10 июля 2015 г.

Իմպլանտներով պրոթեզներ 

Իմպլանտներով պրոթեզավորման էությունը կայանում է նրանում, որ ծնոտի ոսկրային մասում տեղադրվում է արհեստական արմատ (իմպլանտ), որի վրա տեղադրվում է արհեստական պսակ, որն էլ հենարան է հանդիսանում պրոթեզի համար:
Այս տեսակի պրոթեզավորումն այժմ համարվում է օպտիմալ: Իմպլանտներով պրոթեզների միջոցով կարելի է շտկել  ատամնաշարերի տարբեր չափերի թերություններ: Իմպլանտներով պրոթեզավորման օգնությամբ կարելի է շարժական պրոթեզները փոխարինել անշարժներով: Կամ կարելի է ապահովել շարժական պրոթեզների ավելի լավ ֆիքսացիա, այն դեպքում, երբ անհնար չէ անշարժ պրոթեզների ֆիքսացիայի համար տեղադրել անհրաժեշտ քանակի իմպլանտներ:

7 июля 2015 г.

Պսակներ

Դրանք օգտագործվում են այն դեպքում, երբ ատամը պլոմբավորման միջոցով վերականգնման ենթակա չէ, բայց արմատը պահպանված է: Պսակներով պրոթեզավորման համար  բժիշկը հեռացնում է ատամի ախտահարված հատվածները, ատամը անհրաժեշտության դեպքում ենթարկվում է դեպուլպացիայի (ներվի հեռացում): Ատամի արմատախողովակը լայնեցնում են մինչև որոշակի տրամագիծ, որպեսզի այնտեղ տեղադրեն անհրաժեշտ հաստության ձուլովի գամիկ (շտիֆտ) : Այնուհետև ստանում են պացիենտի ծնոտի գիպսե մոդելը լայնեցված արմատախողովակներով  և ստոմատոլոգիական լաբորատորիայում ձևավորվում ու ձուլում են շտիֆտը: Այն տեղադրում են ատամի մեջ, որի վրա էլ տեղադրում են  արհեստական պսակը:

4 июля 2015 г.


Կամուրջատիպ պրոթեզներ

Կամրջատիպ պրոթեզը կազմված է պսակներից և միջանկյալ մասից: Պսակների միջոցով այն ամրանում է պահպանված սեփական ատամներին, որոնք հանդիսանում են  հենարաններ, իսկ միջանկյալ մասն արհեստական ատամներ են, որոնք փոխարինում են բացակայող ատամներին:

Սովորաբար որպես հենարան օգտագործվում են բացակա ատամի հարևանությամբ գտնվող երկու ատամները, սակայն հնարավոր են նաև այլ տարբերակներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի ատամ է հեռացվել և ինչ վիճակում են գտնվում հենարան ատամներըՍովորաբար կամրջաձև պրոթեզներով վերականգնվում են մեկ կամ երկու,  որոշ դեպքերում նաև երեք ատամի բացակայությունը:

2 июля 2015 г.

Բյուգելային պրոթեզը ընտրում են այն ժամանակ, երբ հնարավոր է լնդերից բացի որպես հենարան օգտագործել նաև սեփական ատամները: Ամուր, լայն պլաստմասսայե թիթեղին այս դեպքում փոխարինում է թեթև մետաղյա աղեղը, ինչը զգալիորեն նվազեցնում է պրոթեզի չափը, այն դարձնում է ավելի կոմպակտ, հարմար, ամուր և երկարակյաց: Բյուգելային պրոթեզները լինում են կլամերներով և ամրացուցիչներով (կողպեքներով): Բյուգելային պրոթեզները կողպեքներով ամրացման շնորհիվ շատ ուժեղ են, գրեթե անշարժ: Այդ պատճառով հիմնականում ծամելու ճնշումն ընկնում է հենց հենարանային ատամների վրա, որոնց վրա տեղադրվում են հատուկ պսակներ: 
Բյուգելային պրոթեզների տեսակներից են տելեսկոպիկ պսակներով պրոթեզները: Դրանք ատամի վրա ամրանում են հատուկ պսակների միջոցով, որոնք բաղկացած են երկու մասից: Առաջինը տեղադրվում է սեփական ատամի վրա: Երկրորդը` պրոթեզի վրա և ինչպես ծալովի աստղադիտակը, մի պսակ սերտորեն նստում է մյուսի վրա:
Պրոթեզներ տելեսկոպիկ (շարժական) 
 Պրոթեզները տելեսկոպիկ պսակների վրա շարժական պրոթեզների տարատեսակներից են։ Պրոթեզի պահելը ատամին կատարվում է երկու մասից բաղկացած պսակի օգնությամբ։ Առաջին մասը սեփական մետաղակերամիկական պսակն է։ Երկրորդ մասը մետաղական փոքրիկ կափարիչ է, որն ունի զուգահեռ պատեր։ Դա հիշեցնում է ծալքավոր հեռադիտակ. շապիկները հենվում են մեկը մյուսին` ամուր պահվելով իրար վրա։Հարկ է նշել, որ այդ նույն սկզբունքով կարող են պատրաստվել շարժական կամուրջներ։ Դա անհրաժեշտ է այն դեպքերում, երբ մեծ շարժական պրոթեզի ցանկություն չկա, սակայն դեռ հնարավոր է ոչ շարժական պրոթեզի ամրացումը։

