12 сентября 2015 г.

ԻՆՎԻԶԻԼԱՅՆ
Invisalign-ը մի համակարգ է, որը ձեզ կպարգևի ձեր երազած գեղեցիկ, ուղիղ ատամները`առանց բրեկետների: Որպեսզի համոզվեք արդյոք Invisalign-ը ցուցված է ձեզ, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Ինչ է սա?
Invisalign-ը անտեսանելի, շարժական և հարմարավետ կապպաների համակարգ է, որը բացարձակ աննկատ է, այնպես որ դուք կարող եք ավելի շատ ժպտալ բուժման ընթացքում, ինչպես նաև բուժումից հետո: Invisalign-ը պատրաստվում է 3D համակարգչային մոդելավորման տեխնոլոգիայով, նրա էֆեկտիվությունը ապացուցված է:
Դուք կարող եք բուժման ընթացքում ուտել և խմել այն ամենը, ինչ կկամենաք: Շարժական լինելու շնորհիվ բերանի խոռոչի հիգիենան ձեզ համար պրոբլեմ չի դառնա: Կապպաները շատ հարմարավետ են նաև այն պատճառով, որ մետաղական տարրեր չեն պարունակում և բուժման ընթացքում լորձաթաղանթի գրգռում չեն առաջացնի: Invisalign-ը ձեզ հնարավորություն է տալիս ձեր բուժման սկզբում արդեն տեսնել, թե ինչպիսին է լինելու ձեր ժպիտը բուժման վերջում, քանի որ ձեր ձեռքի տակ դուք ունեք բուժման վիրտուալ պլանը:
Դուք պետք է կրեք թափանցիկ կապպաներից յուրաքանչյուրը մոտավորապես երկու շաբաթ`դրանք հանելով միայն ուտելիս, խմելիս և ատամներն ու կապպաները մաքրելիս: Երբ դուք փոխարինում եք յուրաքանչյուր կապպան հաջորդով, ձեր ատամները քիչ-քիչ, շաբաթների ընթացքում ուղղվում են մինչև նախապես ծրագրված վերջնական դիրք: Դուք պետք է յուրաքանչյուր վեց շաբաթը մեկ այցելեք մեզ` համոզվելու համար, որ ամեն ինչ ըստ պլանի է ընթանում: Ընդհանուր բուժման տևողությունը տատանվում է 9-15 ամիս, իսկ կապպաների ընդհանուր թիվը `18-30 հատ, այս երկու ցուցանիշներն էլ կախված են կոնկրետ դեպքից:

11 сентября 2015 г.

Ատամների խնամք հատուկ թելի միջոցով
Առողջ ատամներ ունենալու համար հարկավոր է Ձեր և ստոմատոլոգի միասնական աշխատանքը:
Հատուկ թելի միջոցով կարող եք հեռացնել ատամնափառը և մանրէները, որոնք անհնար է հեռացնել ատամի խոզանակի միջոցով: Եթե Դուք թելով չեք մաքրում ատամները, ապա չեք մաքրում Ձեր ատամների մակերեսի ավելի քան մեկ երրորդ մասը: Ատամնափառը լնդային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է: Այն անտեսանելի բակտերիաներով լի թաղանթ է, որն օրեցօր զարգանում է Ձեր ատամների վրա:
24-ից 36 ժամվա ընթացքում թաղանթը կոշտանալով վերածվում է ատամնաքարի (որը կոչվում է նաև calculus` քար), որը հնարավոր է հեռացնել միայն մասնագիտական մաքրման միջոցով: Օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ թելով մաքրեք ատամները, և ատամնափառը երբեք չի վերածվի ատամնաքարերի: Ամենօրյա ատամների թելով մաքրումը սովորություն կդառնա, եթե Դուք Ձեր ատամները մաքրեք, օրինակ, հեռուստացույց դիտելիս կամ երաժշտություն լսելիս:
Ինչպե՞ս մաքրել ատամները հատուկ թելի միջոցով
Քայլ 1-ին
Թելի երկարությունը պետք է հավասար լինի
ձեռքի դաստակից մինչև ուս ընկած հեռավորությանը:Փաթաթեք այն Ձեր ցուցամատին և
միջնամատին` ձեռքերի միջև հեռավորությունը
թողնելով մոտավորապես 5-6 սմ:
Քայլ 2-րդ
Թելն անցկացրեք ատամների արանքը`
նրան զգուշությամբ տալով "C"-ի ձև:
Երկուսից երեք անգամ ատամները
մաքրեք հիմքից մինչև ծայր:
Քայլ 3-րդ
Համոզվեք, որ ատամի երկու կողմերն էլ մաքրվել են: Չմոռանաք ծամիչ ատամների ետևի հատվածի մասին: Պարբերաբար փոխեք թելի աշխատող հատվածը, քանի որ նրա վրա են հավաքվում ատամների արանքում առկա մնացորդները:
Քայլ 4-րդ
Ատամները թելով մաքրելուց հետո
դրանք մաքրեք խոզանակով: Սա ատամների
փչացման կանխարգելման և լնդային
հիվանդություններից խուսափելու
արդյունավետ մեթոդ է:
Հատուկ թելով մաքրման հետևանքով առաջացած խնդիրները և դրանց լուծումները
Առաջին անգամ ատամները թելով մաքրելիս երբեմն լնդերն արնահոսում են: Սովորաբար արնահոսությունը դադարում է մի քանի օր անց: Եթե արնահոսությունը չի դադարում, դիմեք Ձեր ստոմատոլոգին: Թելը կարող է կտրվել, եթե այն դիպչի հին լիցքին կամ ատամի անհարթ ծայրին:

10 сентября 2015 г.

