17 апреля 2017 г.

Իմպլանտներով պրոթեզներ
Իմպլանտներով պրոթեզավորման էությունը կայանում է նրանում, որ ծնոտի ոսկրային մասում տեղադրվում է արհեստական արմատ (իմպլանտ), որի վրա տեղադրվում է արհեստական պսակ, որն էլ հենարան է հանդիսանում պրոթեզի համար:
Այս տեսակի պրոթեզավորումն այժմ համարվում է օպտիմալ: Իմպլանտներով պրոթեզների միջոցով կարելի է շտկել ատամնաշարերի տարբեր չափերի թերություններ: Իմպլանտներով պրոթեզավորման օգնությամբ կարելի է շարժական պրոթեզները փոխարինել անշարժներով: Կամ կարելի է ապահովել շարժական պրոթեզների ավելի լավ ֆիքսացիա, այն դեպքում, երբ անհնար չէ անշարժ պրոթեզների ֆիքսացիայի համար տեղադրել անհրաժեշտ քանակի իմպլանտներ:


Կամուրջատիպ պրոթեզներ
Կամրջատիպ պրոթեզը կազմված է պսակներից և միջանկյալ մասից: Պսակների միջոցով այն ամրանում է պահպանված սեփական ատամներին, որոնք հանդիսանում են հենարաններ, իսկ միջանկյալ մասն արհեստական ատամներ են, որոնք փոխարինում են բացակայող ատամներին:
Սովորաբար որպես հենարան օգտագործվում են բացակա ատամի հարևանությամբ գտնվող երկու ատամները, սակայն հնարավոր են նաև այլ տարբերակներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի ատամ է հեռացվել և ինչ վիճակում են գտնվում հենարան ատամները: Սովորաբար կամրջաձև պրոթեզներով վերականգնվում են մեկ կամ երկու, որոշ դեպքերում նաև երեք ատամի բացակայությունը:

Շարժական թիթեղային պրոթեզների կառուցվածքը որոշում է ստոմատոլոգը։ Պրոթեզներին աստիճանաբար են հարմարվում։ Առաջնային է ճիշտ ընտրել ատամնապրոթեզը,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամներին: Սկզբում խոսելը պարզ չի լինում, սնունդը դժվար է ծամվում, թուլանում է համի զգացողությունը,երբեմն սրտխառնոց է լինում (հատկապես վերին ծնոտի լրիվ շարժական պրոթեզների դեպքում)։ Այդ երևույթները որոշ ժամանակ անց վերանում են։ Եթե պրոթեզը վնասում է լորձաթաղանթը, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Մի քանի խորհուրդներ՝որպեսզի խուսափեք խոսակցական թերություններից փորձեք կարդալ բարձրաձայն՝խոսքը արտաբերելով հնարվորինս հստակ:Փորձեք սկզբից ուտել փափուկ սնունդ,մեծ կտորները կտրատեք դանակով ,աշխատեք քիչ կծել,բայց դրա հետ մեկտեղ մեծացրեք ծամելու լարվածությունը: Ուտելուց հետո, ինչպես նաև գիշերը, շարժական պրոթեզը պետք է ջրով ողողել և ատամները մաքրել խոզանակով, օճառով կամ ատամի մածուկով։ Լորձաթաղանթին հարող մակերևույթը սննդի մնացորդից լավ է մաքրվում թաց բամբակով կամ թանզիֆով։ Որպեսզի ատամների պրոթեզները չձևափոխվեն, պետք է խուսափել դրանք տաք ջրով մաքրելուց։ 1-2 տարի օգտագործելուց հետո, ատամների ոչ ճիշտ կցման, ատամների պրոթեզների վատ ամրացման, թույլ ատամնակծվածքի դեպքերում պետք է նորից պրոթեզավորել։ ժպտացեք,որպեսզի սովորեք նոր ժպիտին:





29 мая 2016 г.

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկայում գործում է հետևյալ ակցիան.
Յուրաքանչյուր կիրակի ատամնաքարերի մաքրում (AIR FLOW) եղանակով ընդամենը 5000 դրամ`15.000 դրամի փոխարեն: Հերթագրվելու համար նախօրոք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`060-64-30-66,098-30-66-66,091-22-47-72:


14 марта 2016 г.

Միայն <<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկայում գործում է հետևյալ ակցիան:
Յուրաքանչյուր կիրակի ատամնաքարերի մաքրումն ընդամենը 2000 դրամ`10.000 դրամի փոխարեն: Հերթագրվելու համար նախօրոք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`060-64-30-66,098-30-66-66,091-22-47-72:

1 марта 2016 г.

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան շնորհավորում է բոլորին գարնան առաջին օրվա կապակցությամբ:

4 февраля 2016 г.

Ի՞նչ է իրենից ներկայացնում ատամնաքարը:
Դա օրգանական և անօրգանական նյութերից կազմված կարծր նստվածք է՝ անօրգանական նյութերց՝ Ca , իսկ օրգանական նյութերից՝ միկրոօրգանիզմներ (մանրէներ, սնկեր): Ոչ լիարժեք հիգիենայի դեպքում ատամնաշարի վրա առաջանում է նստվածք՝ ատամնափառ, որը թքի մեջ եղած Ca-ի և մեր օգտագործած սննդամթերքի մեջ եղած հանքային աղերի հաշվին կարծրանում է՝ առաջացնելով ատամաթիթեղիկ, այնուհետև՝ ատամնաքար, որոնք ունեն բաց դեղնավուն երանգավորում, և որոնք սննդամթերքի մեջ եղած նե
րկանյութերի, նիկոտինի, սուրճի հաշվին մգանում, դառնում են մուգ շագանակագույն:
Ատամնաքարը հիմնականում առաջանում է, երբ մարդիկ չեն հետևում բերանի խոռոչի հիգիենային, եթե ատամները չեն մաքրում օրական 1-2 անգամ կամ դա արվում է ընդհատումներով, ատամների մաքրման տեխնիկան ճիշտ չի պահպանվում, մաքրում են միակողմանի, երբ մարդիկ հրաժարվում են կոշտ սննդից և մշտական փափուկ սնունդ են օգտագործում, ատամները ոչ լիարժեք են օգտագործվում (ծամում են միակողմանի), ձեռքի տակ ունենում են անորակ ատամնախոզանակ կամ մածուկ: Այս ամենը բերում է ատամնաքարերի առաջացման, որոնք կործանարար հետևանք են ունենում մեր պարադոնտի (շուրջատամնային հյուսվածքի) վրա:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...