1 июля 2015 г.

Շարժական թիթեղային պրոթեզներ

Շարժական թիթեղային պրոթեզների կառուցվածքը որոշում է ստոմատոլոգը։ Պրոթեզներին աստիճանաբար են հարմարվում։ Առաջնային է ճիշտ ընտրել ատամնապրոթեզը,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամներին: Սկզբում խոսելը պարզ չի լինում, սնունդը դժվար է ծամվում, թուլանում է համի զգացողությունը,երբեմն սրտխառնոց է լինում (հատկապես վերին ծնոտի լրիվ շարժական պրոթեզների դեպքում)։ Այդ երևույթները որոշ ժամանակ անց վերանում են։ Եթե պրոթեզը վնասում է լորձաթաղանթը, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Մի քանի խորհուրդներ՝որպեսզի խուսափեք խոսակցական թերություններից փորձեք կարդալ բարձրաձայն՝խոսքը արտաբերելով հնարվորինս հստակ:Փորձեք սկզբից ուտել փափուկ սնունդ,մեծ կտորները կտրատեք դանակով ,աշխատեք քիչ կծել,բայց դրա հետ մեկտեղ մեծացրեք ծամելու լարվածությունը: Ուտելուց հետո, ինչպես նաև գիշերը, շարժական պրոթեզը պետք է ջրով ողողել և ատամները մաքրել խոզանակով, օճառով կամ ատամի մածուկով։ Լորձաթաղանթին հարող մակերևույթը սննդի մնացորդից լավ է մաքրվում թաց բամբակով կամ թանզիֆով։ Որպեսզի ատամների պրոթեզները չձևափոխվեն, պետք է խուսափել դրանք տաք ջրով մաքրելուց։ 1-2 տարի օգտագործելուց հետո, ատամների ոչ ճիշտ կցման, ատամների պրոթեզների վատ ամրացման, թույլ ատամնակծվածքի դեպքերում պետք է նորից պրոթեզավորել։ ժպտացեք,որպեսզի սովորեք նոր ժպիտին:

29 июня 2015 г.

Մետաղ կերամիկական անվանվում են այն պսակները,որոնք պատրաստվում են կերամիկայից և մետաղից:Մետաղ կերամիկական պսակների օգնությամբ վերականգնվում են և առջևի, և ետին ատամները: 
Կերամիկական պսակները լիովին նմանակում են ատամի անատոմիական ձևին և հնարավորություն են տալիս գտնել ատամին համապատասխան գույն, իսկ թքի և մանրէների ազդեցությամբ չի փոխում գույնը: Կերամիկական պսակները կայուն են նաև արտաքին գործոնների ազդեցության հանդեպ:
Կոմպոզիտային պսակները կառուցվածքով շատ նման են բնական ատամին: Այդպիսի պսակները հիանալի պլաստիկ հատկություն ունեն և բարձր էսթետիկ որակ: Կոմպոզիտային պսակների առավելություններն են.
1. Առավելագույն էսթետիկ արդյունքը
2. Մանրամասն մշակելու հնարավորությունը
3. Ամրությունը
4. Ատամը վերականգնելու մեծ արդյունավետությունը
Ցիրկոնիումի դիօքսիդից պատրաստված պսակի առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ զուգակցվում է առանց մետաղի հիմքը և կերամիկական ծածկույթի նոր տեսակը, որը կատարյալ նմանակում է պացիենտի ատամի էմալի գույնը:
Ցիրկոնիումի դիօքսիդը ալերգիա չի հրահրում:

26 июня 2015 г.

Լոռամիրգն առողջարար է ատամների համար:Այն  իր մեջ պարունակում է այնպիսի նյութեր որոնք կանխում են բակտերիաների առաջացումը բերանի խոռոչում:Այն նաև  կանխում է ատամների վրա հետքերի առաջացումը,որոնք հիմնականում արդյունքն են սննդի ազդեցության,թքի, թթուների և հանդիսանում են պաթոգեն բակտերիաների կուտակման պատճառ:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...