12 июня 2015 г.

Ցերկոնե պսակներ
Դիօքսիդ ցերկոնե– Ատամնաշարի պրոթեզավորման համար նախատեսված ժամանակակից նյութերի մեջ լավագույններից մեկն է: Առանց մետաղի կերամիկական պսակ ցերկոնի հիմքի վրա – Սա պրոթեզավորման ամենաժամանակակից միջոցն է,որի առավելություններից մեկն է երկարակեցությունը և էսթետիկությունը:Իր ամրության և ապահովության շնորհիվ այն փոխաբերաբար անվանում են << սպիտակ ոսկի>>,դրա ապացույցն է հանդիսանում ցերկոնե ատամների պատրաստման հատուկ եղանակը,որը կատարվում է հատուկ սարքավորման միջոցով:Կերամիկական պսակը ցիրկոնի հիմքով – սա պրոթեզավորման անփոխարինելի մեթոդ է այն մարդկանց համար,ովքեր ունեն ալերգիկ բարձր ռեակցիա,ավանդական մետաղներից:
Տերևային բանջարեղենները` սնունդը ծամելուց հետո ատամների վրա մնում են միկրոտարրեր, սննդի մնացորդներ, որոնք ունակ են վերացնել բակտերիաները: Բացի այդ բանջարեղենների օգտագործման դեպքում ավելի լավ յուրացվում է կալցիումը, ինչը շատ օգտակար է: Կարելի է ասել, որ այս դեպքերում պարտադիր չէ կաթնամթերքի օգտագործումը հաճախակի դարձնել:

10 июня 2015 г.

Գիտնականները պարզել են,որ օրեկան 1 բաժակ կանաչ թեյը վերականգնում է մեր ատամների և լնդերի առողջությունը:Կատեխին նյութը որը պարունակվում է կանաչ թեյի մեջ նվազեցնում է լնդերի արյունահոսությունը:Կանաչ թեյը սպանում է բակտերիաները:Թեյի բաղադրության մեջ մտնող ֆլյուրոիդներն ամրացնում են ատամների էմալը:Կանաչ թեյը ունի հակաբակտերիալ հատկություններ,որն էլ կանխում է կարիեսի առաջացումը:

8 июня 2015 г.

Քունջութն իր բաղադրության մեջ առկա մեծ քանակությամբ կալցիումի շնորհիվ՝ օգտակար է ատամների և ծնոտի համար: Այն կարող եք ավելացնել ամեն տեսակի սուպերի և այլ տեսակի ուտելիքների մեջ:Ամենաշատ կալցիումը պարունակում է քունջութը-1200 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում:
Մեծ քանակությամբ կալցիում պարունակելու շնորհիվ պանրի եւ կաթնամթերքի այլ տեսակների օգտագործումը դրական ազդեցություն է ունենում Ձեր ատամների վրա։Կալցիումը շատ կարեւոր է ոսկորների ու ատամների ամրացման համար, եւ այն կանխում է ոսկրային զանգվածի կորուստը։ Կաթնամթերքի մեջ առկա կաթնաթթուն ամրացնում է ատամի էմալը եւ պաշտպանում ատամը փտախտից։Կաթնամթերքը պարունակում է երկաթ, վիտամիններ:Եթե առկա է տհաճ հոտ, ապա դա նշան է ատամների ոսկրափուտի կամ լնդերի հիվանդության: Բերանի տհաճ հոտն անցկացնելու համար օգտակար են հատկապես պանիրն ու յոգուրտը:Կաթնամթերքի մեջ պարունակվող մեծ քանակությամբ կալցիումը, կարող է հանգստացնել գլխացավը: Բժիշկների պնդմամբ գլխացավի հիմնական պատճառներից մեկը օրգանիզմում կալցիումի պակասն է: Կաթնամթերքը ցանկացած տարիքում անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն գործունեության համար:Մեկ բաժակ կաթը (250 մլ) պարունակում է 295 մգ կալցիում, մեկ կտոր (20 մգ) լոռի կամ չանախ պանիրը` 150 մգ: Այսպիսով, 2 բաժակ կաթն ու երկու կտոր պանիրը բավարարում են կալցիումի օրվա պահանջը, որը կազմում է օրական 800 մգ:
Մեզ բոլորիս հայտնի է,որ կիվին իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին <<C>> որը ամրացնում է լնդերը և կանխարգելում բորբոքումները:<<C>> վիտամինի պակասի դեպքում կոլագենների քանակը կտրուկ իջնում է,իսկ դա նշանակում է,որ բերանի խոռոչի հյուսվածքները դադարում են պայքարել բակտերիաների դեմ,որի հետևանքով լնդերը սկսում են արյունահոսել և դրանից հետո ձևավորվում է պարօդոնտոզ:Մեկ կիվին ապահովում է օրգանիզմի կողմից  օրեկան պահանջվելիք <<C>> վիտամինի քանակը:

5 июня 2015 г.

C վիտամինի բարձր պարունակության շնորհիվ ելակը ոչնչացնում է ատամնափառը:Լավ արդյունքի հասնելու համար կարելի է տրորել ելակը,ավելացնել քիչ քանակությամբ սոդա և մանրակրկիտ խառնել,որից հետո այդ խառնուրդը քսել ատամներին,պահել 5 րոպե,այնուհետև լվանալ և ողողել բերանի խոռոչը:Ատամնափառից լիարժեք ձերբազատվելու համար այս գործողությունը պետք է կատարել շաբաթը մեկ անգամ:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...