպլազիայի ծայրահեղ դրսևորումը ապլազիան է, այսինքն՝ ատամի կամ նրա էմալի բնածին բացակայությունը: Հիպոպլազիայի ծագումը կապված է ատամի ձևավորման շրջանում օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումների հետ և արտահայտվում է ատամների էմալի քանակական և որակական փոփոխություններով:
Հիպոպլազիայի առաջացման պատճառներն են.
ա) ատամի սաղմում ընթացող մետաբոլիկ խանգարումները, պտղի կամ երեխայի օրգանիզմում տեղի ունեցող հանքային և սպիտակուցային խանգարումները դիսպեպսիաների ժամանակ, էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները:
բ) տեղային վնասակար գործոնների ազդեցությունը ատամի սաղմի վրա:

24 октября 2015 г.

Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը:Արդյոք այդպե՞ս է:
- Իհարկե, քանի որ ինչպես ծծակի երկարատև օգտագործումը, այնպես էլ երեխաների շրջանում շատ տարածված բութ մատը բերանում պահելը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ատամների հետագա ձևավորման վրա.դրանց հետևանքով առաջանում են ատամների դասավորվածության շեղումները, բաց կծվածքը, ծնոտի ոչ ճիշտ ձևավորումը և այլ խնդիրներ:Ըստ ամերիկացի հայտնի գիտնական Բի Շարայի՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում 12 ամսականից հետո երեխաներին ծծակ տալ:

25 сентября 2015 г.

Մանկական ստոմատոլոգիան բժշկության մի ուղղություն է,որը միացնում է ստոմատոլոգիան և մանկաբուժությունը,ներառում է կանխարգելումը,դիագնոստիկան,ատամների բուժումը,դիմածնոտային ապարատը՝երեխաների և դեռահասների մոտ:Մանկական ստոմատոլոգիան համարվում է ավելի երիտասարդ և բարդ ուղղություններից մեկը բժշկության մեջ:Այս ոլորտի բժիշկները անցնում են երկարատև պրոֆեսիոնալ ուսուցում և նրանց համարում են էլիտար մասնագետներ:Բուժման օբյեկտը և պրոֆիլակտիկան համարվում է փոփոխվող և աճող կաթնային և հիմնական ատամները,ատամնաշարի կառուցումը,սպեցիֆիկ հիվանդություններ բերանի խոռոչում,հաճախակի ատամների տրավմաները և կաթնատամների բուժումը երեխաների մոտ,բացի այդ անատոմիական և ֆիզիոլոգիական հատկությունները ,անբավարար իմունային վիճակը և երեխաների մոտ հոգեբանական սպեցիֆիկությունը:

21 сентября 2015 г.



Ինչպես հայտնի է` շատ գործոնների ազդեցության տակ ատամները կարող են փոխել իրենց գույնը։ Գունային երանգի փոփոխություն կարող են առաջացնել մուգ թեյի, սուրճի օգտագործումը, ծխելը, ատամի խոռոչի հիգիենայի բացակայությունը, ընդհանուր հիվանդությունները, ժառանգականությունը։Մարդը մշտապես ձգտում է ներդաշնակության ու գեղեցկության, և շատերը կուզենային վերադարձնել իրենց ձյունաճերմակ ժպիտը։
   Մեր կլինիկայում կիրառվում է ատամների սպիտակեցման AIR FLOW համակարգը։
Այս համակարգը իդեալական է բերանի խոռոչի հիգիենայի համար, այն իրենից ներկայացնում է օդի, հատուկ փոշու և ջրի խառնուրդ, որի միջոցով հնարավոր է մաքրել ատամնափառը, փափուկ ատամնանստվածքը և մակերեսային բծերը ատամների վրա առկա  ակոսներից և միջատամնային տարածություններից , կիրառվում է  նաև օրթոդոնտիայում` բրեկետների մաքրման համար: AIR FLOW–ն բացարձակ անվնաս է ատամի էմալի համար: Ցանկալի է այն կատարել կես տարին մեկ անգամ, իսկ ծխող և բերանի խոռոչի անբավարար անհատական հիգիենա ունեցող մարդկանց համար ցուցված է այն կատարել 3-4 ամիսը մեկ անգամ:

19 сентября 2015 г.

Դուք որքան շուտ ուշադրություն դարձնեք ձեր ատամնակծվածքին և ատամների վիճակին, այնքան ավելի դյուրին կլինի շտկել ատամնաշարի զարգացման բազմաթիվ խախտումներ: Տարիքի հետ ատամների շարժականությունը դառնում է զգալիորեն պակաս, այդ պատճառով էլ շատ միջոցներ, որ օգտագործվում են օրթոդոնտիայում, դառնում են անարդյունավետ: Որպես ապարատներ, որոնք օրթոդոնտիայում օգտագործվում են կծվածքի շտկման և ատամների հավասարեցման համար, օրթոդոնտը Ձեզ կառաջարկի բրեկետներ կամ շարժական օրթոդոնտիկ ապարատներ` թիթեղներ: Ստեղծվում են իրավիճակներ, երբ այս կամ այն կառույցը արդյունավետ չի լինում իր յուրահատկության պատճառով: Որոշ դեպքերում լավագույն ընտրությունը ոչ շարժական բրեկետներն են, այլ դեպքերում` շարժական թիթեղները:
Շարժական օրթոդոնտիկ թիթեղներն իրենցից ներկայացնում են պլաստմասե հիմք և նրա մեջ եփված պտուտակներ, զսպանակներ, լարային տարրեր, որոնք իրականացնում են ատամների շարժը: Թիթեղները լինում են միածնոտային (դրանք կրում են գործնականում մշտական` օրվա մեջ 20-24 ժամ) և երկծնոտային (նախատեսված են տանը և գիշերային ժամերին կրելու համար):

18 сентября 2015 г.

Պարոդոնտի հիվանդությունները վերաբերում են առավել տարածվածների թվին:
Ինչպիսին են հիվանդության հիմնական ախտանշանները
- լնդերի արյունահոսություն, կարմրություն, այտուցվածություն, ձևախեղումներ, որոնք ուղեկցվում են ցավով, էսթետիկական առումով ստեղծում խնդիրներ, որոնք նկատելի են խոսելու, ժպտալու ժամանակ
- ատամների շարժունություն
- տհաճ հոտ բերանից
Այցելուների մոտ այն կարծիքը կա, թե պարոդոնտի հիվանդություններն անհնար է բուժել, և ժամանակի հետ ատամների կորստից խուսափել չես կարող: Պարոդոնտիտն ընթանում է մի քանի փուլերով, և ինչքան շուտ է սկսված բուժումը, այնքան այցելուն ավելի մեծ շանսեր ունի կայունացնել վիճակը և կանխել ատամների կորուստը: Ցանկացած հիվանդություն ավելի լավ է կանխել, քան բուժել: Դրա համար էլ ամենագլխավոր խորհուրդը, որը կօգնի պահպանել բերանի խոռոչի առողջությունը, այս է պարոդոնտի հիվանդության թեկուզև մեկ նշանի ի հայտ գալիս դիմեք մասնագետին խորհրդատվության համար:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...