31 октября 2015 г.

Ժամանակակից ատամնաբուժությունը բացակայող ատամների վերականգնման համար տարաբնույթ ծառայություններ է առաջարկում: Դրանցից ամենաարդյունավետ ու երկարաժամկետ տարբերակը իմպլանտի տեղադրումն է: Իմպլանտի տեղադրման վիրահատության առավելությունն առաջին հերթին առողջ ատամները չվնասելն է: Դրանք չեն հղկվում և մնում են նորմալ վիճակում: «ՌՎ Դենտ » ատամնաբուժական կլինիկան առաջարկում է ատամի իմպլանտի տեղադրման իր ծառայությունը: Իմպլանտները Alfa Gate Dental Implants (Իսրայել-Գերմանիա)ֆիրմայի արտադրության են:
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱ
Նոյեմբերի 1-30 վճարելով ընդամենը 125.000 դրամ` մենք կտեղադրենք իմպլանտ,3-4 ամիս հետո մետաղ-կերամիկական պսակը:Ցանկացողները նախօրոք հերթագրվեն:

28 октября 2015 г.

Հիպոպլազիան զարգացման արատ է, որն իրենից ներկայացնում է ատամի կամ նրա հյուսվածքների թերզարգացում: Հիպոպլազիայի ծայրահեղ դրսևորումը ապլազիան է, այսինքն՝ ատամի կամ նրա էմալի բնածին բացակայությունը: Հիպոպլազիայի ծագումը կապված է ատամի ձևավորման շրջանում օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումների հետ և արտահայտվում է ատամների էմալի քանակական և որակական փոփոխություններով:
Հիպոպլազիայի առաջացման պատճառներն են.
ա) ատամի սաղմում ընթացող մետաբոլիկ խանգարումները, պտղի կամ երեխայի օրգանիզմում տեղի ունեցող հանքային և սպիտակուցային խանգարումները դիսպեպսիաների ժամանակ, էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները:
բ) տեղային վնասակար գործոնների ազդեցությունը ատամի սաղմի վրա:

24 октября 2015 г.

Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը:Արդյոք այդպե՞ս է:
- Իհարկե, քանի որ ինչպես ծծակի երկարատև օգտագործումը, այնպես էլ երեխաների շրջանում շատ տարածված բութ մատը բերանում պահելը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ատամների հետագա ձևավորման վրա.դրանց հետևանքով առաջանում են ատամների դասավորվածության շեղումները, բաց կծվածքը, ծնոտի ոչ ճիշտ ձևավորումը և այլ խնդիրներ:Ըստ ամերիկացի հայտնի գիտնական Բի Շարայի՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում 12 ամսականից հետո երեխաներին ծծակ տալ:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...