Ոչ ճիշտ տեղադրված ատամների շտկմամբ և ատամնակծվածքի ուղղմամբ զբաղվում է օրթոդոնտիան (հունարենից բառացի թարգմանությամբ` «հավասար ատամ»)։ Բրեկետները (բրեկետ-համակարգը) փոքրիկ փականի տեսքով հնարամիտ հարմարանքներ են, որոնք ունակ են աստիճանաբար շտկել ատամնաշարը, դրանով իսկ ուղղել ատամների կծվածքը: Բրեկետները ատամներին ֆիքսվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամի ներքին կամ արտաքին մակերեսին: Ատամնաշարի վիճակից կախվածած բրեկետները կրում են 1-3 տարի, բուժող բժշկի մշտական հսկողության ներքո: Բրեկետների կրումից հետո ստացված արդյունքի ամրապնդման համար անհրաժեշտ է երկար ժամանակ կրել հատուկ ռետեյներներ: Ընդամենը մեկուկես տարի, և հավասարեցված ատամները մինչև կյանքի վերջը ուրախություն կպատճառեն ձեզ և բարի նախանձի զգացում կառաջացնեն ձեր զրուցակիցների մոտ: Այսօրվա վիճակով գոյություն ունեն բրեկետների մի քանի տեսակներ. 
• Մետաղական բրեկետներ 
• Կերամիկական բրեկետներ 
• Սապֆիրային բրեկետներ
• Լեզվային բրեկետներ


9 сентября 2015 г.

Կիստան առաջացել է հունարեն <<Kystis>> ` պարկ բառից:Ատամի կիստան կամ ծնոտային կիստան դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է,երբ արմատի միջոցով մանրէներ և բակտերիաներ են ներթափանցում դեպի ծնոտ և առաջանում է բորբոքում:Վարակված հյուսվածքները մահանում են և ծնոտում առաջանում է խոռոչ:Այնուհետև այդ մահացած հյուսվածքի մոտ առաջանում է ամուր ծածկույթ,որը մեկուսացնում է վնասված հյուսվածքները առողջ հյուսվածքներից:

7 сентября 2015 г.

Ինչպես է ազդում ատամների բացակայությունը օրգանիզմի վրա:Ատամների բացակայությունը ազդում է ոչ միայն գեղեցկության այլ նաև ֆունկցիոնալության վրա:Ատամների կարևոր ֆունկցիաներից է սննդի լավ ծամելը:Սնունդը լավ չծամելու դեպքում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ կապված ստամոքս-աղիքային տրակտի հետ:Ոչ լիարժեք մարսողությունը կարող է հանգեցնել նրան,որ օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերը,վիտամինները և միկրոտարրերը դժվար են յուրացվում:Իհարկե այս ամենը ազդում է մեր դիմադրողականության վրա և առաջանում են մի շարք հիվանդություններ:

4 сентября 2015 г.

Ատամի իմպլանտ:
Ատամի իմպլանտը արհեստականորեն պատրաստված,բազմաֆունկցիոնալ միջոց է,որը օգտագործում են ներդնելով ծնոտոսկրի մեջ,պրոթեզավորման նպատակով:Ներոսկրային իմպլանտները իրենց տեսակով լինում են՝ արմատային,թիթեղային և համակցված:Ամենատարածվածը համարվում է արմատային իմպլանտը,որը կարող է լինել գլանաձև և կոնաձև:Ատամի իմպլանտացիայի ցուցումներն են մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը՝տրավմաների կամ մի շարք հիվանդությունների պատճառով:Հակացուցումներն են՝
1.Արյան հիվանդություններ
2.Սրտի իշեմիկ հիվանդություններ
3.Հիպերտոնիա
4.Շաքարային դիաբետ
5.Օնկոլոգիական հիվանդություններ
6.Բնածին կամ ձեռքբերովի կծվածքի արատներ
7.Մինչև 16 տարեկան
8.Տուբերկուլյոզ

2 сентября 2015 г.

Կարիեսի առաջացման պատճառները:
Բերանի խոռոչի հիգիենային չհետևելը հանդիսանում է կարիեսի գլխավոր պատճառներից մեկը:Ատամների քայքայման պատճառը բակտերիաներն են,որոնք սովորաբար ապրում են բերանի խոռոչում,արդյունքում նստվածքը մնում է դժվար հասանելի տեղերում,որտեղից այն դուրս չի գալիս ատամների մաքրման ժամանակ:Բակտերիաների կեսը,որոնք մնում են այս մասերում, կազմում են ստրեպտոկոկերը,իսկ հանքային աղերը նստվածքում միայն ամրացնում են նրան:Նշանակություն ունի ատամի կարծր հյուսվածքի,նրա նյարդանոթային հյուսվածքի վիճակը,ատամների հյուսվածքի հասունացման և ձևավորման շրջանում օրգանիզմի ինքնքազգացողությունը:Սնուցման խանգարումը,ֆտորի և ֆոսֆորի անբավարար օգտագործումը,օրգանիզմում կալցիումի անբավարար քանակը,ինչպես նաև կարիեսի հանդեպ հակում ունեն ցածր իմունիտետով մարդիկ:

<<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է նախատոնական զեղչ՝ քիմիական սպիտակեցում 90.000 դր-ի փոխարեն 60.000 դր: Զեղչը գ...